Հակոբ Մնձուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Մնձուրի
Հակոբ Մնձուրի.jpg
Ծննդյան անունհայ․՝ Հակոբ Թեմերճյան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1886(1886-10-16)
ԾննդավայրԱրմտան Մեծ
Վախճանվել է1978
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Ժանրերպատմվածք և հեքիաթ
Հակոբ Մնձուրի Վիքիդարանում

Հակոբ Մնձուրի (իսկական անունը՝ Հակոբ Թեմերճյան (Տեմիրճյան), 16 հոկտեմբերի, 1886, Արմտան, Էրզրումի վիլայեթ, Արևմտյան Հայաստան - 1978, Ստամբուլ, Թուրքիա), հայ արձակագիր, Կարոտի գրականության հիմնադիրներից և վառ ներկայացուցիչներից մեկը։ «Կապույտ լույս» (1958), «Արմտան» պատմվածքների ժողովածուների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կ․ Պոլսի Ղալաթիո նախակրթարանում, ապա՝ անգլիական Ռոբերտ քոլեջում։ Մնձուրու առաջին պատմվածքը («Հարս ու կեսուր») լույս է տեսել 1906 թ.։ Այնուհետև պարբերական մամուլում (հիմնականում՝ պոլսահայ) տպագրել է հարյուրից ավելի պատմվածքներ (առավելապես գյուղական կյանքից), ինչպես նաև շատ հեքիաթներ, ակնարկներ, ժամանակագրություններ, թատերգություններ։ Հրատարակել է «Կապույտ լույս» (1958), «Արմտան» (1966) և «Կռունկ, ուստի՞ կուգաս» (1974) ժողովածուները։ Մնձուրին, ում հերոսները տարբեր ազգերի աշխատավոր մարդիկ են, վերակենդանացրել է ծննդավայր Արմտան գյուղը՝ իր բնության հրաշալիքներով։ Ունի ինքնատիպ ոճ, առանձնանում է լեզվի ջերմությամբ, անմիջականությամբ ու գունեղությամբ։ Սերտ կապերի մեջ է եղել Սովետական Հայաստանի հետ։ 1976 թ. Երևանում նշվել է Մնձուրու ծննդյան 90-ամյակը։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ ամուսնութիւնը, Կ. Պոլիս, 1931, 87 էջ:
  • Կապոյտ լոյս, Իսթանպուլ, 1958, 318 էջ:
  • Արմտան (պատմուածքներ), Իսթանպուլ, 1966, 320 էջ:
  • Կապույտ լույս, Երևան, 1968, 224 էջ:
  • Կռունկ, ու՞ստի կուգաս, Իսթանպուլ, 1974, 287 էջ:
  • Տեղեր, ուր ես եղեր եմ, Իսթանպուլ, 1984, 210 էջ:
  • Երկեր, Երևան, 1986, 544 էջ:
  • Պատմուածքներ, Անթիլիաս, 1991, 94 էջ:
  • Գիւղը կապրի իմ մէջս, Ստամբուլ, 2005, 189 էջ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 654 CC-BY-SA-icon-80x15.png