Բրիտանական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիտանական գրադարան
Изображение логотипа
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Տեսակազգային գրադարան, reference library?, գիտական գրադարան, universal library?, non-departmental public body?, տեսարժան վայր և գրադարանի շենք
Հիմնվել էհուլիսի 1, 1973[2]
ՏեղադրությունՔամդեն[1]
Հասցե96 Euston Road
Հավաքածուներ
Չափ170 000 000 unit[3]
Այլ տվյալներ
Կայքbl.uk(անգլ.)

Բրիտանական գրադարան (British Library), Մեծ Բրիտանիայի ազգային գրադարան։ 1972 թ. Պառլամենտի կողմից որոշում է ընդունվել ստեղծել Բրիտանական թանգարանի գրադարանների համախմբման և այլ հայտնի հավաքածուների հիման վրա։ 1973 թվականի հուլիսի 1-ին Լոնդոնում բացվել է գրադարանի նոր շենքը։ Աշխարհում երկրորդն է իր չափերով /աղբյուրը նշված չէ/ Կոնգրեսի գրադարանից հետո /ԱՄՆ, Վաշինգտոն/:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական գրադարանն իր ժամանակակից կարգավիճակն ու անվանումը ստացել է 1972 թվականին Բրիտանական գրադարանի մասին օրենքի ընդունումով (անգլ. The British Library Act): Նրան համապատասխան համախմբվել են Բրիտանական թանգարանի, Ազգային կենտրոնական (հիմնադրված 1916 թ.), Արտոնագրային բյուրոյի, ինչպես նաև Բրիտանական ազգային մատենագիտական, Ազգային գրադարան-բաժանորդագրի և գիտատաեխնիկական տեղեկատվության ազգային բյուրոյի գրադարանները։ Ազգային կենտրոնական գրադարանի համահավաք գրացուցակների և Ազգային գրադարան-բաժանորդագրի հիման վրա 1973 թվականին ստեղծվեց փաստաթղթերի տրամադրման կենտրոն։

Գրադարանի ղեկավարումն ու կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական գրադարանը ֆինանսավորվում է պետության կողմից, ինչպես նաև ստանում է լրացուցիչ միջոցներ վճարովի ծառայություններից, զոհաբերություններից և հովանավորների կողմից։ Գրադարանի ղեկավար կազմի մեջ մտնում են 8-ից 13 մարդ։ Նրանցից մեկը նշանակվում է միապետի կողմից, մյոս անդամները՝ նախարարի կողմից։ Գլխավոր գործադիր տնօրենը համարվում է կառավարող նախագահի տեղակալը։ Բրիտանական գրադարանում ղեկավարման բարելավման համար առաջին անգամ աշխարհում 1985 թվականին կազմվել է երկարաժամկետ ստրատեգիական ծրագիր՝ ուղղված նրա աշխատանքի բարելավմանը[4]։

Բրիտանական գրադարանն ունի երեք բաժին.

  • Բրիտանական գրադարան, մասնաշենքը կայարանային շրջանում Սբ.Պանկրաս (St. Pancras). Այստեղ, գլխավոր մասնաշենքում, որի շինարարությունն սկսվել է 1997 և ավարտվել 1999 թվականին, գտնվում են հիմնական գրքային հավաքածուները։
  • Թերթերի գրադարանը Լոնդոնում Քոլինդեյլ (Newspaper Library in London (Colindale), ներառում է ամբողջ աշխարհի թերթերի և ամսագրերի 50000 հավաքածու։
  • Բրիտանական գրադարան Բոստոնում (British Library in Boston Spa, Yorkshire), գրադարանային սպասարկման մասնաճյուղ, որն զբաղվում է միջգրադարանային բաժնույթով և կատարում Մեծ Բրիտանիայի այլ քաղաքների, ինչպես նաև արտասահմանյան ընթերցողների պատվերները /տարեկան 4 միլիոն պատվեր/:

Մուտքը գրադարանի ընթերցասրահներ անվճար է, առանց տարիքային սահմանափակման։ 18 տարեկանից ցածր ընթերցողները, ովքեր կարող են օգտվել այլ գրադարաններից, ընթերցասրահից օգտվել չեն կարող։ Գիտական աշխատություններ ուսումնասիրող ընթերցողները ստանում են ընթերցողական տոմս, որը հնարավորություն է ընձեռում օգտվելու Բրիտանական գրադարանի հավաքածուներից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.bl.uk/aboutus/quickinfo/facts/history/
  3. 3,0 3,1 https://web.archive.org/web/20141018015328/http://www.bl.uk/learning/cresearch/skills/using1/usingthebritishlibrary.html
  4. 4,0 4,1 Библиотечная энциклопедия / Российская гос. б-ка; редкол.: гл. ред. Ю. А. Гриханов, науч. ред.-сост.: Е. И. Ратникова, Л. Н. Уланова и др.. — Москва: Пашков дом, 2007. — С. 239.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիտանական գրադարան» հոդվածին։