Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտ
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | թեթև աթլետիկա |
Ամբողջական անվանում | Լուիս Կոմպանիսի անվան Կատալոնիայի օլիմպիական մարզադաշտ |
Տեղագրություն | Մոնժուիկ[1] |
Երկիր | Իսպանիա[1] |
Հիմնադրված | 1927 թվական |
Անվանված է | Լուիս Կոմպանիս |
Բացված | մայիսի 20, 1929[2] |
Փակված | կառուցապատված |
Ճարտարապետ | Պերե Դոմենեկ ի Ռոուրա |
Սեփականատեր | Բարսելոնայի քաղաքապետարան |
Տարողություն | 55 926 |
Տնային թիմ | Կատալոնիայի ֆուտբոլի ազգային հավաքական |
Կայք | estadiolimpic.barcelona(կատ.) |
Estadi Olímpic Lluís Companys Վիքիպահեստում |
Լուիս Կոմպանիսի անվան Կատալոնիայի օլիմպիական մարզադաշտ կամ պարզապես Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտ (կատ.՝ Estadi Olímpic Lluís Companys, իսպ.՝ Estadio Olímpico Lluís Companys), մարզադաշտ Իսպանիայի Կատալոնիա ինքնավար համայնքի մայրաքաղաք Բարսելոնայում[3]։
Կառուցվել է 1927 թվականին` երկու տարի հետո կայանալիք ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։ Բացի այդ, Բարսելոնան ոչ հեռու ապագայում պետք է հյուրընկալեր ամառային օլիմպիական խաղերը։ 1989 թվականին մարզադաշտը վերանորոգվում է և դառնում 1992 թվականի Օլիմպիական խաղերի գլխավոր սպորտային կենտրոնը[4]։ Մարզադաշտի տարողությունից ելնելով այն կարող է տեղավորել մինչև 55.926 մարդու (1992-ի օլիմպիական խաղերի ժամանակ տեղավորել է մինչև 67 հազար հանդիսականի[5])։
2001 թվականին մարզադաշտը անվանվել է Կատալոնիայի ժեներալիտետի նախագահ և ազգային-ազատագրական պայքարի գործիչ Լուիս Կոմպանիսի պատվին, որը Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարչակարգի կողմից գնդակահարվել է մոտակա Մոնժուիկի ամրոցում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտի արտաքին տեսքի և ճարտարապետական նախագծման հեղինակն ազգությամբ կատալոնացի ճարտարապետ Պերե Դոմենեկ ի Ռոուրան է։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 1929 թվականի մայիսի 20-ին։ Մարզադաշտի կողմից հյուրընկալված առաջին խոշոր իրադարձությունը տեղի է ունեցել 1929 թվականի հուլիսի 4-ին և եղել է անգլիական «Բոլթոն Ուոնդերերս»-ի և Կատալոնիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ընկերական հանդիպումը։
1936 թվականին օլիմպիական խաղերի Բեռլինում անցկացվելու հանգամանքի դեմ դժգոհությունն արտահայտելու համար (Բարսելոնայում բողոքի ցույցեր ևս տեղի էին ունենում) որոշվում է համաշխարհային փառատոնին զուգընթաց Բարսելոնայում անցկացնել ազգային մրցություն։ Սակայն այդ գործընթացի կազմակերպումը ընդհատվում է՝ Իսպանիայում քաղաքացիական պատերազմի բռնկման պատճառով։
1950-ական թվականների կեսերին օլիմպիական մարզադաշտը դառնում է 1955 թվականի Միջերկրական խաղերի կենտրոնը, իսկ 1957 թվականին հյուրընկալում Իսպանիայի ֆուտբոլի առաջնության մրցաշարի («Լա Լիգա») եզրափակիչը, որն ընթացել է տեղական երկու ակումբների՝ «Բարսելոնա»-յի և «Էսպանյոլ»-ի միջև։
