Բրիջեթ Ռայլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիջեթ Ռայլի
Ծնվել էապրիլի 24, 1931(1931-04-24)[1][2][3][…] (93 տարեկան)
ԾննդավայրՀարավային Նորվուդ, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5]
Ազգությունբրիտանացիներ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[6]
ԿրթությունԼաֆբորոյի համալսարան, Գոլդսմիթի համալսարան[7], Արվեստի արքայական քոլեջ[7] և Չելտնռմ Լեդիզ քոլեջ[7]
Մասնագիտություննկարչուհի, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, քանդակագործ, գծագրող, դիզայներ, muralist և արվեստագետ
ՈճՕպտիկական արվեստ[8][9], ժամանակակից արվեստ[9] և մոդերն[8][9]
Ժանրաբստրակցիոնիզմ[10][9]
Պարգևներ
ԱնդամակցությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Bridget Riley Վիքիպահեստում

Բրիջեթ Լուիզա Ռայլի (անգլ.՝ Bridget Louise Riley, ապրիլի 24, 1931(1931-04-24)[1][2][3][…], Հարավային Նորվուդ, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5]), անգլիացի ժամանակակից նկարչուհի, օպտիկական արվեստի խոշոր ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայլիի մանկությունն անցել է Կոռնուոլում։ Արվեստ նա սովորել է 1946-1948 թվականներին Չելթենհեմսկի կանանց քոլեջում։ 1949-1952 թվականներին աղջիկը սովորել է Գոլդսմիթի համալսարանում, իսկ 1952-1955 թվականներին՝ Արվեստի թագավորական քոլեջում[13], որտեղ գեղանկարչություն է ուսանել Ժորժ Սյորայի մոտ, և որն ավարտելով ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ Հետագայում որոշ ժամանակ աշխատել է ապակե արտադրանքների վաճառողուհի, նկարչություն է դասավանդել երեխաներին, գեղավեստական լուսանկարներ է արել։

Ռայլիի գեղարվեստական վաղ աշխատանքները ստեղծվել են Սյորայի ոճին մոտ՝ պուանտիլիզմին հարող (մինչև 1960 թվականը)։ 1961 թվականին ի հայտ է եկել օպտիկական էֆեկտների վառ արտահայտությամբ կտավ, որում պատկերված էին հարթ տարածության մեջ քառակուսիներ և շրջանագծեր։ Իր մեծածավալ կտավները Ռայլին ստեղծել է յուրաքանչյուրին բավականին ժամանակ՝ ներառյալ մի քանի ամիս նվիրելով։

1960 թվականին Ռայլին «էտյուդներ ստեղծելու համար» մեկնում է Իտալիա, որտեղ ուսումնասիրում է իտալական գեղարվեստի լայն ընդգրկումը՝ Վերածննդի դարաշրջանի աշխատանքներից մինչև իտալական ֆուտուրիստներ։ Այդ նույն թվականին սկսել է դասավանդման գործունեությունը Հորնսի արվեստի քոլեջում։ Այդ շրջանում են ի հայտ եկել նկարչուհու առաջին կտավները օպտիկական արվեստի ոճով։ 1962 թվականին տեղի է ունեցել նրա առաջին անհատական ցուցահանդեսը Լոնդոնի Gallery One-ում, իսկ 1965 թվականին՝ հաջորդ ցուցադրությունը Նյու Յորքի Richard Feigen Gallery-ում, որը մեծ հաջողություն է ունեցել։ Այդ նույն թվականին Ռայլին մասնակցություն է ունեցել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի «The Responsive Eye» ցուցադրությանը։

1968 թվականին նկարչուհին նվաճել է Վենետիկի բիենալեի միջազգային մրցանակը։ 1967 թվականին Ռայլին սկսել է իր նկարներում իրականացնել տարբեր փորձեր ծաղիկներով և դրանց տարբեր երանգներով՝ սկզբում միայն մոխրագույն, ապա այլ ներկերով։ 1981 թվականին նա ճամփորդություն է կատարել Եգիպտոսում։

Նկարչուհին աշխատել է գեղարվեստական երեք արվեստանոցներում, որոնցից մեկը գտնվել է Կոռնուոլում, երկրորդը Լոնդոնի շրջան Քենսինգթոն և Չելսիում էր, իսկ երրորդը՝ Ֆրանիսայում՝ Վոքլյուզի հովտում։ 1983 թվականին նա ստեղծել է Լիվերպուլի Թագավորական հոսպիտալի ներքին հարդարանքը։ Կատարել է նոր բալետային ներկայացումների գեղարվեստական ձևավորումներ։

Բրիջեթ Ռայլին գերմանական Կասել քաղաքում մասնակցել է ժամանակակից արվեստի documenta 4 (1968) և documenta 6 (1977) միջազգային ցուցահանդեսներին։

Նկարչուհին Բրիտանական կայսրության և Պատվի ասպետի շքանշանների դափնեկիր է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963՝ John Moore’s Liverpool Exhibition մրցանակ
  • 1963՝ AICA Critics Prize մրցանակ
  • 1964՝ Stuyvesant Foundation ֆոնդի կրթաթոշակ
  • 1968՝ Վենետիկի գեղարվեստի 34-րդ բիենալեի միջազգային մրցանակ
  • 1998՝ Պատվի ասպետի շքանշան
  • 2003՝ Ճապոնիայի Կայսերական մրցանակ
  • 2009՝ գերմանական Գոսլար քաղաքի «Կայզերինգ» մրցանակ
  • 2012՝Sikkens Prize մրցանակ
  • 2012՝ Ռուբենսի մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bridget Riley: Malen um zu sehen. Hatje Cantz, Ostfildern, 2002. ISBN 978-3775711982.
  • Julia Voss, Wulf Herzogenrath, Robert Kudielka: Bridget Riley. Verein zur Förderung Moderner Kunst E.V. Goslar, MönchehausMuseum Goslar, Goslar 2009, kein ISBN
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիջեթ Ռայլի» հոդվածին։