Jump to content

Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր
Армянский храмовый комплекс в Москве
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և տաճար
ԵրկիրՄոսկվա Մոսկվա
ՏեղագրությունՌուսաստան Մոսկվա, Ռուսաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի
Օծման թվական2013 թ. Սեպտեմբերի 17
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը2013
Ներկա վիճակկանգուն
ՃարտարապետԱրտակ Ղուլյան
Ճարտարապետական ոճՀայկական դասական
Կառուցման սկիզբ1996
Կառուցման ավարտ2011
Հիմնադրված2013
40 մ
Երկարություն40 մ
Լայնություն35 մ
Գմբեթ1
Արտաքին գմբեթի տրամագիծ21 մ
Շինանյութվարդագույն տուֆ
Քարտեզ
Քարտեզ
 The Holy Transfiguration Cathedral of the Armenian monastery complex of Moscow Վիքիպահեստում

Մոսկվայի հայկական տաճարային համալիրը, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդանիստն է։ Համալիրի գլխավոր եկեղեցին կոչվում է Սբ. Պայծառակերպություն (Սուրբ Պայծառակերպության եկեղեցի)։ Փոքր եկեղեցին՝ Սբ. Խաչը գտնվում է գլխավոր եկեղեցու հարավային կողմում։ Եկեղեցին ներկայումս ՀԱԵՌուսաստանում գլխավոր հոգևոր կենտրոնն է և Հայաստանից դուրս գտնվող ամենամեծ հայկական կրոնական համալիրը։ Համալիրի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն է։

Սուրբ Խաչ եկեղեցու զարդարանք, 2012

1996 թվականին Մոսկվայի կառավարության կողմից Տրիֆոնովսկայա փողոցի և Օլիմպիյսկի պողոտայի անկյունում գտնվող ապագա տաճարի կառուցման համար տարածքը հատկացվել է Տրիֆոնովսկայա փողոցի և Օլիմպիական պողոտայի անկյունում գտնվող տեղամասից։ Աշխատանքները նախատեսել են ավարտել մինչև 2001 թվականը։ Սակայն գումարների հավաքագրումն ու շինարարությունը սառեցվել է, քանի որ Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան եպիսկոպոսը (Կյուրեգյան) պաշտոնանկ է արվել՝ տաճարին նվիրաբերված գումարները յուրացնելու մեղադրանքով[1]։

2004 թվականի հոկտեմբերի 16-ին պատրիարք Ալեքսի Երկրորդի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի և Մոսկվայի ՀԱԵ Էկսարխ Եզրաս եպիսկոպոսի (Ներսիսյան) ներկայությամբ օծվել է ապագա եկեղեցու հիմքը[2]։

2005 թվականին դատավարությունից հետո Տիրան Կյուրեղյանի նկատմամբ կիրառված պատիժը բողոքարկվել է և անվավեր ճանաչվել[3]։ Եզրաս եպիսկոպոսը հայտարարել է շինարարության համար նոր դրամահավաքի մասին, որը սկսվել է 2006 թվականին։ Հատակագծի հեղինակն է ճարտարապետ Արտակ Ղուլյանը, պատերի խորաքանդակները կերտել է քանդակագործ Աշոտ Ադամյանը։ Ստորերկրյա ջրերի մոտ լինելու պատճառով նախագիծը վերանայվել է, և շենքերի կայունության համար Օլիմպիական պողոտայի կողմից մի քանի կցակառույցներ հանվել են նախագծից։ Շինարարությունը տևել է յոթ տարի՝ մինչև 2013 թվականը[4]։

2013 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել Մոսկվայի հայկական տաճարային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը։ Արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ կաթողիկոսը և պատրիարք Կիրիլը[5]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 11000 մ²։ Համալիրի գերակշռող մասը զբաղեցնում է Տիրոջ Պայծառակերպության Մայր տաճարը, որը համարվում է աշխարհի ամենաբարձր հայկական եկեղեցին և ամենամեծը Հայաստանից դուրս, նրա բարձրությունը 50 մետր է։ Այն կառուցվել է հայկական եկեղեցական ճարտարապետության դասական կանոններով։ Շենքը գտնվում է ավանդական քարե սյունաշարի վրա՝ սալիկապատված է գրանիտե սալաքարերով[6]։

