Քննարկում:Արտակ Ղուլյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարև։ Կցանկանայի որ մատնանշվեր, թե հոդվածի հատկապես որ մասում է նկատվել Հետաքրքրությունների կոնֆլիկտ կամ Չեզոք տեսակետի պահանջի ոտնահարում։ Ըստ իս, ելնելով պահանջներից, հոդվածը գրված է չեզոք տեսակետից, հիմնավորված է ստույգ փաստերով, չի արտահայտում որևիցԷ հավակնություններ և կրում է զուտ տեղեկացման բնույթ, բավարարելով հոդվածի առարկա հանդիսացող անձի մասին տեղեկանալ ցանկացող ընթերցողի պահանջները։ Ի դեպ, Վիքիփեդիայում նկատել եմ անհասկանալի մի քաղաքականություն, ըստ որի մասնակցի անվան և որևէ անձի մասին նրա հրապարակած հոդվածի անվան համընկնելու դեպքում, հոդվածը անհասկանալի պատճառներով դասվում է Հետաքրքրությունների կոնֆլիկտ կատեգորիայի հոդվածների շարքին, կամ ջնջվում է։ Կարծում եմ, որ հնարավոր է միաժամանակ հետաքրքրվել անձով և չեզոք տեսակետից հոդված գրել նրա մասին։ Շնորհավոր Նոր Տարի։ --Ghulyan 01։03, 30 Դեկտեմբերի 2008 (UTC)

Ողջույն, Ghulyan։ Նախ հոդվածը ունի ռեզյումեի տեսք, ինչով արդեն չի համապատասխանում վիքիփեդիայի չափանիշներին (տես համապատասխան կանոնակարգը)։ Մասնակիցների անվան և հոդվածի առարկայի անվանման համընկնելու մասին քաղաքականությունը իսկապես գոյություն ունի և հայերեն վիքիփեդիայում գործածվում է դեռևս ոչ-պաշտոնապես։ Այս քաղաքականության տրամաբանությունը կայանում է նրանում, որ այսքան մանրամասն կենսագրական տեղեկություններ տրամադրողը կա՛մ գրում է սեփական գիտելիքներից ելնելով (իր իսկ կամ բարեկամ/ընկերների մասին), կա՛մ էլ գրում է որևէ աղբյուրի վրա հենվելով։ Դե իսկ եթե աղբյուրները նշված չեն, ապա առաջ է գալիս անձնական շահերի հետապնդման կասկածը, ինչը և տեղիք է տալիս հետաքրքրությունների կոնֆլիկտի մասին եզրակացության։
Հոդվածը իսկապես հիմնված է փաստերի վրա, սակայն չի բերված և ոչ մի աղբյուր, որը վավերացնում է այդ փաստերը (օրինակ ոսկե մեդալի մասին փաստը)։ Իհարկե հնարավոր է չեզոք տեսակետից հոդված գրել կամայական թեմայով, սակայն այս հոդվածը չունի հանրագիտարանային տեսք (իրականում միայն կենսագրական փաստերի ցանկ է), պարունակում է անվավերացված փաստեր և հավանաբար գրված է անձնական գիտելիքների հիման վրա։ Այս պատճառով դժվար է ստուգել հոդվածի չեզոքությունը։ Հրավիրում եմ ձեզ ընդգրկել փաստերը վավերացնող համապատասխան աղբյուրները և բերել հոդվածի տեքստը հանրագիտարանային տեսքի, ինչը և կվերացնի բոլոր կասկածները անձնական շահերի բացակայության և չեզոքության վերաբերյալ։ ― Teak 16:15, 30 Դեկտեմբերի 2008 (UTC)[reply]
Ողջույն, Teak և շնորհակալություն մանրամասն տեղեկությունների համար: Ձեր փաստարկումները իրոք տրամաբանական են, բայց ուզում եմ նշել, որ հայերեն Վիքիփեդիայի անկատարության պատճառով փոքր-ինչ դժվար է առանց կողմնակի օգնության ծանոթանալ բոլոր նրբություններին: Կուզենայի իմանալ, թե ինչպիսի տեղեկատվական աղբյուրներն են համարվում որպես փաստերը վավերացնող աղբյուրներ և ինչ կերպով են ընդգրկվում հոդվածի տեքստում: Բացի այդ, կխնդրեյի երաշխավորել անձի մասին որևէ օրինակելի, կամ, թեկուզ մասամբ օրինակելի հոդված, որտեղ կարելի է ուսումնասիրել նմանատիպ հոդվածների ընդհանուր կառուցվածքի առանձնահատկությունները: Նախապես շնորհակալություն:--Ghulyan 00:08, 31 Դեկտեմբերի 2008 (UTC)[reply]
Համաձայն եմ որ նորեկներին այնքան էլ հեշտ չի կարճ ժամանակում բոլոր տեխնիկական նրբություններին ծանոթանալ։ Ցավոք սրտի այնքան էշ շատ չեն անձանց մասին կատարյալ հոդվածներ, սակայն սրանց մեծ մասը լայն ճանաչում գտած գործիչների մասին է և ուստի հոդվածների սակավաթիվ փաստերը բավականին հեշտ է ստուգել (տպագիր հանրագիտարաններից կամ այլ տեղեկատվական ցանցային կայքերից, նույնիսկ եթե ոչ հայերեն)։ Երբ հարցը գալիս է ոչ շատ հայտնի փաստերին, որոնց մասին դժվար է գտնել վստահելի տեղեկություններ ցանցում, ցանկալի է նշել տեղեկության աղբյուրը։ Սա կարելի է անել մի քանի ձևով. օրինակ հոդվածի վերջին մասում առանձին ==Աղբյուրներ== բաժնում նշել բոլոր օգտագործված նյութերը։ Կարելի է նաև նշումների տեսքով աղբյուրները քաղվածել տեքստում, ինչպես արված է Պարույր Սևակի մասին հոդվածում (կեղծանունների ենթաբաժնում)։ Եթե աղբյուրը ցանցային կայք է, ապա կարելի է անել ինպես օրինակ Սերգեյ Մերգելյանի հոդվածում։ Աղբյուր կարող է հանդիսանալ կամայական տպագիր գործ (ցանկալի է ոչ ինքնակենսագրական), վստահելի լրատվական կամ տեղեկատվական կայքերում տեղադրված նյութեր, լույս տեսած հետազատական աշխատանքներ և այլն։ Կարող եք ծանոթանալ այլ անձանց մասին հոդվածների հետ կատեգորիա:անձինք կատեգորիայից հղումներին հետևելով կամ անգլերեն վիքիի en:category:people։ ― Teak 01:20, 31 Դեկտեմբերի 2008 (UTC)[reply]