Յոթանասունական թվականներին մարզադաշտը գրեթե չի օգտագործվում և վերջինս կորցնում է իր նշանակությունը։ 1992 թվականին Բարսելոնայում անցկացվելիք օլիմպիական խաղերին ընդառաջ տրամադրված ֆինանսական միջոցների շնորհիվ մարզադաշտը վերանորոգվում է՝ իտալացի ճարտարապետ Վիտտորիո Գրեգոտտիի նախագծմամբ։ Արդյունքում՝ սպորային համալիրը հիմնանորոգվում է, իսկ հին շինությունից պահպանվում են միայն բնօրինակ ճակատներ։ Վերջիններիս մոտ կառուցվում են թանգարաններ։ 1989 թվականին շինությունը վերաբացվում է և երեք տարի անց հյուրընկալում ամառային օլիմպիական խաղերը։ 1997-2009 թվականներին օլիմպիական մարզադաշտը ծառայում է որպես «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի, իսկ մինչև 2002 թվականը՝ «Բարսելոնայի դրագոններ» ամերիկյան ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։
Ստորտային իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1929 թվական՝ տեղի է ունենում ռեգբիի առաջին պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ Իսպանիան հաղթում է Իտալիայի հավաքականին 9-0 հաշվով[6]։
- 1930 թվական՝ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը Ատլետիկո Բիլբաոյի և Ռեալ Մադրիդի միջև։
- 1933 թվական՝ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը Ատլետիկո Բիլբաոյի և Ռեալ Մադրիդի միջև։
- 1934 թվական՝ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը Վալենսիայի և Ռեալ Մադրիդի միջև։
- 1935 թվական՝ բոքի հանդիպում Իսպանիան ներկայացնող Պաոլինո Ուկուդունի և Գերմանիան ներկայացնող Մաքս Շմելինգի միջև։
- 1939 թվական՝ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը Սևիլիայի և Ռեյսինգ դել Ֆեռորի միջև։
- 1944 թվական՝ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը Ատլետիկո Բիլբաոյի և Վալենսիայի միջև։
- 1945 թվական՝ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը Սևիլիայի և Ռեյսինգ դել Ֆեռորի միջև։
- 1946 թվական՝ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը Վալենսիայի և Ռեալ Մադրիդի միջև։
- 1955 թվական՝ Միջերկրական երկրորդ սպորտային խաղերը։
- 1957 թվական՝ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը Բարսելոնայի և Էսպանյոլի միջև։
- 1992 թվական՝ 25-րդ ամառային օլիմպիական խաղեր
- 1993 թվական՝ ռեգբիի առաջնություն[7]
- 1999 թվական՝ ՈւԵՖԱ Եվրո 2000-ի որակավորման հանդիպումը Անդորրայի և գործող չեմպիոն Ֆրանսիայի միջև։
- 2003 թվական՝ աշխարհի ոստիկանական խաղեր։
- 2004 թվական՝ Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը Սարագոսայի և Ռեալ Մադրիդի միջև։
- 2007-2008 թվական՝ ՈւԵՖԱ Եվրո 2008-ի որակավորման հանդիպում Անդորրայի և Անգլիայի միջև։
- 2010 թվական՝ Եվրոպայի թեթև աթլետիկայի 20-րդ մրցաշար։
- 2012 թվական՝ Երկիտասարդ աթլետների աշխարհի առաջնություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.enciclopedia.cat/esportpedia/estadi-olimpic-lluis-companys
- ↑ «AC / DC smashes Montjuïc». Elperiodico.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Official Report of the XXV Games of the Olympiad Barcelona 1992; Volume II; p.127» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 28-ին.
- ↑ 1992 Summer Olympics official report. Volume 2. pp. 160-7.
- ↑ Richards, Huw A Game for Hooligans: The History of Rugby Union (Mainstream Publishing, Edinburgh, 2007, 978-1-84596-255-5); Chapter 6, Gathering Storms, p129
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտ» հոդվածին։ |
|