Գդանսկի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գդանսկի համալսարան
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1970
ՌեկտորPiotr Stepnowski?[1]
ԱնդամակցությունԿոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[2]
Երկիր Լեհաստան[3]
Կայքug.edu.pl(լեհ.) և en.ug.edu.pl(անգլ.)
Գդանսկի համալսարան (Լեհաստան)##
Գդանսկի համալսարան (Լեհաստան)
Գդանսկի համալսարան, Լեհաստան
 Gdańsk University Վիքիպահեստում

Գդանսկի համալսարան (լեհ.՝ Uniwersytet Gdański), հանրային հետազոտական համալսարան Լեհաստանի Գդանսկ քաղաքում։ Համալսարանը հանդիսանում է կաշուբյան լեզվի ուսումնասիրության կարևորագույն կենտրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գդանսկի համալսարանը հիմնադրվել է 1970 թվականին Սոպոտի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (ստեղծվել է 1945 թվականին) և Գդանսկի կրթության քոլեջի (ստեղծվել է 1946 թվականին) միավորման արդյունքում։ Այսօր Գդանսկի համալսարանը Լեհաստանի Պոմերանյան վոյեվոդության հյուսիսային շրջանի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատությունն է։

Գդանսկի համալսարանի կառավարման ֆակուլտետ
Սոցիալական գիտությունների ֆակուլտետ
Օրենքի և վարչարարության ֆակուլտետ

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոֆեսորներ՝ 282
  • Հաբիլիտացիոն դոկտորներ՝ 171
  • Ավագ դասախոսներ՝ 640
  • Դասախոսներ (ընդամենը)՝ 1700
  • Ամբողջ անձնակազմ՝ 2,964

Հայտնի դասախոսներ՝

Ուսանողների թիվը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցերեկային ուսուցում՝ 15151
  • Երեկոյան ուսուցում՝ 3753
  • Հեռակա ուսուցում՝ 10884
  • Դոկտորական հետազոտություններ՝ 1609
  • Ընդամենը՝ 27233

Ուսուցման մակարդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարճ / միջին բուհական մակարդակի որակավորում
  • Բուհական առաջին մակարդակի վերջնական որակավորում
  • Ընդլայնված / հետբուհական կրթություն
  • Դոկտորական
  • Բարձրագույն / հետբուհական դոկտորական աստիճան

Դիպլոմներ և աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բակալավր՝ (B.A.)
  • Մագիստրոս՝ (M.A.)
  • Դոկտոր՝ (Dr)
  • Հաբիլիտացիոն դոկտոր՝ (Dr hab.)

Միջազգային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսաբանության ֆակուլտետ
  • Քիմիայի ֆակուլտետ
  • Տնտեսագիտության ֆակուլտետ
  • Պատմության ֆակուլտետ
  • Լեզուների ֆակուլտետ
  • Իրավունիք և վարչարարության ֆակուլտետ
  • Կառավարման ֆակուլտետ
  • Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
  • Օվկիանոսագիտության և աշխարհագրության ֆակուլտետ
  • Հասարակագիտության ֆակուլտետ
  • Կենսատեխնոլոգիայի միջհամալսարանական ֆակուլտետ (Գդանսկի բժշկական համալսարանի հետ համատեղ) ֆակուլտետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գդանսկի համալսարան» հոդվածին։