Բեթմենի որդին
«Բեթմենի որդին» (անգլ.՝ Son of Batman), սուպերհերոսական մուլտֆիլմ է, որն հանդիսանում է Գրանթ Մորիսոնի և Էնդի Քուբերթի «Batman and Son» (2006) կոմիքսի ադապտացիան[5][6][7]։ Ֆիլմը թողարկվել է 2014 թվականի մայիսի 6-ին[8][9][10]։
Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդասպանների լիգայի շտաբում, Ռա՛ս Ալ Գուլը, մեծացնում է Դեմիանին (նրա աղջկա՝ Տալիայի և Բեթմենի որդուն), որպեսզի նա հետագայում գլխավորի լիգան։ Լիգայի վրա հարձակվում է մարդասպանների խումբ, որի առաջնորդն է Սլեյդ Ուիլսոնը, ով համարվում էր Ռա՛ս Ալ Գուլի իրավահաջորդը, մինչ Բեթմենին հանդիպելը։ Իրեն դավաճանված համարելով, Սլեյդը որոշում է ձեռք բերել իշխանությունը։ Կռվի ժամանակ Ռա՛ս Ալ Գուլը պարտվում է, մահացու այրվածքներ ստանալով։ Նա մահանում է, մինչ կկարողանար հասնել Լազարուսի փոս։ Դեմիանը սրով վնասում է Սլեյդի աչքը, ստիպելով նրան փախչել։ Տալիան Դեմիանին տանում է Գոթեմ՝ նրան իր հոր հետ ծանոթացնելու, և հոր պաշտպանությունը խնդրելու համար։
Գոթեմում Բեթմենը դիմակայում է Մարդասպան Քրոքին, ով գողանում էր մուտագենի քիմիական նյութեր և ստերոիդներ՝ իրեն ուժեղացնելու համար։ Բեթմենը հայտնվում է Քրոքի ձեռքերում, սակայն Տալիան վերջինիս հետևից հարվածում է։ Նա պատմում է Բեթմենին իր հոր մասին և թողնում է նրանց որդուն նրա խնամակալության տակ, չնայած Դեմիանը կարծում էր, որ նա կարող է հոգ տանել իր մասին և նրան Բեթմենը պետք չէ։ Սլեյդը, ով հիմա իրեն համարում է Դեսթրոուք, առևանգում է բժիշկ Քիրք Լենգսթորմին, ով կապ էր ունեցել և՛ Քրոքի, և՛ Ռա՛ս Ալ Գուլի հետ, և վերջինին խոստացել էր բանաձև նրա զինվորների համար։ Նա սպառնում է Լենգսթորմի կնոջը՝ Ֆրանսիսին և նրա դստերը՝ Ռեբեկային, որպեսզի նա ստեղծի մարդ-չղջիկի բանաձևը իր համար։ Դեմիանն անցնում է Wayne Towers-ի անվտանգությունը, որպեսզի խոսի Բրյուսի հետ, ասելով նրան, որ Դեսթրոուքի դաշնակիցներից մեկը՝ Ուբուն, գտնվում է Գոթեմում։ Չնայած Դեմիանը ցանկանում է վրեժ լուծել Ռա՛ս Ալ Գուլի համար՝ սպանելով Դեսթրոուքին, Բրյուսը առարկում է Դեմիանի կյանք խլելու պատրաստակամությունը։ Դեսթրոուքը առևանգում է Տալիային, այն ժամանակ, երբ նա իր մարդասպանների հետ հարձակվել էր նրա վրա։
Բեթմենի հրամաններին դեմ ելնելով Դեմիանը բեթ-համակարգչից օգտվելով գտնում է Ուբուին, լքում է բեթ-քարանձավը, հետապնդում է նրան և երկար կռվից հետո հաղթում է նրան։ Մինչ Դեմիանը կսպաներ Ուբուին, գալիս է Նայթուինգը՝ չթողնելով նրան այդ արարքը գործել, և նրան հաղթելուց հետո նրան ետ է տանում բեթ-քարանձավ։ Բեթմենը զայրանում է Դեմիանի վրա և բացատրում է նրանց գործողությունները։ Հետո նա հագնում է Ռոբինի թիկնոցը և Բեթմենը փորձում է նրան կարգապահություն սովորեցնել։ Լենսթորմի գտնվելու վայրը պարզելու նպատակով Բեթմենը գնում է Արքեմ, որպեսզի հարցաքննի կատաղած Քրոքին։ Մինչ մյուսները վախենում էին բուժել Քրոքին, քանի որ կարող էին վնասվածքներ ստանալ, Բեթմենը խոստանում է նրան օգնել, ինֆորմացիայի դիմաց։ Բեթմենը հետևելով Քրոքի տված ինֆորմացիան, գնում է Լեգսթրոմի բնակարան, որտեղ գտնում է նետված աստղ, ստանալով