Արմեն Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Այվազյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Այվազյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1964(1964-05-14) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու (1992) և քաղաքագիտության դոկտոր (2004)
Մասնագիտությունգրող, պատմաբան և քաղաքագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, ՀՀ ԱԳՆ և ՀԱՀ
Կայքhayq.org/am
 Armen Ayvazyan Վիքիպահեստում

Արմեն Մարտինի Այվազյան (մայիսի 14, 1964(1964-05-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ժամանակակից պատմաբան և քաղաքագետ։

­Արմեն Այվազյանն Արարատ ռազմավարագիտական կենտրոնի տնօրենն է։ Աշխատում է նաև Մաշտոցյան Մատենադարանում որպես ավագ գիտաշխատող և Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես քաղաքագիտության դասախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմագիտության թեկնածու է 1992 թվականից, քաղաքագիտության դոկտոր՝ 2004 թվականից։ 1992-1994 թվականներին աշխատել է որպես ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Խորհրդակցությունում ՀՀ Պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա)։ Մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններին։ 1994 թվականից զբաղվում է գիտական և հասարակական գործունեությամբ։ Շահելով Կարնեգի/IREX-ի ու Ֆուլբրայթի անվան ամերիկյան և Ալեքսանդր Օնասիսի անվան հունական կրթաթոշակները՝ ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրաքյուսի և Ստենֆորդի համալսարաններում, Հունաստանի գիտահետազոտական կենտրոններում։ Այվազյանը բազմաթիվ դասախոսություններով հանդես է եկել արտասահմանյան համալսարաններում, միջազգային գիտաժողովներում և Սփյուռքի համայնքային կենտրոններում։ Նա աշխատել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքական հետազոտությունների կենտրոնում՝ որպես ավագ գիտնական, Երևանի պետական համալսարանում՝ որպես պատմության հրավիրյալ դասախոս և Հայաստանի Հանրապետության Կառավարման ակադեմիայում որպես քաղաքագիտության պրոֆեսոր։ 2004-2005 թվականներին եղել է Եվրոպական հանձնաժողովի հովանավորությամբ գործող «Քարոզարշավ Հայաստանում կոռուպցիան խրախուսող իրավական և սոցիալական պայմանների դեմ» ծրագրի ղեկավար։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր աշխատություններում, Արմեն Այվազյանը բազմիցս մեղադրում է ամերիկյան գիտական և քաղաքական որոշ կառույցներին՝ Հայաստանի և հայոց պատմության դիտավորյալ կեղծման մեջ։ Իր «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)» գրքում Այվազյանը խիստ քննադատում է մի շարք արևմտյան հեղինակավոր (այդ թվում նաև ազգությամբ հայ) հայագետների և պատմաբանների, նրանց մեղադրելով կեղծարարության մեջ։ Այդ պատմաբանների թվին են պատկանում Ռոնալդ Գրիգոր Սյունին, Ռոբերտ Թոմսոնը, Ջեյմս Ռասելը, Ռիչարդ Հովհաննիսյանը և ուրիշներ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտ. Այվազյանը մի շարք գրքերի և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։ Ստորև նշված են նրա հեղինակած և խմբագրած գրքերը.

  1. Հայկական ինքնության հիմնաքարերը. լեզու, բանակ, պետություն (2007)
  2. «Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Բ։ Ռազմավարության և անվտանգության հարցեր։ Աշխատությունների ժողովածու։ Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2007)
  3. «Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Ա։ Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը։ Վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանի։ Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2006)
  4. Հակակոռուպցիոն ռազմավարության միջազգային փորձը. գիտական նյութերի հատընտիր։ Կազմող, խմբագիր և ներածության հեղինակ (2005)
  5. Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի։ Մասն Ա (2003), 2-րդ լրացված և մշակված հրատ. (2004)
  6. Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում (2003)
  7. Մայրենի լեզուն և ազգայնականության սկզբնավորումը. հայկական և եվրոպական սկզբնաղբյուրների համեմատական քննություն (2001)
  8. Հայ զինվորականության պատվո վարքականոնը, 4-5-րդ դարեր (2000)
  9. Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն (1998)
  10. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանի ռազմավարական անվտանգությունը (1998)
  11. The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal (1997)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Այվազյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Այվազյան» հոդվածին։