Չնայած այն հանգամանքին, որ ավանդաբար հայկական եկեղեցիները կառուցվում են մեկ գմբեթով, Տիրոջ Պայծառակերպության տաճարն ունի հինգ գմբեթ։ Այսպիսով, այն օրգանապես տեղավորվում է Մոսկվայի և նրա եկեղեցիների ճարտարապետական տեսքի մեջ։ Տաճարի ճակատներն ու եզրապատերը կառուցված են վարդագույն տուֆով, հատակը՝ մարմարով և գրանիտով։ Շենքը դրսից և ներսից զարդարված է ժողովրդական զարդանախշերով քարաքանդակներով, խաչքարերով, Հիսուս Քրիստոսի, Աստվածածնի, առաքյալների, քրիստոնյա և հայ ընդհանուր սրբերի, հրեշտակների, թռչունների խորաքանդակներով։ Մայր տաճարի գլխավոր մուտքի վերևում պատկերված է Քրիստոսի դիմապատկերը՝ հայերեն վիմագրությամբ․ «Ես եմ դուռը, ով որ իմ միջով անցնի, կփրկվի…»[6]։

Տաճարի ներքին տարածքը հնարավորինս մոտ է շրջանագծին և շրջանակված է յոթ կիսաշրջանաձև ելուստներով։ 11 մետր բարձրության վրա տեղակայված են երգչախմբի օթյակը, պատկերասրահը և գրասենյակային տարածքները։ Գմբեթի թմբուկը հենված է ութ հենասյուների վրա։ Համալիրի տարածքում գտնվող տաճարի մոտ են գտնվում Սուրբ Խաչ եկեղեցին և Տապան թանգարանը։ Տրիֆոնովսկայա փողոցի կողմից մուտքի մոտ տուֆով զարդարված դարպասներ են՝ նույն գունային սխեմայով, ինչ տաճարի շենքը[7]։

Եկեղեցու ներսը զարդարված է Վերջին ընթրիքը և Քրիստոսի մկրտությունը պատկերող որմնանկարներով։ Խորանին պատկերված է Աստվածամայրը մանկան հետ։ Համալիրը բաղկացած է երկու հարկերից (ներքին և վերին) և կաթողիկոսի նստավայրից, նրա տարածքում տեղակայված են՝

  1. Տիրոջ Պայծառակերպության մայր տաճարը (Մոսկվա)
  2. Սուրբ Խաչ եկեղեցին (Մոսկվա)
  3. Կաթողիկոսի նստավայրը
  4. Վարչական համալիրը
  5. Հյուրանոցային համալիրը
  6. Գրիգոր Նարեկացու անվան գիմնազիան
  7. Տապան թանգարանը
  8. Ստորգետնյա կայանատեղին

Բնակելի շենքում են գտնվում Կաթողիկոսի և Էկզարխի հարկաբաժինները, նիստերի դահլիճը, գրասենյակային տարածքը, կիրակնօրյա դպրոցը, սեղանատունը՝ օժանդակ սենյակներով, բուժկետը, ինչպես նաև տեխնիկական և օժանդակ սենյակները[8]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական մշակույթի թանգարանի մուտքը, 2015

Հայկական տաճարային համալիրը համարվում է Ռուսաստանի հայերի հոգևոր կենտրոններից մեկը։ Մայր տաճարում և մատուռում կանոնավոր արարողություններ են մատուցվում 2013 թվականից, և Մոսկվայի հայկական սփյուռքի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են ծխական կյանքին[9]։

Տաճարի համալիրի տարածքում անցկացվում են թեմատիկ գեղարվեստական ծրագրեր, ցուցահանդեսներ՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի մշակութային փոխգործակցությանը, հանդիպումներ պաշտոնյաների հետ, հիշատակի միջոցառումներ[10][11]։