ապացույց, որ այս ամենի մեջ խառնված է Դեթստրուքը։ Մինչ հեռանալը նա գնում է մի պահեստային սենյակ, որտեղ կային վանդակում փակված չղջիկներ և մի ավելի մեծ վանդակ, որը դատարկ էր և փականը ներսից կոտրված էր։ Բեթմենը գտնվում է չղջիկների մուտացիաներ ունեցող մի կատաղած գորիլայի (Լենգսթորմի ստեղծած անկայուն էակներից մեկը), ով հարձակվում է նրա վրա, սակայն մահանում է իր մուտացիաների պատճառով։ Հետո Դեսթրոուքի կողմից ուղարկված անօդաչու ինքնաթիռը ընկնում է շենքի վրա, այն քանդելով, սակայն Բեթմենը հասցնում է փրկվել պայթյունից։ Հանձնակատար Գորդոնը նրանց զգուշացնում է մի լքված մարզադաշտի մասին, որը նա կարծում է, համարվում է Դեսթրոուքի մարդկանց թաքստոցը։
Մարզադաշտում Բեթմենը և Դեմիանը հարցաքննում են Լենգսթորմին, սակայն նրանց վրա հարձակվում են, երբ Դեմիանը կատաղի է դառնում։ Նրանք կռվում են չղջիկ-մարդկանց մի մեծ խմբի դեմ, ինչից հետո հաջողությամբ կարողանում են փախչել։ Քարանձավում Լեգսթրոմը բացահայտում է Դեսթրոուքի ծրագրերը այն մասին, որ նա ցանկանում է ստեղծել գերմարդկային ուժերով, թռչել կարողացող մարդասպանների։ Մինչ Նայթուինգը և Լենգսթրոմը աշխատում են հակաթույն ստեղծելու վրա, Բեթմենը և Դեմիանը փրկում են իրենց ընտանիքը։ Դատարկ սենյակում ինչ-որ մեկին տանջելու ապացույցներ գտնելուց հետո Բեթմենը կարծում է, որ Դեսթրոուքը առևանգել է Տալիային, սակայն դրա մասին չի ասում Դեմիանին, նրան դրանից հեռու պահելու նպատակով։ Նրանք գտնում և ազատում են Լենգսթրոմի ընտանիքին, սակայն Բեթմենը տեղյակ չի լինում, որ Դեսթրոուքը մարտահրավեր է նետել Դեմիանին՝ Տալիայի կյանքի դիմաց, որի մասին նա ասել էր վիդեո սարքի միջոցով, որը նրան տվել էր Լենգսթրոմի դուստրը։ Ե՛վ Լենգսթրոմի դուստրը, և՛ Դեթստրուքը ՝ իր վիդեոում ասում են, որ նա չներգրավվի Բեթմենին նրանց կռվի մեջ։
Նայթուինգը պարզում է, որ Դեսթրոուքը գործում է Շոտլանդիայի ափին գտնվող նավթային կայանում, և երբ Բեթմենը զբաղված է լինում Դեմիանը գնում է այնտեղ։ Նա գտնում է Դեսթրոուքին և Տալիային մի ստորջրյա բազայում՝ մարդ-չղջիկների և մեկ այլ Լազարուսի փոսի հետ, որի հեղուկը Դեսթրոուքը ցանկանում էր վաճառել։ Դեմիանը ատրճանակը պահում է Դեսթրոուքի վրա, իսկ նա պահում է իր ատրճանակը Տալիայի գլխի վրա և Դեմիանը ցած է գցում այն։ Դեսթրոուքը կրակում է նրա վրա, սակայն Տալիան թռչում է Դեսթրոուքի կրակոցի դիմաց՝ Դեմիանի փոխարեն հարվածը ստանալով։ Գալիս է Բեթմենը և մարդ-չղջիկները հարձակվում են նրա վրա։ Բեթմենը հարվածում է նրանց բեթերանգներով, մինչ Դեսթրոուքը փախչում է և Դեմիանը հետապնդում է նրան։
Բեթմենը բուժում է Տալիային Լազարուսի փոսում, մինչ Նայթուինգը և Լենգսթրոմը հասնում են կայան և բուժում են մարդ-չղջիկներին։ Այդ ժամանակ Դեմիանը կռվում է Դեսթրոուքի հետ և հաղթում է նրան, սակայն հրաժարվում է սպանել, քանի որ նա իր հոր որդին է։ Կայանի վերելակը փչանում է։ Բեթմենի, Տալիան և Դեմիանը կարողանում են դուրս գալ, բայց Դեսթրոուքին դա չի հաջողվում։ Բեթմենը կարծում է, որ Դեմիանը պետք է մնա իր հետ քանի որ նա Ռոբինն է, իսկ Տալիան ուզում էր վերականգնել Լիգան Բեթմենի հետ, ով կարծում էր, որ ավելի լավ է լուծարել այն, և որ Դեմիանը լիներ նրա հետ։ Տալիան որոշում է Դեմիանին թողնել հոր խնամակալության տակ և հեռանում է իր լիգայի հետ, սակայն ասում է, որ կվերադառնա որդու ետևից։
