Բրիջեթ Ռայլի
Բրիջեթ Ռայլի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1931[1][2][3][…] (92 տարեկան) |
Ծննդավայր | Հարավային Նորվուդ, Քրոյդոն, Մեծ Լոնդոն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5] |
Ազգություն | բրիտանացիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լաֆբորոյի համալսարան, Գոլդսմիթի համալսարան[7], Արվեստի արքայական քոլեջ[7] և Cheltenham Ladies' College?[7] |
Մասնագիտություն | նկարչուհի, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, քանդակագործ, գծագրող, դիզայներ և muralist |
Ոճ | Օպտիկական արվեստ[8][9], ժամանակակից արվեստ[9] և մոդերն[8][9] |
Ժանր | աբստրակցիոնիզմ[10][9] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
![]() |
Բրիջեթ Լուիզա Ռայլի (անգլ.՝ Bridget Louise Riley, ապրիլի 24, 1931[1][2][3][…], Հարավային Նորվուդ, Քրոյդոն, Մեծ Լոնդոն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4][5]), անգլիացի ժամանակակից նկարչուհի, օպտիկական արվեստի խոշոր ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռայլիի մանկությունն անցել է Կոռնուոլում։ Արվեստ նա սովորել է 1946-1948 թվականներին Չելթենհեմսկի կանանց քոլեջում։ 1949-1952 թվականներին աղջիկը սովորել է Գոլդսմիթի համալսարանում, իսկ 1952-1955 թվականներին՝ Արվեստի թագավորական քոլեջում[11], որտեղ գեղանկարչություն է ուսանել Ժորժ Սյորայի մոտ, և որն ավարտելով ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ Հետագայում որոշ ժամանակ աշխատել է ապակե արտադրանքների վաճառողուհի, նկարչություն է դասավանդել երեխաներին, գեղավեստական լուսանկարներ է արել։
Ռայլիի գեղարվեստական վաղ աշխատանքները ստեղծվել են Սյորայի ոճին մոտ՝ պուանտիլիզմին հարող (մինչև 1960 թվականը)։ 1961 թվականին ի հայտ է եկել օպտիկական էֆեկտների վառ արտահայտությամբ կտավ, որում պատկերված էին հարթ տարածության մեջ քառակուսիներ և շրջանագծեր։ Իր մեծածավալ կտավները Ռայլին ստեղծել է յուրաքանչյուրին բավականին ժամանակ՝ ներառյալ մի քանի ամիս նվիրելով։
1960 թվականին Ռայլին «էտյուդներ ստեղծելու համար» մեկնում է Իտալիա, որտեղ ուսումնասիրում է իտալական գեղարվեստի լայն ընդգրկումը՝ Վերածննդի դարաշրջանի աշխատանքներից մինչև իտալական ֆուտուրիստներ։ Այդ նույն թվականին սկսել է դասավանդման գործունեությունը Հորնսի արվեստի քոլեջում։ Այդ շրջանում են ի հայտ եկել նկարչուհու առաջին կտավները օպտիկական արվեստի ոճով։ 1962 թվականին տեղի է ունեցել նրա առաջին անհատական ցուցահանդեսը Լոնդոնի Gallery One-ում, իսկ 1965 թվականին՝ հաջորդ ցուցադրությունը Նյու Յորքի Richard Feigen Gallery-ում, որը մեծ հաջողություն է ունեցել։ Այդ նույն թվականին Ռայլին մասնակցություն է ունեցել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի «The Responsive Eye» ցուցադրությանը։
1968 թվականին նկարչուհին նվաճել է Վենետիկի բիենալեի միջազգային մրցանակը։ 1967 թվականին Ռայլին սկսել է իր նկարներում իրականացնել տարբեր փորձեր ծաղիկներով և դրանց տարբեր երանգներով՝ սկզբում միայն մոխրագույն, ապա այլ ներկերով։ 1981 թվականին նա ճամփորդություն է կատարել Եգիպտոսում։
Նկարչուհին աշխատել է գեղարվեստական երեք արվեստանոցներում, որոնցից մեկը գտնվել է Կոռնուոլում, երկրորդը Լոնդոնի շրջան Քենսինգթոն և Չելսիում էր, իսկ երրորդը՝ Ֆրանիսայում՝ Վոքլյուզի հովտում։ 1983 թվականին նա ստեղծել է Լիվերպուլի Թագավորական հոսպիտալի ներքին հարդարանքը։ Կատարել է նոր բալետային ներկայացումների գեղարվեստական ձևավորումներ։
Բրիջեթ Ռայլին գերմանական Կասել քաղաքում մասնակցել է ժամանակակից արվեստի documenta 4 (1968) և documenta 6 (1977) միջազգային ցուցահանդեսներին։
Նկարչուհին Բրիտանական կայսրության և Պատվի ասպետի շքանշանների դափնեկիր է։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1963՝ John Moore’s Liverpool Exhibition մրցանակ
- 1963՝ AICA Critics Prize մրցանակ
- 1964՝ Stuyvesant Foundation ֆոնդի կրթաթոշակ
- 1968՝ Վենետիկի գեղարվեստի 34-րդ բիենալեի միջազգային մրցանակ
- 1998՝ Պատվի ասպետի շքանշան
- 2003՝ Ճապոնիայի Կայսերական մրցանակ
- 2009՝ գերմանական Գոսլար քաղաքի «Կայզերինգ» մրցանակ
- 2012՝Sikkens Prize մրցանակ
- 2012՝ Ռուբենսի մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
- ↑ 3,0 3,1 FemBio database (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://vocab.getty.edu/page/ulan/500013384
- ↑ 5,0 5,1 5,2 The Fine Art Archive
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 7,0 7,1 7,2 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ 8,0 8,1 Encyclopædia Britannica
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Artsy — 2009.
- ↑ https://www.davidzwirner.com/artists/bridget-riley/biography
- ↑ Собств. корр. Классика оп-арт наградили в Нидерландах // artchronika.ru. — 2012. — 7 сент.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bridget Riley: Malen um zu sehen. Hatje Cantz, Ostfildern, 2002. ISBN 978-3775711982.
- Julia Voss, Wulf Herzogenrath, Robert Kudielka: Bridget Riley. Verein zur Förderung Moderner Kunst E.V. Goslar, MönchehausMuseum Goslar, Goslar 2009, kein ISBN
|
- Ապրիլի 24 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Անգլիացի նկարիչներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Բրիտանացի նկարչուհիներ
- Անգլիացի նկարչուհիներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ժամանակակից արվեստագետներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Բրիտանացի արվեստագետներ
- 20-րդ դարի կանայք
- 21-րդ դարի կանայք