Գայոս Մուսոնիոս Ռուֆոս
Գայոս Մուսոնիոս Ռուֆոս լատին․՝ Gaius Musonius Rufus | |
---|---|
Ծնվել է | 25[1] Volsinii, Բոլսենա, Վիտերբո, Լացիո, Իտալիա |
Մահացել է | 95[1] |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ուղղություն | Ստոիցիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[1] |
Աշակերտներ | Էպիկտետոս |
Gaius Musonius Rufus Վիքիպահեստում |
Գայոս Մուսոնիոս Ռուֆոս (լատին․՝ Gaius Musonius Rufus, 25[1], Volsinii, Բոլսենա, Վիտերբո, Լացիո, Իտալիա - 95[1]), հռոմեացի փիլիսոփա. ստոիկյան դպրոցի ներկայացուցիչ[2]։ Ուսուցանել է Հռոմում Ներոն կայսեր օրոք, մ.թ. 65 թվականին արտաքսվել է, վերադարձել է քաղաք Ներոնի գահընկեցությունից հետո։ Նորից արտաքսվել է Հռոմից Վեսպասիանոս կայսեր օրոք, վերադարձել է Հռոմ կայսեր մահից հետո։ Նրա երկերից և դասախոսություններից պահպանվել են միայն ծաղկաքաղ հատվածներ մ.թ. V դարի հույն հեղինակ Ստոբեոսի մոտ։ Մուսոնիոս Ռուֆոսի փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է ունեցել ուշ անտիկ և քրիստոնյա հեղինակների վրա։ Էպիկտետոսի ուսուցիչն է։
Մուսոնիոս Ռուֆուսը ավելի շատ ուշադրություն է դարձրել բարոյագիտության և ոչ բնափիլիսոփայության ու տրամաբանության վրա։ Նրա փիլիսոփայական հայացքները մոտ են Էպիկտետոսին, սակայն առավել իրապաշտ և սոցիալական ուղղվածության է` բաղկացած է կոնկրետ կենցաղային առօրյա իրավիճակներում վարվեցողության կանոններից։ Նրա կենտրոնական համոզմունքն է, որ բոլոր մարդիկ ունեն առաքինի կյանք վարելու նախադրյալներ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cora Lutz, (1947), Musonius Rufus: The Roman Socrates. Printed in: Yale Classical Studies, Volume X. Edited by A. R. Bellinger. Yale University Press (անգլերեն թարգմանությամբ և ծանոթագրություններով)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Musonius Rufus — հոդված Internet Encyclopedia of Philosophy
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Античная философия: Энциклопедический словарь. М., 2008. С.496-498. Կաղապար:ISBN с опечаткой
- J. T. Dillon, (2004), Musonius Rufus and Education in the Good Life: A Model of Teaching and Living Virtue. University Press of America. ISBN 0-7618-2902-4
- Pieter Willem Van Der Horst: Musonius Rufus and the New Testament. A Contribution to the Corpus Hellenisticum. In: Novum Testamentum Nr. 16 (1974), S. 306—315.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայոս Մուսոնիոս Ռուֆոս» հոդվածին։ |
|