Արմտան Մեծ
Գյուղ | ||
---|---|---|
Արմտան Մեծ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կամախի գավառակ | |
Այլ անվանումներ | Արմատան Մեծ, Արմդան Մեծ, Արմըդան Մեծ, Արմտան, Արմուդան, Արմուդան Մեծ, Տանձի, Տանձիկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Արմտան Մեծ, գյուղ Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառի Արմտան գավառակում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[1]։
Գյուղի մեծության պատճառով այն երբեմն հիշատակել են որպես ավան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմտանը համապատասխանում է մ․ թ․ ա․ XV—XIV դարերի խեթական արձանագրությունների «Արմտան» կամ «Արմատան» տեղանվանը։ Արմտանը մտել է Հայասա ցեղային միության կազմի մեջ։ XVII դարի մատենագիր Հակոբ Կարնեցին հիշատակել է Արմտանը։ Ենթադրվում է, որ Արմտան անվան մեջ պահպանվել է «Արմեն» ցեղանվան ձևերից մեկը։
Արմտանը ավերվել է Մեծ եղեռնի ժամանակ։ Տեղի բնակչությունը տեղահանվել է և ցրվել զանազան երկրներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականի Մեծ եղեռնը հիմնականում հայաբնակ է եղել։ XX դարի սկզբին ուներ մոտ 2000 բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էին։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմտանն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում կար հին բերդի ավերակներ, պատմական Ս. Նշան վանքի կիսակործանված համալիրը, Քառասուն Մանկանց եկեղեցու մնացորդները, Ս. Լուսավորիչ եկեղեցու փլատակները։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր Արամյան անունով վարժարան։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմտան Մեծ գյուղում է ծնվել Հակոբ Մնձուրին[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 473
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 98)։ |
|