Ժողովուրդների մեծ ճակատամարտ
Արտաքին տեսք
| Թվական | 451 թ. Հունիսի 20 |
|---|---|
| Մասն է | Գալիա հոների ներխուժում |
| Վայր | Կատալաունյան դաշտեր, ներկայիս Ֆրանսիայի հյուսիս-արևելք |
| Արդյունք | Հռոմեա-վեստգոթական հաղթանակ, հոների նահանջ |
| Հակառակորդներ | |
| Վեստգոթեր, Արևմտահռոմեական կայսրություն (ներառյալ բազմաթիվ գերմանացի վարձկաններ)[1] Ֆրանկներ Բուրգունդներ Սաքսեր | Հոնական կայսրություն Օստգոթեր այլ գերմանական ցեղեր |
| Հրամանատարներ | |
| Թեոդորիք Ա† Ֆլավիոս Աետիոս | Աթթիլա Վալամիր |
| Կողմերի ուժեր | |
| 50,000-80,000 | 50,000-80,000 |
| Ռազմական կորուստներ | |
| անհայտ | անհայտ, բայց ծանր |
| Ընդհանուր կորուստներ | |
Ճակատամարտ Կատալաունյան դաշտերի վրա կամ Ժողովուրդների Մեծ Ճակատամարտ (451 թ. հունիսի 20–ից հետո), ճակատամարտ Գաղիայում (ներկայիս Շամպան նահանգ, Շալոն շրջան, նույնանուն քաղաքի մոտ), որում Արևմտյան Հռոմեական կայսրության և Թուլուզի թագավորության միացյալ բանակը հռոմեացի զորավար Աետիոսի հրամանատարությամբ կանգնեցրեց Գալիա ներխուժած հոների և գերմանական բարբարոսական ցեղերի զորքերը Աթթիլայի գլխավորությամբ։
Թեև ճակատամարտի ելքն անորոշ էր, Աթթիլան չհամարձակվեց շարունակել առաջխաղացումը և նահանջեց։
Համարվում է Արևմտյան Հռոմեական կայսրության կազմալուծմանը նախորդած խոշորագույն ճակատամարտը։ Հետագա ուսումնասիրողների կողմից ստացել է «ժողովուրդների մեծ ճակատամարտ» անվանումը։