Բերենիկե հոսքավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերենիկե հոսքավոր
Բերենիկե հոսքավոր
Բերենիկե հոսքավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ջղախոտազգիներ (Plantaginaceae)
Տրիբա Veroniceae
Ցեղ Բերենիկե (Veronica)
Տեսակ Բերենիկե հոսքավոր (V. beccabunga)
Միջազգային անվանում
Veronica beccabunga
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Բերենիկե հոսքավոր (լատին․՝ Veronica beccabunga), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար կոճղարմատներով բազմամյա մերկ խոտաբույս է։ Ցողունը գլանաձև է, հարթ սնամեջ, 20-60 սմ բարձրությամբ։ Ունի վեր բարձրացող և գետնատարած արմատավորվող ընձյուղներ։ Երկարավուն-օվալաձև, բութ գագաթով տերևները կարճակոթ, հյութալի, հակադիր են։ Տերևանութներից աճող ողկույզներում հավաքված են մանր չորսանդամ ծաղիկները։ Պսակը հիմքային մասում ունի կարճ խողովակ, վերին մասը սպիտակ է, երկնագույն կամ մանուշակագույն։ Բազմաթիվ մանր էլիպսաձև սերմերով պտուղը գնդաձև կամ օվալաձև փոքր երկբույն տուփիկ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է հյուսիսային շրջաններում, լեռնային գոտիների խոնավ վայրերում, գետափերին, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում և Արցախում։ Մեղրատու բույս է[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածն ու ծաղիկները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.