Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Սևան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Սևան)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Սևան, Հայաստան |
Աշխարհ | Հայաստան |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապետ(ներ) | Արտակ Ղուլյան |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 2009 |
Կառուցման ավարտ | 2015, մայիսի 31 |
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Սևան քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու շինարարությունն սկսվել է 2009 թվականին։ Այն կառուցվել է ֆրանսիաբնակ ազգային բարերար Սարգիս Պետոյանի բարերարությամբ՝ ի հիշատակ նրա ծնողների՝ Ավետիս և Թագուհի Պետոյանների։ Եկեղեցու նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը[1]։
Եկեղեցու օծման արարողությունը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ[2]։
Եկեղեցու օծման արարողությանը ներկա են գտնվել Մայր Աթոռի միաբաններ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, եկեղեցու օծման առիթով Ֆրանսիայից ժամանած Պետոյան ընտանիքի անդամներ և բարեկամներ, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի սաներ, Սևան քաղաքի բնակիչներ և բազում ուխտավոր հայորդիներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Սևան) կատեգորիայում։ |