Գառնու ճակատամարտ
Թվական | օգոստոսի 8, 1225 թ. |
---|---|
Մասն է | Khwarazmian campaigns in Georgia? |
Վայր | Զաքարյան Հայաստան, Այրարատ, Ոստան Հայոց գավառ, Գառնու ամրոցի մոտ |
Արդյունք | Հայ-վրաց ուժերի պարտություն |
Հակառակորդներ | |
Զաքարյան ՀայաստանՎրաստանի թագավորություն | Խորեզմշահերի պետություն |
Հրամանատարներ | |
Իվանե Զաքարյան | Ջալալ ադ-Դին |
Կողմերի ուժեր | |
80.000[1] | 10.000 |
Ռազմական կորուստներ | |
40.000 | 2.000 |
Ընդհանուր կորուստներ |
Գառնու ճակատամարտ (վրաց.՝ გარნისის ბრძოლა), ճակատամարտ Զաքարյան Հայաստանի ու Վրաց թագավորության զորքերի[2], և Խորեզմշահերի պետության վերջին տիրակալ Ջալալադնի միջև` կայացած 1225 թվականին[3]։
Մոնղոլների կողմից իր հողերից վտարված Խորեզմի վերջին շահը ցանկանում էր վերադարձնել իր տարածքներն ու դաշնակիցներ էր փնտրում։ Դրա համար նա դիմում է Զաքարյաններին ու վրացիներին, որոնք, սակայն, մերժում են օգնություն տրամադրել։ Այդ ժամանակ շահը որոշում է ուժով տիրանալ թագավորությանը։ Նա մեծ զորքով հարձակվում է և հասնում մինչև Զաքարյան Հայաստանի Գառնի բերդը[4]։ Վրաց Ռուսուդան թագուհին գլխավոր հրամանատար է նշանակում Իվանե Զաքարյանին։ Ըստ Կիրակոս Գանձակեցու հաղորդման, Իվանե Զաքարյանը և վրաց «մեծամեծները» նախքան ճակատամարտը ուխտ էին արել, որ եթե հաղթեն Ջալալադնին, ապա «իրենց իշխանության ներքո գտնվող ամեն հայի կդարձնեն վրաց դավանանքին, իսկ դիմադրողներին սրով կվերացնեն»[5]։ Սակայն ճակատամարտում դաշնակիցները պարտվում են` կորցնելով 20000 զինվոր։ Հաղթանակից հետո շահը գրավում է Դվինն ու Թիֆլիսը և կազմակերպում խաղաղ բնակչության ջարդ։
Պատերազմի սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրացական թագավորության և նրա կազմում գտնվող հայ մարտիկների (այդ թվում իշխանների իշխան Վաչե Վաչությանը, սպարապետ Պռոշ Խիզախ Խաղբակյանը, Լիպարիտ Իվանի և Լիպարիտ Էլիկումի Օրբելյանները, Մարզպան Մամիկոնյանը, Գրիգոր Դոփյանը և այլք) միավորված զորքը, հայկական Լոռի թագավորությունը` Գուրգեն 4-րդի առաջնորդությամբ, Խաչենի իշխանությունը` իշխան Հասան Ջալալ Մեծի առաջնորդությամբ, ամիրսպալար-աթաբեկ Իվանե Զաքարյանի ընդհանուր ղեկավարությամբ, Վահրամը և Թախիադենտ Թմկաբերդցին շարժվեցին դեպի հարավ և զբաղեցրին լավ ամրացված դիրքեր Գառնո ամրոցի մոտ[Ն 1]: Ընդ որում հայերի, հետևաբար նաև ողջ զորքի ռազմունակության վրա լրջորեն ազդեց այն հանգամանքը, որ հենց ճակատամարտից առաջ բանակում տարածվեց լուր, թե վրաց թագուհի Մխարգրդձելին պատրաստվում է բոլոր իր ենթակա հայերին դարձնել ուղղափառության[Ն 2]:
Այդ ընթացքում Խորեզեմյան սուլթանի բանակը Ջալալադնի գլխավորությամբ օգոստոսի 7-րդ օրվա[Ն 1] ավարտին մոտեցավ քրիստոնյաների դիրքերին ու դասավորեց իր զորքը։ Լավագույն ուժերը տեղավորվեցին ձախ թևում, իսկ աջ թևում հիմնականում տեղավորվեցին նետաձիգները[Ն 3]:
