Բոլոնիայի ազգային պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլոնիայի ազգային պատկերասրահ
Տեսակպատկերասրահ, Իտալիայի ազգային թանգարան, թանգարան, ժամանակակից արվեստի թանգարան, Istituto museale ad autonomia speciale?, պինակոտեկ և Q124830411?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունԲոլոնիա[2][1]
Հասցեvia delle Belle Arti, 56 - Bologna[1], via Belle Arti 52‒54‒56 ‒ Bologna (BO)[3], Via delle Belle Arti 56, 40126 Bologna[2] և Via Delle Belle Arti 56, 40126 Bologna[4]40126[2]
Հիմնադրվել է1762[5]
Մակերես2000 քառակուսի մետր, 3000 քառակուսի մետր
Այցելուներ15 573 մարդ (2020)[2], 93 596 մարդ (2019)[6], 76 058 մարդ (2018)[7], 26 009 մարդ (2021)[8] և 86 192 մարդ (2022)[4]
Հավաքածուի չափս481 արխիվային միավոր[7] և 500 արխիվային միավոր[9]
Կայքpinacotecabologna.beniculturali.it/it/(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Բոլոնիայի ազգային պատկերասրահ (իտալ.՝ Pinacoteca Nazionale di Bologna), թանգարան Իտալիայի Բոլոնիա քաղաքում` Բոլոնիայի համալսարանական թաղամասում։ Բոլոնիայի գեղարվեստի ակադեմիայի հետ գտնվում է նույն շենքում։ Թանգարանում ներկայացված է XIII-XVIII դարերի Իտալիայի Էմիլիա շրջանի կտավների հավաքածուն, ինչպես նաև քաղաքին առնչվող արվեստագետների ստեղծագործություններից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլեմենտինա ակադեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ XVIII դարի իտալացի պատմիչ Լուիջի Կրեսպիի՝ կարդինալ Պրոսպերո Լամբերտինին, ով հետագայում դարձել է Հռոմի Բենեդիկտ XIV պապը, քաղաքի եկեղեցիների խորանների համար նախատեսել է ունենալ պատկերասրահ։

«Սուրբ Գևորգն ու վիշապը», նկարիչ՝ Վիտաե դա Բոլոնյա

Պատկերասրահի առաջին հավաքածուն 1762 թվականին ձեռք է բերել Ֆրանչեսկո Ձանբեկարին. XV դարի խորանի համար նախատեսված կտավներ, որոնք պահպանվել էին Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցու քանդվելուց հետո։

Կտավները գնվել են Բոլոնյայի գիտությունների ակադեմիայի ինստիտուտի համար, որոնք պետք է պահվեին ինստիտուտի գեղարվեստական հատվածում՝ Կլեմենտինա ակադեմիայում։ 1776 թվականին ակադեմիայի համար գնվել են 13-րդ դարի խորանի տասնյակ կտավներ և բյուզանդական սրբապատկերներ։

Կտավների պահպանման մյուս վայրը Պալացցո Պուբիկոյի Appartamento del Gonfaloniere-ն էր, որտեղ XVI դարից ի վեր եղել են այնպիսի նկարիչների կտավներ, ինչպիսիք են՝ Վիտլե դե Բոլոնյան, Ռաֆայելը, Լորենցո Կոստան, Չիմա դե Կոնելյանոն, Ֆրանչեսկո Ֆրանչան, Պիետրո Պերուջինոն և Անիբալե Կարրաչչին։

Գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1796 թվականին, պայմանավորված պապական ռեժիմի անկմամբ և նոր հանրապետական օրենքներով, որոնք ճնշում էին գործադրում բազմաթիվ մենաստանների և գիլդիաների վրա, փակում էին հին վարչակարգի գլխավոր գրասենյակները, Բոլոնիայի Սենատը որոշել է միավորել ճնշված եկեղեցիների և մենաստանների նկարներն ու Գիտությունների ակադեմիայի հավաքածուն մեկ հավաքածուի ներքո՝ հավաքելով շուրջ հազար աշխատանք, որոնք ցուցադրվել են Սուրբ Վիտալիսի մենաստանում, այնուհետև՝ 1802 թվականին, նախկին Jesuit novitiate of Saint Ignatius-ում, որն այժմ կոչվում է via delle Belle Arti 56: 1726 թվականին կառուցել է Ալֆոնսո Տոռեջանին՝ տեղավորելու Գեղարվեստի ազգային ակադեմիայի նոր հավաքածուն։

19-20-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1815 թվականին նապոլեոնյան կայսրության անկումից հետո ֆրանսիացիների բռնազավթած բազմաթիվ աշխատանքներ Լուվրի թանգարանից վերադարձվեցին քաղաք։ Հավաքածուի առաջին ընդլայնումն իրականացրել է Լեանդրո Մարկոն։ 1826 թվականին Գաետանո Ջորդանին կազմել է հավաքածուի առաջին կատալոգը։ Հավաքածուն կրկին ընդլայնվել է 1844 թվականին, երբ թանգարանին ավելացավ մենաստանի մատուռը, որն ուներ առաստաղների որմնանկարներ, որոնք պատկերում էին «Սուրբ Իգնատիուսի փառաբանումը»։ 1867-1868 թվականներին թանգարանը համալրվել է նոր նկարներով։ 1875 թվականին պատկերասրահը բացվել է հանրության համար, 1882 թվականին ստացել է ինքնուրույն պատկերասրահի կարգավիճակ, 1884 թվականին պատկերասրահը ձեռք է բերել Ձանբեկարիի հավաքածուն։

XX դարի սկզբում Էդոարդո Կոլամարինի ղեկավարությամբ կառուցվել է թանգարանի նոր թևը։ 1960-ական թվականների վերջում Ցեզարե Գնուդիի ղեկավարությամբ և Լեոնե Պանսալդիի նախագծով ստեղծվել է «Salone del Rinascimento», որտեղ տեղավորվել են Sant'Apollonia di Mezzaratta եկեղեցուց գնված որմնանկարները։ 1997 թվականին պատկերասրահը լիովին վերանորոգվել է՝ համապատասխան եվրոպական չափանիշներին։ Պատկերասրահը համարվում է իտալական ամենահայտնի պատկերասրահներից մեկը, միջազգայնորեն հայտնի է և գնահատվում է իր ժամանակավոր ցուցահանդեսների և կրթական գործունեության համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլոնիայի ազգային պատկերասրահ» հոդվածին։