Դերասանական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սթուարտ Ալան՝ Դեմիան Ուեյն/ Ռոբին[11]
- Ջեյսոն Օ՛Մառա՝ Բրյուս Ուեյն/ Բեթմեն[11]
- Թոմաս Գիբսոն՝ Սլեյդ Ուիլսոն/ Դեթստրուք[11]
- Մորենա Բաքարին՝ Տալիա Ալ Գուլ[11]
- Շոն Մահեր՝ Դիք Գրեյսոն/ Նայթուինգ[11][12]
- Դեյվիդ ՄաքՔալում՝ Ալֆրեդ Փենիոուրթ[11]
- Ջոնկառլո Էսպոզիտո՝ Ռա՛ս Ալ Գուլ[11]
- Քսանդեր Բերկլի՝ Բժիշկ Քիրք Լենգսթրոմ[11][13]
- Դայան Միշել՝ Ֆրանսին Լենգստրոմ[11]
- Ֆրեդ Թաթասքոր՝ Ուայլոն Ջոնս/ Մարդասպան Քրոք[11][14]
- Բրյուս Թոմաս՝ Հանձնակատար Ջեյմս Գորդոն[11]
- Քերի Ուոլգրեն՝ Ռեբեկա Լենգստրոմ[11]
- Դի Բրեդլի Բեյքեր՝ Ջոկեր (կամեո), Չղջիկ-մարդ
Կոմիքսների և ֆիլմի միջև տարբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տալիա Ալ Գուլը կոմիքսներում հիմնականում չարագործ է։ Պարզվել է, որ Տալիան Դեմիանին թողել է Բեթմենի մոտ, որպեսզի Բեթմենին հեռու պահի իր ծրագրերից և նրա կյանքը քաոսի վերածի, ոչ-թե տղայի անվտանգության մասին մտածելով։ Ֆիլմում Դեթստրուքը համարվում է Տալիայի հակառակորդը, իսկ կոմիքսներում, ընդհակառակը, նա աշխատել է Տալիայի համար։ Ավելին ֆիլմում ցուցադրվում է, որ Տալիան անկեղծորեն հոգ է տանում իր որդու մասին և բացահայտորեն սիրում է Բեթմենին (սակայն այդ ամենը փոխվում է «Բեթմեն։ Վատ արյուն» մուլտֆիլմում)։
- Թիմ Դրեյքը բացակայում է ֆիլմում։ Նա Բրյուսի որդեգրած որդին է, և գործող Ռոբինը։ Կոմիքսներում Դեմիանը նախանձում է նրան, այնքան, որ նույնիսկ փորձում է նրան սպանել, նրա տեղը զբաղեցնելու համար։
- Բացի Թիմ Դրեյքից, սկզբնաղբյուրի մեջ կան Հարլի Քուինը, Ջերեմայա Արքեմը և Ջեզեբել Ջեթը, սակայն նրանք բացակայում են ֆիլմում։
- Դեթստրուքը, Ռա՛ս Ալ Գուլը, Մարդասպան Քրոքը և Նայթուինգը չկան սկզբնաղբյուրի մեջ, սակայն նրանք կան ֆիլմում։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բեթմենի որդին» մուլտֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 2014 թվականի մայիսի 20-ին, որը գրվել է Ֆրեդերիկ Ուիդմանի կողմից[15]։
Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համար | Անվանում |
---|---|
01 | Son of Batman |
02 | Peace and War |
03 | Deathstroke’s Army |
04 | Ashes to Ashes |
05 | Gotham Crimes |
06 | Souvenirs d’une Liaison |
07 | Damian |
08 | Gotham City |
09 | Call Me Deathstroke |
10 | Ninjas |
11 | Asylum Interrogations |
12 | Ambushed |
13 | Rogue |
14 | Great Shoes to Fill |
15 | Man-Bats |
16 | The Spoiled Son |
17 | Father and Son |
18 | Damian’s Mission |
19 | Off to Scotland |
20 | Stand-Off |
21 | Dr. Langstrom’s Rescue |
22 | Father Saves Son |
23 | The Duel |
24 | The Fall of the Empire |
25 | Damian’s Blade |
26 | Farewell |
27 | End Credits |
Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը ընդհանուր առմամբ ունեցել է դրական ազդեցություն։ IGN-ը ֆիլմին տվել է 7,5 10-ից վարկանիշ[16]։ Rotten Tomatoes կայքը ֆիլմին տվել է 75% վարկանիշ, հիմնվելով 8 ձայնի վրա[17]։ Common Sense Media-ն ֆիլմի 5-ից տվել է 4 աստղ[18][19][20]։
Այն վաստակել է 6,428,188 դոլար[21]։
Սիքվելներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին թողարկվել է ֆիլմի սիքվելը՝ «Բեթմենն ընդդեմ Ռոբինի» (անգլ.՝ Batman vs Robin) անվանումով, իսկ 2016 թվականին թողարկվել է երրորդ ֆիլմը՝ «Բեթմեն։ Վատ արյուն» (անգլ.՝ Batman: Bad Blood) անվանումով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Son of Batman — 2014.
- ↑ 2,0 2,1 2,2 Aleph (երբ.)
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.zelluloid.de/filme/index.php3?id=48535
- ↑ Bricken, Rob. «Damian lives in DC's next direct-to-DVD movie, Son of Batman». io9. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Watch the first trailer for DC animated movie Son of Batman - Flickering Myth». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «First "Son Of Batman" Trailer Debuts Online». Complex. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Son of Batman Review - IGN». 2014 թ․ ապրիլի 22. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «"Son Of Batman" Animated Feature Hits Home Video May 6th, 2014, First Look At Cover Art». Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «First Look: It's Father's Day for the Dark Knight in Son of Batman - Today's News: Our Take - TVGuide.com». Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 «Main Cast And Crew Details For Upcoming "Son Of Batman" Animated Feature». Worldsfinestonline.com. 2014 թ․ մայիսի 2. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «World Premiere Of "Son Of Batman" Animated Feature Confirmed For WonderCon Anaheim 2014». World's Finest Online. 2014 թ․ մարտի 8. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Xander Berkeley Talks SON OF BATMAN and 24». Collider. 2014 թ․ ապրիլի 26. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Twitter / SuperPRGuy: Somebody's lurking in the shadows». Twitter.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Cover Artwork, Track Listing For "Son Of Batman" Soundtrack Released». Worldsfinestonline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «The Dad Knight». ign.com. IGN. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Son of Batman». rottentomatoes.com. Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Son of Batman review». commonsensemedia.org. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Blu-Ray Review: 'Son of Batman'». Variety.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «WonderCon: DC Animation's Son of Batman Review». Collider. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ "Son of Batman The Numbers Listing" (http://www.the-numbers.com/movie/Son-of-Batman#tab=summary). The Numbers. Accessed 22 January 2017.
|