Բուեն Ռետիրո այգի
Տեսակ | քաղաքային զբոսայգի, պուրակ, տուրիստական վայր, պատմական պարկ և տեսարժան վայր |
---|---|
Երկիր | Իսպանիա[1] |
Վարչատարածք | Ժերոնիմոս[2] և Մադրիդ[1] |
Հիմնվել է | 1680 |
Մակերես | 118 հեկտար |
ԲԾՄ | 674 մետր |
Բուեն-Ռետիրո այգի (իսպ.՝ Parque del Retiro de Madrid), Մադրիդ քաղաքի ամենամեծ այգիներից մեկը (Իսպանիա)։ Մինչև 19-րդ դարի վերջը այգին պատկանում էր Իսպանական Միապետությանը, այնուհետև այն դարձավ ազգային պարկ։
Դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռետիրո այգին հայտնի է իր մեծ տարածքով, այն զբաղեցնում է 1,4 քառ. կմ տարածք և տեղակայված է քաղաքի կենտրոնական հատվածում։ Շատ մոտ է Ալկալա դարպասներին և մոտ է Պրադո թանգարանին։ Այգում առկա են բազմաթիվ հուշարձաններ, ճեմուղիներ և լիճ, որտեղ տեղի են ունենում բազմազան միջոցառումներ։ Այգին ամբողջությամբ շրջապատված է ներկա քաղաքի կողմից։
Պալատի և այգու պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1505 թվականին Իզաբելլա I-ի (1474-1504 թթ.) գահակալության ժամանակ Խերոնիմոս վանքը տեղափոխվել է ներկայիս Սան Խերոնիմո էլ Ռեալ եկեղեցի, և նոր եկեղեցի՝ կառուցվեց Իսաբելինո ոճով։ Ֆիլիպ II թագավորը (1556-1598 թվականներ) 1561 թվականին իսպանական արքունիքը տեղափոխեց Մադրիդ։ Նա հանձնարարեցեց ճարտարապետ Խուան Բատիստա Տոլեդոյին ընդլայնել Ռետիրո այգին և ծառերի պուրակներ ձևավորվեցին այնտեղ։
Այգիներն ընդարձակվել են 1620-ական թվականներին, երբ Գասպար դե Գուսմանը արքային հանձնեց մի քանի թաղամասեր՝ որպես հանգստի վայրեր օգտագործելու համար։ Գուսմանը վճռեց կառուցել մի վայր, որը դուր կգար թագավորին։ Մի պալատ, որը կգերազանցեր նախորդ դարում կառուցված հռոմեական կառույցներին։
1630-ական թվականներին ճարտարապետներ Ջիովաննի Բատտիստա Կրեսչենսիի և Ալոնսո Կարաբոնելի ղեկավարությամբ մի քանի շենքեր կառուցվեցին, որոնցից երկուսը դեռևս կանգուն են՝ Կասոն դել Բուեն Ռետիրոն և Սալոն դե Ռեինոսը։ Նրանց պատերը զարդարված են Դիեգո Վելասկես և Ֆրանսիսկո Սուրբարան նկարիչների նկարներով և Լուկա Ջորդանոյի ֆրեսկոներով[3]։
1665 թվականին Ֆիլիպ IV-ի մահից հետո այգիները հայտնվում են լքված վիճակում, սակայն վերականգնվում են, և 1767 թվականին բացվում են հանրության առաջ, իսկ 1868 թվականին դառնում են համայնքի սեփականություն[4]։
Բուեն Ռետիրո պալատը օգտագործվել է մինչև Չարլզ III-ի գահակալման ժամանակաշրջանը։ Այն մեծ մասամբ ավերվել է Առաջին ֆրանսիական կայսրության հետ ընթացող Պիրենեյան պատերազմների (1807-1814) ժամանակ։
1930-1940-ական թվականներին նոր այգիների ստեղծումը վերագրվում են ավագ այգեգործ Սեսիլիո Ռոդրիգեսին, որը նախագծեց և կառուցեց վարդերի պարտեզը։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգու հյուսիսային կողմում է գտնվում արհեստական Ռետիրո լճակը, իսկ դրա կողքին՝ Ալֆոնսո XII-ի հուշարձանը։
Ռոզալեդա վարդերի պարտեզը ներառում է զանազան տեսակների վարդեր, որնք շրջափակում են Detalhe da fonte do Anjo Caído (Ընկնող հրեշտակ) արձանը։ Այն կանգնեցվել է 1922 թվականին, որի հիմնական քանդակի հեղինակը Ռիկարդո Բելվերն է (1845-1924), ով ոգեշնչվել է Ջոն Միլթոնի Կորուսյալ դրախտ ստեղծագործությունից[5]։ Հայտնի է, որ այս արձանը Սատանայի միակ հանրային հուշարձանն է[6]։
Պասեո դե լա Արգենտինան, որը հայտնի է որպես Պասեո դե լաս Էստատուաս («Քայլող արձան»), ձևավորված է արքայական պալատի թագավորների արձաններով, որոնք կերտվել են 1750-1753 թվականներին։