Օգոստոսի 8-ին, առավոտյան, Խորեզմյան սուլթանի բանակը բերվեց մարտական դիրքի և պատրաստվեց հարձակման` ծրագրելով գլխավոր հարվածը հասցնել իր ձախ թևին ու հատկապես` կենտրոնին։ Միաժամանակ սուլթանին հաջողվեց բանակցություններ սկսել ղփչակների հետ և համոզել նրանց մարտի ժամանակ անցնել իր կողմը[Ն 4]:
Վրացական բանակը նույնպես ընդունեց մարտական դիրք։ Առաջին շարքում լայն բարձունքի աջ գծում Շալվեի և Իվանե Ախալցխելիի[Ն 5], ինչպես նաև Գրիգոր Ավետաբերի ղեկավարությամբ տեղավորվեցին Մխարգրձեելիի բանակն ու ղփչաղների ուժերը[Ն 4]: Իսկ երկրորդ գծում, առաջինից բավականին ցած և հետ տեղավորվեց Վրաստանի թագավորության բանակի մնացած մասը[Ն 6] Իվանե Զաքարյանի (Մխարգրձելի) ղեկավարությամբ[Ն 7]։ Քրիստոնյաները ծրագրում էին առաջատար մարտերով բորբոքել թշնամում, գայթակղել նրան գրոհի իրենց ուժեղացված դիրքերին, ինչից հետո հզոր հակագրոհով ջախջախել վերջինիս ջլատված ուժերը։
Ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1-ին էտապ - Խորեզմի սուլթանի բանակը ողջ ճակատով հանկարծ[Ն 8] անցավ հարձակման[Ն 3] և մոտեցավ հակառակորդի մարտական դիրքին։ Իմանալով թշնամու զորքի հարձակման մասին և տեսնելով խորեզմյան բանակի ձախ թևի համեմատաբար փոքրաթիվ առաջապահը[Ն 8] Ախալցիխելի և Գրիգորի եղբայրները, խախտելով[Ն 9] նախապես իրենց տված հրամանը, առաջ տարան իրենց կենտրոնական և աջ կողմերը, անցան հարձակման` հարվածելով սուլթանի բանակի ձախ թևին[Ն 10]։ Վերջինս չպահելով վերևից հասցված ծանր հեծելազորի հարվածը տապալվեց ու հետ շպրտվեց[Ն 11]։
- 2-րդ էտապ - Երկրորդ շարքի մարտիկները, որոնք հնարավորություն չունեին տեսնելու մարտի ընթացքը, հաղթական կանչերը ընկալեցին որպես պարտության ազդանշան[Ն 12] և թողնելով մարտի դաշտը` ամբողջ կազմով խուճապահար փախուստի մատնվեցին[Ն 13]։ Միևնույն ժամանակ մարտի դաշտը թողեցին նաև ղփչակները[Ն 4], որոնք այնուհետև անցան Ջալալադնի կողմը։
- 3-րդ էտապ - Խորեզմյան բանակի կենտրոնը անցավ նպատակասլաց հակահարվածի և անցավ հայկական բանակի թիկունք։ Միաժամանակ, օգնություն ստանալով կենտրոնից, սուլթանի բանակի ձախ թևը դադարեցրեց նահանջը և նույնպես անցավ հակահարձակման։ արդյունքում հայկական բանակը շրջափակվեց։ Սկսվեց համառ, արյունոտ ու ծայրահեղ անհավասար գոտեմարտ[Ն 14], որի արդյունքում, ի վերջո, գերի վերցվեց խիզախորեն մարտնչող Շալվեն, իսկ նրա եղբայր Իվանեն և 4.000 ռազմիկներ զոհվեցին[Ն 3]:
- 4-րդ էտապ - Հայկական բանակի մնացած պահեստայինները անձամբ Լիպարիտ Օրբելյանի ղեկավարությամբ օղակի դրսից հարվածեց խորեզմի բանակին[Ն 8]: Գրեթե նույն ժամանակ ներսի մասից հարված հասցրեց հայկական բանակի շրջափակված մասը։ արդյունքում շրջափակման օղակը հաջողությամբ ընդհատվեց։
- 5-րդ էտապ - Խորեզմի սուլթանի բանակը սկսեց հետապնդել նահանջող վրացական բանակին։ Ընդ որում, հատկապես ծանր կորուստներ ունեցավ վրացական հեծելազորը, որի զինվորների մեծ մասը վատ կողմնորոշվելով տեղանքում, ձիերի վայրի սրընթացից գլորվեց Գառնու կիրճը և զոհվեց[Ն 15]։ Դրան հակառակ, հայկական բանակին հաջողվեց համեմատաբար քիչ զոհերով պատսպարվել Սյունիքի լեռներում[Ն 12]:
