Jump to content

Գդանսկի բժշկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գդանսկի բժշկական համալսարան
լեհ.՝ Gdański Uniwersytet Medyczny
Տեսակբժշկական ուսումնական հաստատություն
Հիմնադրված էնոյեմբերի 8, 1945
ՌեկտորMarcin Gruchała?[1]
ԱնդամակցությունORCID[2] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[3]
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունԳդանսկ
Պարգևներ
Աշխատանքի դրոշ 2-րդ աստիճանի շքանշան
Կայքgumed.edu.pl
Գդանսկի բժշկական համալսարան (Լեհաստան)##
Գդանսկի բժշկական համալսարան (Լեհաստան)
Գդանսկի բժշկական համալսարան, Լեհաստան
 Medical University of Gdańsk Վիքիպահեստում

Գդանսկի բժշկական համալսարան (լեհ.՝ Gdański Uniwersytet Medyczny), բարձրագույն ուսումնական բժշկական հաստատություն Լեհաստանի Գդանսկ քաղաքում։ Հյուսիսային Լեհաստանի ամենահին և ամենախոշոր բժշկական ուսումնական հաստատությունն է։

Գդանսկի բժշկական համալսարանի պատմական շենքը

Համալսարանն ստեղծվել է  1454 թվականին, երբ այդ ժամանակվա Դանցիգում հիմնադրվեկ է վիրաբույժների ցեխ, ապա բժշկական ամբիոն Ակադեմիական գիմնազիայում (Atheneum Gedanense)։

1935 թվականին Դանցիգ ազատ քաղաքի սենատը որոշել է ստեղծել գործնական պարապմունքների բժշկական ակադեմիա (Die Staatliche Akademie für Praktische Medizin zu Danzig)։ 1945 թվականից հետո այն վերակազմավորվել է որպես Բժշկական ակադեմիա։ 1950 թվականից մինչև 2009 թվականի մայիսի 19-ն այն գործել է որպես Գդանսկի բժշկական ակադեմիա։

Ներկայումս համալսարանում գործում են հետևյալ ֆակուլտետները․

  • Բժշկական ֆակուլտետ ստոմատոլոգիայի բաժանմունքով,
  • Առողջապահության ֆակուլտետ բժշկական խնամքի բաժանմունքով,
  • Դեղագործության ֆակուլտետ լաբորատոր բժշկության բաժանմունքով.
  • Կենսատեխնոլոգիայի միջբուհական ֆակուլտետ, որ ստեղծվել է Գդանսկի համալսարանի հետ միասին։

2003 թվականին Գդանսկի բժշկական համալսարանի  կառուցվածքը Գդինյայում ընդգրկել է Միջգերատեսչական ինստիտուտ ծովային և արևադարձային բժշկության ոլորտում (ստեղծվել է 1935 թվականին)։

Ըստ սովորողների թվի՝ Գդանսկի բժշկական համալսարանն ընդգրկված է Լեհաստանի ամենախոշոր ուսումնական հաստատությունների առաջին եռյակում։

Երկիրը ԳԲՀ-ը ճանաչել է որպես Լեհաստանի լավագույն համալսարաններից մեկը։

  • Ազգային վարկանիշ․ 2017 թվականին ըստ շահույթ չհետապնդող Perspektywy կրթական կազմակերպության (այն սկսել է լեհական համալսարաններին վարկանշել սկսած 1998 թվականից), Գդանսկի բժշկական համալսարանը՝ որպես բժշկական դպրոց, զբաղեցրել է 2–րդ հորիզոնականը[4] և 8–րդը՝ որպես ազգային համալսարան[5]
  • International Ranking:
  • U.S. News & World Report: ԳԲՀ–ն՝ որպես Կլինիկական բժշկության համալսարան, Լավագույն գլոբալ համալսարանների 2017 թվականի ցանկում զբաղեցրել է 320-րդ հորիզոնականը[6].
  • Շանհայի ակադեմիա, Աշխարհի համալսարաններ․ ԳԲՀ–ը՝ որպես Կլինիկական բժշկության համալսարան, ստացել է 301-400[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://radon.nauka.gov.pl/dane/profil/d2d5f7a9-7583-4415-a4b9-516367b9efcb (польск.)
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  4. «Uczelnie medyczne - Ranking Szkół Wyższych PERSPEKTYWY 2017». www.perspektywy.pl (լեհերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  5. «Ranking Uczelni Akademickich - Ranking Szkół Wyższych PERSPEKTYWY 2017». www.perspektywy.pl (լեհերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  6. «Top Clinical Medicine in the World | US News Education». Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  7. «ShanghaiRanking's Global Ranking of Academic Subjects 2017 - Clinical Medicine | Shanghai Ranking - 2017». www.shanghairanking.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գդանսկի բժշկական համալսարան» հոդվածին։