2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի և գործարար, հասարակական գործիչ Ռուբեն Գրիգորյանի համատեղ ջանքերի շնորհիվ բացվել է Մոսկվայի հայկական և ազգերի մշակույթի թանգարանը, որն ունի ութ սրահ՝ թեմատիկ ցուցադրություններով՝ «Հայերի կենցաղը», «Գլոբուս», «Դիմանկարներ», «Ինտերակտիվ գիրք», «Երաժշտական գրադարան», «Դանթեական» և «Հայուհի»։ Թանգարանի 3D կինոթատրոնը ցուցադրում է ֆիլմեր Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մասին[12]։

Համալիրում կա նաև թեմի թանգարան, որը կոչվում է «Տապան»։ Երկու թանգարանների բացումը նվիրված է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին[13][14]։ Տապան թանգարանում տեղի են ունենում Ռուսաստանում, Հայաստանում և աշխարհի այլ երկրներում հայերի հոգևոր կյանքի ձևավորմանը նվիրված ցուցահանդեսներ։ Ցուցադրությունը պարունակում է ձեռագիր գրքեր, նկարներ, հին մետաղադրամներ, մեդալներ, սրբերի մասունքներ, եկեղեցական սպասք[15]։ Սենսորային էկրանների և հոլոգրաֆիկ պատկերների միջոցով կարելի է ուսումնասիրել հայոց այբուբենը, ուսումնասիրել Հայաստանի քարտեզները, ծանոթանալ աշխարհի տարբեր երկրների թանգարանների՝ Հայաստանին և հայերին նվիրված հավաքածուներին։ Բազմաթիվ գեղարվեստական և հոգևոր մասունքներ են նվիրաբերվել Մոսկվայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների մասնավոր հավաքածուներից[16]։

Տաճարային համալիրում գործում է Հայագիտական կենտրոն, որը համարվում է հայ ժողովրդի հայոց լեզվի, պատմության և մշակույթի ուսումնասիրությամբ զբաղվող գիտական կենտրոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Армянский храмовый комплекс в Москве». Северная линия. 2015 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  2. «Святейший Патриарх присутствовал на обряде освящения фундамента армянского кафедрального храма». Седмица. 2004 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  3. 10 տարի առաջ կարգալույծ արված թեմի առաջնորդը պատրաստվում է դատի տալ «Արմենիա TV»-ին
  4. «Религия: Армянский кафедральный собор в Москве». Москва 24. 2013 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  5. «Президент Армении примет участие в открытии собора Армянской церкви в Москве». Эхо Кавказа. 2013 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  6. 6,0 6,1 Екатерина Зель (2017 թ․ դեկտեմբերի 6). «Москва армянская». Страна.Ру. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  7. «Армянский храмовый комплекс». Я узнаю Москву. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  8. «Армянский храмовый комплекс». Другой город. 2015 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  9. «Кафедральный собор Преображения Господня в нашей жизни». Российская и Ново-Нахичеванская епархия Святой Армянской Апостольской православной Церкви. 2016 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  10. ««Молитва, звучащая в вечности»: стартуют Дни культуры Армении в России». Панорама - Новости Армении. 2017 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  11. Андрей Ведяев (2017 թ․ դեկտեմբերի 4). «Маршал Баграмян: с южных гор до северных морей». Завтра. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  12. «Органы власти / Сайт Москвы». www.mos.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  13. Елена Михайловина (2015 թ․ ապրիլի 22). «В Москве открылся Армянский музей». The Village. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  14. Наталья Кузнецова. «Музей "Тапан" - ковчег души и духа». Ноев ковчег. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  15. Наринэ Киракосян (2017 թ․ նոյեմբերի 16). «В московском армянском соборе открылась выставка ваятеля хачкаров Рубена Налбандяна». Благовест.Инфо. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  16. «Президент Армении и архиепископ открыли в Москве выставку об армянском христианстве». ТАСС. 2017 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]