«Արձակուրդներ» (անգլ.՝ Vacation), ամերիկյան արկածային կատակերգային ֆիլմ։ Սցենարի հեղինակներ և ռեժիսորներ՝ Ջոն Ֆրենսիս Դեյլի և Ջոնաթան Գոլդշտեյն։ 1983 թվականի համանուն կատակերգություն ֆիլմի վերաթողարկում, որն սկիզբ էր դրել ֆիլմերի մի ողջ շարք սերիայի («Եվրոպական արձակուրդներ», «Ծննդյան տոների արձակուրդներ» (1989), «Արձակուրդներ Վեգասում», «Ծննդյան տոների արձակուրդներ 2», «Արձակուրդներ դժոխային հյուրանոցում»)՝ արդեն մեծացած գլխավոր հերոսով։ Հերոսը՝ Ռաստի Գրիզվոլդը, որոշում էիր ընտանիքի համար կազմակերպել այնպիսի անմոռանալի արձակուրդ, ինչպիսին ունեցել է մանկության տարիներին։ Պրեմիերա՝ 2015 թվականի 29 հուլիսի։ Տարիքային սահմանափակումը՝ 16+։
Ընտանիքի օրինակելի երիտասարդ հայրը շատ է ցանկանում համախմբել ընտանիքը և վերականգնել իր մանկության արձակուրդները («Արձակուրդներ» (1983) ֆիլմից, որտեղ Ռաստի Ռիզվոլդը դեռ երեխա էր)։ Կնոջ և երկու երեխաների հետ նա որոշում է ճանապարհորդություն կատարել ողջ երկրով, ուղղություն վերցնելով դեպի ԱՄՆ-ի ամենալավ թեմատիկ զբոսայգի՝ Walley World։ Սկզբում նրանց ճանապարհորդությունն անցնում էր հարթ, բայց որքան շատ էին հեռանում տանից, այնքան շատ խնդիրներ էին առաջ գալիս։ Սակայն, չնայելով բոլոր դժվարություններին, ընտանիքի հայրը մտադիր է ավարտել իր ճամփորդությունը և կազմակերպել է հրաշալի հանգիստ իր և ընտանիքի համար։