Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Սևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Սևան)
Եկեղեցի


ՏեղադրությունՀայաստան Սևան, Հայաստան
ԱշխարհՀայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապետ(ներ)Արտակ Ղուլյան
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ2009
Կառուցման ավարտ2015, մայիսի 31
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Սևան) (Հայաստան)##
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Սևան) (Հայաստան)
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Սևան) (Գեղարքունիքի մարզ)##
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Սևան) (Գեղարքունիքի մարզ)

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Սևան քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու շինարարությունն սկսվել է 2009 թվականին։ Այն կառուցվել է ֆրանսիաբնակ ազգային բարերար Սարգիս Պետոյանի բարերարությամբ՝ ի հիշատակ նրա ծնողների՝ Ավետիս և Թագուհի Պետոյանների։ Եկեղեցու նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը[1]։

Եկեղեցու օծման արարողությունը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ[2]։

Եկեղեցու օծման արարողությանը ներկա են գտնվել Մայր Աթոռի միաբաններ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, եկեղեցու օծման առիթով Ֆրանսիայից ժամանած Պետոյան ընտանիքի անդամներ և բարեկամներ, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի սաներ, Սևան քաղաքի բնակիչներ և բազում ուխտավոր հայորդիներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]