Ալկալա դարպասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալկալա դարպասներ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհաղթակամար և քաղաքային դարպաս
ՔանդակագործFrancisco Gutiérrez Arribas?[1], Ֆրանչեսկո Սաբատինի[1] և Roberto Michel?[1]
Ստեղծում1769[1]
Երկիր Իսպանիա[2][1]
ԲնակավայրՄադրիդ[1]
ՀասցեPlaza Independencia[1]
Ոճնեոդասական ճարտարապետություն
Մասն էPaseo del Prado and Buen Retiro, a landscape of Arts and Sciences?[3]
կայք
 Puerta de Alcalá, Madrid Վիքիպահեստում

Ալկալա դարպասներ (իսպ.՝ La Puerta de Alcalá), հուշարձան Մադրիդի Անկախության հրապարակում։ Ոճը անցումային է՝ բարոկկոյից անցնում է կլասիցիզմ։ Դարպասները տեղակայված են քաղաքի կենտրոնում Բուեն Ռետիրո այգու գլխավոր մուտքից ոչ հեռու, հրապարակը կիսում է Մադրիդի ամենաերկար փողոցը՝ Ալկալան, որը այնուամենայնիվ հատվում է դարպասների հետ։ Այստեղից են սկիզբ առնում Ալֆոնսո 12-րդ փողոցը, Սերանո փողոցը և Օլոզագա փողոցը։ Ինչպես փողոցը, դարպասների անունն էլ է ծագում Մադրիդից դեպի Ալկալա դե Էնարես քաղաք տանող հին ճանապարհի անունից։ Մադրիդը դեռևս 18-րդ դարի վերջին նման էր ամրոցի՝ շրջապատված ամրոցի պարսպաշարերով։ Մոտ 1774 թվականին Կարլ 3-րդ արքան հանձնարարեց ճարտարապետ Սաբատինիին հին նեղ դարպասների փոխարեն կառուցել մեծամասշտաբ դարպասներ, որոնց միջով պետք է անցներ լայն ճանապարհ դեպի Ալկալա դե Էնարես քաղաք։ 1778 թվականին դարպասները բացվեցին։

Ալկալա դարպասներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ ներկայիս դարպասները գոյություն ունեին ավելի հին դարպասներ նույն անվանումով։ Նրանք կառուցված էին աղյուսից և տեղակայված էին ավելի ետ քան այժմյանը, Ալֆոնսո 11-րդ փողոցի տեղում։ Դարպասները կառուցվել են 1598 թվականին Ֆիլիպ 3-րդի արքայի կնոջ Մարգարիտ Ավստրիացու Վալենսիայից Մադրիդ տեղափոխվելու առիթով[4] : Այդ ժամանակ դարպասները կազմված էին կենտրոնական կամարից և երկու ոչ մեծ կողային կառույցներից։ Կենտրոնական կամարի վրա վեր էր խոյանում Աստվածամոր քարե արձանը, կողային կամարների վրա՝ Սուրբ Նոլասկոյի և Մարիաննա դե Խեսուսի արձանները։ Դարպասները քանդվել են 1770 թվականին, այդ ժամանակ Ալկալա փողոցը ընդարձակվեց տարածքի հաշվին Ռետիրո այգու տարածքը, իսկ այն ժամանակ պատկանում էր համանուն ամրոցին։ Այս դարպասները որպես մուտք են օգտագործվել Արագոնի և Կատալոնիայի կողմից, եղել են Մադրիդը շրջապատող քաղաքային պատի հինգ գլխավոր դարպասներից (Տոլոդո, Սեգովիա, Բիլբաո և Ատոչա) մեկը։

Ժամանակակից դարպասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1769 թվականի դեկտեմբերի 9-ին Կարլ 3-րդը Մադրիդ իր փառավոր մուտքից հետո որոշեց քանդել հին դարպասները և կառուցել նորը՝ իր՝ քաղաքի մոդեռնիզացման ծրագրի համաձայն։ Ալկալա դարպասները պետք է դառնային քաղաքի գլխավոր դարպասները և Կարլ 3-րդ դարաշրջանի ամենահայտնի հուշարձաններից մեկը։ Ժամանակի հայտնի շատ ճարտարապետներ ներկայացրեցին դարպասների իրենց նախագծերը, նրանց մեջ էին Վենտուրա Ռոդրիգեսը (ներկայացրեց 5 նախագծի), Խոսե դե Էրմոսիան՝ հաղոթղը, ում գաղափարը կյանքի կոչեց Սաբատինիին։ Նախնական նախագիծը ներկայացնում էր հուշարձանի երկու տարբերակ. մեկը որմնասյուներով, մյուսը սյուներով։ Արդյունքում երկու գաղափարներն էլ օգտագործվեցին, ինչով էլ բացատրվում է ճակատների տարբերությունը։ 1778 թվականին դարպասները բացվեցին, որոնք ոչ թե հուշարձան էին, այլ ծառայում էին որպես քաղաքի դարպասներ, քանի որ մինչև 1869 թվականը նրա երկու կողմերում կային պարիսպներ։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարպասները կառուցվել են գրանիտից, ունեն հինգ թռիչքներ. երեք կիսակլոր կամարներով, որոնց փականաքարերը զարդարված են առյուծի գլխով քանդակներով և ուղղանկյան կամարներով թռիչքները զարդարված են առատության եղջյուրի քանդակներով։ Բաց են ամեն օր, իսկ գիշերը փակվում էին ճաղավանդակներով։ Արևելյան ճակատը ներկայացնում է ինը գրանիտե սյուն։ Քաղաքի կենտրոնին նայող ճակատը այլ տեսք ունի. վեց արտաքին հենարանները կատարված են որմնասյուների տեսքով, և միայն կենտրոնական կամարի մոտի երկու զույգ ներքին կոթողները մնում են սյան տեսքով։ Կենտրոնական կամարի տակ երկու կողմից փորագրված է լատինատառ արձանագրություն «Rege Carolo III. Anno MDCCLXXVIII» («Ստեղծվել է Կարլ 3-րդի կողմից, 1778 թվական»)։ Արտաքին ճակատի գրառման տակ տեղադրված է վահանով կոմպոզիցիա, որն իրենց ձեռքին են պահում Ֆաման և Գենին։ Կողային կամարներին պատկերված են բարեգործներ Իմաստությունը, Արդարությունը, Չափավորությունը, և Արիությունը։ Բոլոր դեկորատիվ ֆիգուրները կերտվել են Կոլմենար դե Օրեխայից բերված կրաքարից։ Ֆրանչեսկո Գուտերիես Արիբասի կողմից ստեղծված զարդարանքները ավելի շատ բարոկկո ոճի են և մի քիչ հակասում են դարպասների կլասիցիստական տեսքին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան ճակատ

Արևելյան ճակատ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Puerta de Alcalá (իսպ.)
  2. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. https://web.archive.org/web/20220820082658/https://paisajedelaluz.es/paisaje.html (իսպ.)
  4. Rosario Mariblanca, (2008), «Historia del Buen Retiro», Madrid, ed. La Librería

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ballester, José María: Bicentenario de la Puerta de Alcalá, en Madrid (tomo I), Espasa-Calpe, S.A., Madrid, 1979 — ISBN 84-239-5371-8