Վրացիները կորցրեցին 16.000, հայերը` 4.000-ից փոքր-ինչ շատ[Ն 16], իսկ թշնամու բանակը` մոտ 6.000 զինվոր։ Գերի ընկած Շալվեին հետագայում սպանեցին, իսկ Իվանե Զաքարյանը պատսպարվեց Բջնիի ամրոցում[Ն 17]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտությունը Գառնու մոտ բացարձակապես բացասական ազդեցություն ունեցավ Վրացական թագավորության վրա։ Շուտով, Գառնու ճակատամարտից հետո, Ջալալադնի զորքը գրավեց հին հայկական մայրաքաղաք Դվինը[1] և սկսեց առաջանալ դեպի Վրաց թագավորության մայրաքաղաք Թբիլիսին։ Ռուսուդան թագուհին կայազորը Մեմնի եղբայրների և Բոցո Ջաքելիի հրամանատարությամբ թողեց քաղաքում, իսկ ինքը ընտանիքի և արքունիքի հետ փոխադրվեց Քութայիս։
Թբիլիսյան մուսուլմանների դավաճանությունից հետո Ջալալադինը գրավեց քաղաքն ու դաժան հաշվեհարդար տեսավ ոչ միայն քրիստոնյանիերի հետ, այլ հետագայում` նաև մուսուլման բնակչության հետ։ Մայրաքաղաքը հրկիզվեց և ավերվեց։ Խորեզմցիների արշավանքից հետո երկիրը անզոր գտնվեց դիմակայելու հարձակվող մոնղոլական զորքին, ինչը 1235 թվականին բերեց մոնղոլների կողմից թագավորության գրավմանը:/
Գառնու ճակատամարտում Ջալալ ադ-Դինի հաղթանակը ոչ այնքան նրա զորքերի խիզախությամ էր պայմանավորված[Ն 18], այլ հակառակորդների զարմանալի թույլ դիմադրությամբ[6]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Այդ մասին հայտնում է Ան-Նասիվին և ակնարկում է Ստեփանոս Օրբելյանը։
- ↑ Այդ անհեռատես որոշումների մասին, հասկանալի պատճառներով, չգիտեն Ան Նասիվին, Ռաշիդ Էդ Դինը, Իբն Ալ Ասիրը և Ալ Ջուվեյնը, և նախընտրում է լռել վրացական տարեգրությունը, սակայն այդ մասին ուղիղ ասում է Կիրակոս Գանձակեցին, ինչպես նաև ակնարկում են Վարդանը, Ստեփանոս Օրբելյանը և Ստեփանոս եպիսկոպոսը։
- ↑ 3,0 3,1 3,2 Այդ մասին հաղորդում է Ան Նասիվին։
- ↑ 4,0 4,1 4,2 Այդ մասին հաղորդում է Ռաշիդ Էդ Դինը։
- ↑ Համաձայն վրաց պատմագրի, Շալվե և Իվանե Զաքարյանները գտնվում էին քրիստոնյաների բանակի առաջին շարքում և գլխավորում էին այն։ Շալվեի մասին ասում է նաև Ստեփանոս Օրբելյանը։ Այդ ամենի մասին ակնարկում է նաև Կիրակոս Գանձակեցին։ Հարցը վերջնականապես պարզաբանում է Ան Նասիվին, ըստ որի Զաքարյան եղբայրները գտնվում էին առաջին գծի առաջին ֆլանգում, բայց ղեկավարում էին ամբողջ առաջին գիծը։
- ↑ Այդ մասին բաց տեքստով ասում է Կիրակոս Գանձակեցին, ըստ որի, ճակատամարտի ժամանակ, ընդհանուր ղեկավարությունից բացի, Իվանե Զաքարյանը անմիջականորեն գլխավորում էր նաև վրացական բանակի մի մասին։ Դրա մասին ակնարկում է նաև անանուն հեղինակը, ըստ որի Գառնու կիրճում հիմնականում տապալվել է վրացական զորքը, ինչպես նաև Ստեփանոս Օրբելյանն ու Վարդանը։ Եվ հիրավի, վրացիների մեջ իրեն ավելի անվտանգ ու մոտիկ զգալով, Իվանեն պետք է որ առաջին շարքում տեղավորեր հայերի անկոտրում զորքը, որոնք ընդվզում էին հայրական հավատքը փոխելու դեմ։ Այդ բոլորի մասին անուղղակիորեն կարող է վկայել երկրորդ գծի անտարբեր վերաբուրմունքը առաջին գծի զորքի նկատմամբ։
