Երկար կոճղարմատներով բազմամյա մերկ խոտաբույս է։ Ցողունը գլանաձև է, հարթ սնամեջ, 20-60 սմ բարձրությամբ։ Ունի վեր բարձրացող և գետնատարած արմատավորվող ընձյուղներ։ Երկարավուն-օվալաձև, բութ գագաթով տերևները կարճակոթ, հյութալի, հակադիր են։ Տերևանութներից աճող ողկույզներում հավաքված են մանր չորսանդամ ծաղիկները։ Պսակը հիմքային մասում ունի կարճ խողովակ, վերին մասը սպիտակ է, երկնագույն կամ մանուշակագույն։ Բազմաթիվ մանր էլիպսաձև սերմերով պտուղը գնդաձև կամ օվալաձև փոքր երկբույն տուփիկ է[1]։