Արտակ Ղուլյան
Արտակ Ղուլյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր | Գյուլիստան, Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1981) |
Ուշագրավ աշխատանքներ | Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցի |
Պարգևներ | |
Artak Ghulyan Վիքիպահեստում |
Արտակ Բենիկի Ղուլյան (դեկտեմբերի 28, 1958, Գյուլիստան, Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ (2013)[1], Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 28-ին, Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ 1976 թվականին ոսկե մեդալով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1976-1981 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում։ 2006 թվականին ավարտել է ԵրՃՇՊՀ դոկտորանտուրան։ 2013 թվականին, Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, բազմամյա վաստակի և ստեղծագործական նվաճումների համար արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման[1]։ Նույն թվականին, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վաչե և Թամար Մանուկյան մատենադարանի համար ճարտարապետ Արտակ Ղուլյանն արժանացել է ՀՀ պետական մրցանակի[2]։ 2014 թվականին, ճարտարապետության միջազգային ակադեմիայի մոսկովյան մասնաճյուղի նիստի որոշմամբ՝ ընտրվել է ակադեմիայի անդամ, պրոֆեսորի կոչումով։ Ամուսնացած է, ունի երկու որդի և չորս թոռ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1981-1988 թթ. աշխատել է ԵրՊԻ ճարտարապետության ամբիոնում, նախ՝ որպես լաբորանտ, ապա՝ ճարտարապետության կաբինետի վարիչ, միաժամանակ դասավանդելով ճարտարապետական նախագծման հիմունքներ առարկան։ 1988-1991 թթ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի գիտական աշխատակից։ 1991-1994 թթ. Հայաստանի Հանրապետության Հուշարձանների պահպանության վարչության գիտաարտադրական արվեստանոցի միջնադարի բաժնի վարիչ։ 1994 թվականից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի ավագ գիտական աշխատակից է։ 1988-2010 թթ. համատեղությամբ դասավանդել է ԵրՊԻ, ԵրՃՇԻ, ԵրՃՇՊՀ այժմ՝ ՃՇՀԱՀ ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։
2002 թվականից նույն ամբիոնի դոցենտ է. ղեկավարում է կուրսային և դիպլոմային նախագծեր հուշարձանների վերականգնման թեմաներով, ինչպես նաև ասպիրանտներ՝ ճարտարապետության տեսության ու պատմության գծով։
Գիտական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981 թվականից զբաղվում է Արցախի և Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությամբ. չափագրել է բազմաթիվ հուշարձաններ, հանդես եկել զեկուցումներով, հրատարակել հոդվածներ։
- 1999 թվականին պաշտպանել է ատենախոսություն «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» խորագրով, ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։
- 2001 թվականին աշխատությունը լրամշակելով, հրատարակել է առանձին գրքով։ /Երևան, 2001 թ./[3][4]
Ստեղծագործական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու նախագծման ստեղծագործական մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի (1992 թ.)։
- Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հուշակոթողի նախագծման մրցույթին արժանացել է մրցանակի (2000 թ.)։
- 2007 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Վեհարանի բակում Արտակ Ղուլյանի նախագծով կառուցվել է ազգային բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանների հուշակոթողը և նույն թվականին արժանացել ՀՀ Քաղաքաշինության նախարարության՝ «Տարվա լավագույն հուշակոթող» մրցանակին։
- Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրը (2005-2013 թթ.)[5][6][7]
- Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին (2002-2015 թթ.)[8]
- Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (2005-2013 թթ.)[9]
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ և Թամար Մանուկեան» մատենադարանը (2009-2012 թթ.)[10]
- Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (2005 թ.)[11]
- Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցին[12]
- Հորդանանի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին՝ Հորդանան գետի ափին, Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում (2007-2008 թթ.)։
- Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին (2009-2015 թթ.)[8]
- Բերդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցին։ (2010-2014 թթ.)[13]
- Նոր Հաճըն քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ (2011-2015 թթ.)[14]
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան վարժարանի շենքը։
- ՌԴ Սարատով քաղաքի հայկական եկեղեցին։
- ՌԴ Վլադիմիր քաղաքի հայկական եկեղեցին։
- ՌԴ Վոլգոգրադ քաղաքի հայկական եկեղեցին[15]
- ՌԴ Սուրգուտ քաղաքի հայկական եկեղեցին։
- Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցին (2012-2015 թթ.)[16]
- Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի եզդիական նոր տաճարը[17]
- Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում նախատեսվող, Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված Սրբոց Նահատակաց եկեղեցու փակ ստեղծագործական մրցույթում ընտրված նախագիծը[18]
Տպագրված աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները», Երևան, 2001 թ. /մենագրություն/[3][4]
- 20 հոդված և հրապարակում՝ նվիրված Արցախի, հայ պալատական ճարտարապետության և Անիի ճարտարապետական դպրոցի հուշարձաններին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ https://president.am/hy/decrees/item/1084/
- ↑ 3,0 3,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ 4,0 4,1 https://books.google.am/books?id=elWEAAAACAAJ&dq=%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF+%D5%82%D5%B8%D6%82%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&hl=en&sa=X&ei=Rk1kVJNiiYbMA46VgtAE&ved=0CBwQ6AEwAA
- ↑ http://www.azg.am/AM/2006090616
- ↑ http://www.azg.am/AM/2009011314
- ↑ http://www.azg.am/AM/2009100715
- ↑ 8,0 8,1 https://president.am/hy/press-release/item/2015/05/31/President-Serzh-Sargsyan-attended-Artashat-and-Sevan-churches/#!prettyPhoto
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015-03-27-ին. Վերցված է 2015-06-05-ին.
- ↑ http://www.azg.am/AM/2006072220
- ↑ https://www.youtube.com/watch?v=BUVacHzCJto&feature=youtu.be
- ↑ http://ter-hambardzum.net/archives/9877(չաշխատող հղում)
- ↑ http://www.armeniatv.am/hy/news/57137(չաշխատող հղում)
- ↑ https://armenpress.am/arm/news/736748/volgogradum-haykakan-nor-ekexeci-kkarucvi.html
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ http://ezidipress.com/blog/neuer-tempel-in-armenien-grundsteinlegung-im-september/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.