- ↑ Այդ մասին ուղիղ ասում է Վրաց տարեգիրը և ակնարկում են Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը, Ստեփանոս եպիսկոպոսը, Իբն Ալ Ասիրը և Ալ Ջուվեյնը։
- ↑ 8,0 8,1 8,2 Այդ մասին ակնարկում է Ստեփանոս Օրբելյանը։
- ↑ Այդ մասին ակնարկում են Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը և Վրաց տարեգիրը։
- ↑ Այդ մասին հաղորդում է Ան Նասիվին և Ստեփանոս Օրբելյանը։
- ↑ Այդ մասին հաղորդում են Կիրակոս Գանձակեցին և Ստեփանոս Օրբելյանը։
- ↑ 12,0 12,1 Այդ մասին պատմում է Ստեփանոս Օրբելյանը։
- ↑ Այդ մասին ասում են որոշ հակավրացական դիրքորոշմամբ Կիրակոս Գանձակեցին և Ստեփանոս Օրբելյանը, ինչպես նաև հասկանալի շահադիտական նկատառումներով` Ան Նասիվին և Իբն Ալ Ասիրը։ Նշանակալի է, որ Վրաց տարեգիրը նախընտրում է շեշտը չդնել այդ էպիզոդին, իսկ Վարդանը, Անանուն Սեբաստացին, Ստեփանոս եպիսկոպոսը և Մխիթար Այրիվանցին շեշտն ավելի շատ դնում են հայերի զորքի ճակատագրի և ճակատամարտի ընդհանուր ելքի վրա։
- ↑ Այդ մասին հաղորդում են Ան Նասիվին և Իբն Ալ Ասիրը։
- ↑ Այդ աղետալի էպիզոդի մասին պատմում են Կիրակոս Գանձակեցին, Վարդանը, Ստեփանոս Օրբելյանը, Ստեփանոս եպիսկոպոսը, Մխիթար Այրիվանցին և Անանուն հեղինակը։ Աղոտ ակնարկներ են այդ մասին պահպանվել Ռաշիդ Էդ Դինի մոտ, որը, սակայն, հենց ճակատամարտի մասին տալիս է բավականին անճիշտ տվյալներ։
- ↑ Համաձայն Իբն Ալ Ասիրի, քրիստոնյաները կորցրել են ավելի քան 20.000 զինվոր։ Ան Նասիվին իր հերթին, նկատի ունենալով առաջին շարքի քրիստոնյաների ջախջախումը, մեզ փոխանցում է մարտի դաշտում ցիրուցան եղած (հիմնականում հայ) 4000 դիակների մասին։
- ↑ Համաձայն Ռաշիդ Էդ Դինի, Իվանե Զաքարյանը գերվել է Շալվեի հետ և նրա հետագա ճակատագիրը անհայտ է։ Դրան որպես հակակշիռ` Ան Նասիվին, Ալ Ջուվեյնը և Իբն Ալ Ասիրը հաղորդում են, որ Իվանեին հաջողվել է փախչել գերությունից և պատսպարվել Բջնիի ամրոցում։ Իվանեի գերության փաստի մասին չգիտեն նաև հայ հեղինակները և վրաց պատմագիրը։
- ↑ Խորեզմշահը դժգոհ էր մնացել իր բանակի աջ թևի գործողություններից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 The Cambridge History of Iran: The Saljuq and Mongol periods By J. A. Boyle, page 327
- ↑ Д.М. Тимохин "Арабо-персидские и армяно-грузхинские историки о деятельности Джала ад-Дина Манкбурны на Кавказе"
- ↑ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ Հայաստանը Մոնղոլական Տիրապետության Ժամանակաշրջանում». norsahag.blogspot.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Ստեփանոս Օրբելյան (1910). Պատմութիւն նահանգին Սիսական, արարէալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնյաց. Վենետիկ. էջ 399.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Եր, 1982, էջ 163։
- ↑ «Գառնիի ճակատամարտի պատմութեան շուրջ». aua.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.