Ռետիրո այգում է գտնվում նաև Մեռյալների անտառը, որը նվիրված է 2004 թվականի մարտի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության 191 զոհերին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի վերջից մինչև հոկտեմբերի սկիզբը[7] յուրաքանչյուր կիրակի կեսօրին Banda Sinfónica de Madrid նվագախումբը տալիս է համերգներ։
Այգում տեղի են ունենում նաև գրքի տոնավաճառներ։ Ոչ միայն կա գրքի ամենամյա տոնավաճառներ, այլև օգտագործված գրքերի դարակաշարեր, որտեղ մարդիկ իրենց օգտագործած գրքերը, ամսագրերը կամ թերթերը[8] փոխարինում են մեկ ուրիշով։ Տարվա կտրվածքով տեղի են ունենում նաև բազմապիսի միջոցառումներ, ինչպիսիք են՝ համերգներ, հրավառություններ[9][10]։ Կա նաև երիտասարդների և մեծահասակների համար նախատեսված բացօթյա վարժարան[10], ինչպես նաև բազմաթիվ խաղահրապարակներ[9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
-
«Ընկնող հրեշտակ» արձանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ https://www.madrid.es/portales/munimadrid/es/Inicio/El-Ayuntamiento/Parques-y-jardines/Patrimonio-Verde/Parques-en-Madrid/Jardines-de-El-Buen-Retiro/?vgnextfmt=default&vgnextoid=499561945d9ec210VgnVCM2000000c205a0aRCRD&vgnextchannel=38bb1914e7d4e210VgnVCM1000000b205a0aRCRD
- ↑ The creation of Buen Retiro is narrated in Jonathan Brown and J.H. Elliott, A Palace for a King: the Buen Retiro and the Court of Philip IV, 2003.
- ↑ «Parque del Buen Retiro». gardenvisit.com.
- ↑ Catálogo de la Exposición Nacional de Bellas Artes ("Catalogue of the National Fine Arts Exhibition"), Madrid, 1878, p. 86-87. Also mentioned, among others, by professor Carlos Reyero in his book Escultura, museo y estado en la España del siglo XIX: historia, significado y catálogo de la colección nacional de escultura moderna, 1856-1906, Alicante, 2002, 84-931949-6-4
- ↑ «Madrid enjoys the devil of a row over a fallen angel». The Independent. 1998 թ․ մայիսի 27. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Christopher Webber (2006 թ․ մայիսի 21). «Banda Sinfónica Municipal de Madrid». «One of Madrid's most pleasant summer traditions is that of band music in the Parque de el Retiro. The Banda Sinfónica de Madrid gather in the handsome bandstand close to the Calle de Alcalá every Sunday lunchtime between late May and early October to present varied repertoire extending from Isaac Albéniz and Enrique Granados through Dmitri Shostakovich to zarzuela selections and popular pasodobles»
- ↑ Amy. «Show Me... Spain». showmespain.blogspot.com.
- ↑ 9,0 9,1 «RETIRO». madridinfantil.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 10,0 10,1 «Un gimnasio al aire libre para mayores». elmundo.es.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Parque del Buen Retiro — a Gardens Guide history
- The park's entry in a Walking Tour of Madrid
- Music Video filmed mainly in front of Palacio Velazquez of the Retiro Park
- What to See and do in Madrid’s Buen Retiro Park Արխիվացված 2012-01-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուեն Ռետիրո այգի» հոդվածին։ |
|