Բրերա բուսաբանական այգի
Տեսակ | բուսաբանական այգի |
---|---|
Երկիր | Իտալիա |
Վարչատարածք | Միլան |
Հիմնվել է | 1774 |
Բացվել է | 1774 |
Մակերես | 5,000 |
Այցելուներ | 190 588 մարդ (2018)[1] |
Բրերա բուսաբանական այգի (իտալ.՝ Orto Botanico di Brera), բուսաբանական այգի Իտալիայի Միլան քաղաքի Լոմբարդիա շրջանում։ Տեղակայված է Բրերա պալատի հետևում՝ Բրերա 28 հասցեում։ Գործում է Միլանի համալսարանի Ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ինստիտուտի ենթակայության ներքո։ Զբաղեցնում է 5000 2կմ տարածք։ Բաց է աշխատանքային օրերին, մուտքը՝ անվճար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1774 թվականին այգին հիմնադրել է վանահայր Ֆուլջենցիո Վիտմանը Ավստրիայի թագուհի Մարիա Թերեզայի ղեկավարությամբ՝ վերափոխելով գոյություն ունեցող ճիզվիտների այգին՝ ծառայելու բժշկության և դեղագործության ուսանողներին։ Անուշադրության մատնվելուց և քայքայումից հետո 1998 թվականին այգին վերականգնվել է։
Այսօր այգին բաղկացած է հիմնականում ուղղանկյուն ծաղկե-մարգագետիններից, 18-րդ դարի էլիպսաձև աղյուսե լճակներից, կան 19-րդ դարի ջերմատներ (այժմ օգտագործվում են Գեղարվեստի ակադեմիայի կողմից)։ Այստեղ է գտնվում Եվրոպայի ամենահին գինկգո ծառերից մեկը, ինչպես նաև Firmiana platanifolia-ի, սև ընկուզենու, Pterocarya fraxinifolia-ի և լորենու հասուն նմուշներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Hydrangea
-
Hosta plantaginea
-
Helecho
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Time Out Milan: The Lakes and Lombardy, Time Out Guides Ltd, 2005, page 71. ISBN 1-904978-09-6.
Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Orto Botanico di Brera
- Entrada en la página "Horti" (Italiano)
- Parco Nord Milano descripción (Italiano)
- Artículo en (Inglés) del jardín botánico en la página del "BGCI"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրերա բուսաբանական այգի» հոդվածին։ |