Բաթու խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաթու խան
մոնղ.՝ Бат хан
Դիմանկար
Ծնվել էմոտ 1205[1]
ԾննդավայրՄոնղոլիա
Մահացել էմոտ 1255[1]
Մահվան վայրՍարայ, з
ԳերեզմանՄոնղոլիա
ՔաղաքացիությունՅուան[2]
Մասնագիտությունխան և զորավար
ԱմուսինBorakchin Khatun?
Ծնողներհայր՝ Ջոչի խան[2]
Զբաղեցրած պաշտոններմիապետ
ԵրեխաներSartaq Khan?[2] և Toqoqan?[2]
 Batu Khan Վիքիպահեստում

Բաթու խան (արաբ․՝ باتو خان ‎‎, մոտ 1205[1], Մոնղոլիա - մոտ 1255[1], Սարայ, з), մոնղոլական զորավար և քաղաքական գործիչ, Ոսկե Հորդայի կառավարիչ, Ջուչիի և Ուկի-խաթունի որդին, Չինգիզ խանի[3] թոռը։ Հոր մահից հետո (1227) գլխավորել է Ջուչյան ուլուսը։ Բաթուն կրել է նաև Սաին-խան կոչումը, որը նշանակում է «բարեգութ»[4]

Արևմտյան արշավանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

1236—1243 թվականներին Բաթու խանը գլխավորեց համամոնղոլական Արևմտյան արշավանքը, որի արդյունում նվաճվեցին պոլովեցյան տափաստանների արևմտյան մասերը, Վոլգյան Բուլղարիան, մերձվոլգյան շրջանները և հյուսիսկովկասյան ժողովորդներին։ Նրա անմիջական ղեկավարությամբ դեպի Ռուսիա կատարվեցին մի քանի արշավանքներ՝ 1237—1238 թվականներին դեպի Ռյազան և Վլադիմիր, 1239 թվականին դեպի Չենիգով և 1240—1241 թվականներին դեպի Կիև. 1241—1242 թվականներին գրավվեցին Լեհաստանը և Հունգարիան մինչև Ադրիատիկի ափերը

Ոսկե Հորդայի հզորացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1243 թվականին Բաթու խանը վերջացրեց Արևմտյան արշավանքները, երբ իմացավ որ մահացել է Ուգադեյ խանը։ Նրա զորքերը ետ քաշվեցին մինև Ներքին Վոլգա, որն էլ դարձավ Ջուչի ուլուսայի նոր կենտրոնը։ 1243—1246 թվականներին բոլոր ռուսական իշխանները ճանաչեցին Մոնղոլ-թաթարական գերիշխանությունը։

Կարակորումյան գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1246 թվականին երբ Գույուկը դարձավ մոնղոլական մեծ խան, մի կողմից Ուգադեյի և Չիգադայի, իսկ մյոս կողմից Ջուչիի և Տոլույի ժառանգների մեջ գժտություններ սկսվեցին։ Գույուկը Բաթուի դեմ արշավանք սկսեց, բայց 1248 թվականին, երբ նրա զորքերը գտնվում էին Մավերաննախրի մոտ, նա հանկարծամահ եղավ։ Վարկածներից մեկի համաձայն նա թունավորվել է Բաթուի կողմնակիցների կողմից։ Հաջորդ խան դարձավ Մոնկեն։

Ժառանգները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթուին հաջորդներն էին Սարտակը, Տուկանը, Աբուկանը և Ուլագչին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթու խան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 221