Jump to content

Գալաթայի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալաթայի կամուրջ
Երկիր Թուրքիա
ՏեղանքՍտամբուլ և Քարաքոյ
Տեսակբացվող կամուրջ, ճանապարհային կամուրջ և տեսարժան վայր
Նյութպողպատ
Հատում էՈսկե եղջյուր
ՃանապարհՍտամբուլի պատմական շրջաններ
Երկարություն490 մետր
Լայնություն42 մետր
Բացման տարեթիվ1994
Քարտեզ
Քարտեզ

Գալաթայի կամուրջ (թուրքերեն՝ Galata Köprüsü, անգլ.՝ Galata Bridge), կամուրջ Ստամբուլում, որը հատում է Ոսկե եղջյուրը։ Կամուրջը տեղակայված է Նոր մզկիթի հակադիր մասում։

Կամուրջը իրենից ներկայացնում է երկհարկանի կառույց, որի առաջին հարկում տեղակայված են ռեստորաններ և զբոսավայր։ Կամրջի երկրորդ հատվածը նախատեսված է ավտոմոբիլային և տրամվային երթևեկության համար։ Կամրջի երկարությունը կազմում է 484 մ, իսկ լայնությունը՝ 42 մ։ Կամրջի կենտրոնական հատվածը (80 մետր) բացովի է։ Մինչ ներկայիս տեսքը, այս տեղանքում կառուցվել է 5 կամուրջ։

Առաջին կամուրջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալաթայի առաջին կամուրջը կառուցվել է 1845 թ-ին։ Կամուրջը փայտից էր։ Կառուցման ավարտից հետո այն անվանվեց Վալիդեի կամուրջ կամ Նոր կամուրջ։ Անցումը կամրջի վրայով վճարովի է եղել։

Երկրորդ կամուրջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թ-ին, մինչև Նապոլեոն III-ի այցը Ստամբուլ, կամուրջն ամբողջովին վերանորոգվեց սուլթան Աբդուլ Ազիզի կողմից։

Երրորդ կամուրջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ խոշոր վերակառուցումը տեղի է ունեցել 1875 թ-ին։ Այդ ժամանակ կամրջի երկարությունը կազմում էր 480 մ, իսկ լայնությունը՝ 14 մ։ Ինչպես իր նախորդները, այն նույնպես փայտից էր։ Անցումը կամրջի վրայով եղել է վճարովի։

Չորրորդ և հինգերորդ կամուրջներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալաթայի չորրորդ կամուրջը կառուցվել է 1912 թ-ին գերմանական «MAN» ֆիրմայի կողմից։ Այդ կամուրջը ուներ 466 մետր երկարություն և 25 մետր լայնություն։ Այն այդ տեսքով ծառայել է մինչև 1992 թ-ը, երբ այն հիմնովին տուժեց մեծ հրդեհից հետո։ Վերակառուցումից հետո այն դարձավ 5-րդը իր վերակառուցումների թվաքանակով։ 2005 թ-ին կամրջի վրայով անց է կացվել տրամվայի գիծ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալաթայի կամուրջ» հոդվածին։