Արկտիկական խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկտիկական խորհուրդ     անդամներ     դիտորդներ

Արկտիկական խորհուրդ, միջազգային խորհուրդ, որը ստեղծվել է 1996 թ-ին՝ Ֆինլանդիայի նախաձեռնությամբ՝ Արկտիկայի բնության պահպանության համար[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թ-ի սեպտեմբերի 19-ին ստեղծվեց Արկտիկական կոմիտեն, որը ներառեց Արկտիկային հարող երկրներին (Դանիա, Կանադա, Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա, ԱՄՆ, Ռուսաստան, Իսլանդիա) և Եվրոպական խորհրդարանը։ Ներկայումս Արկտիկական կոմիտեն ակտիվ մասնակցում է Արկտիկական խորհրդի աշխատանքներին՝ որպես դիտորդ կազմակերպություն։

2011 թ-ի մայիսի 14-ին Արկտիկական խորհրդի նստաշրջաններից մեկը տեղի ունեցավ Նուուկում, Գրենլանդիայում։ Այնտեղ խորհրդի անդամ բոլոր 8 երկրները ստորագրեցին «Ավիացիոն և ծովային փնտրման և օգնության» մասին հուշագիր։

Ծրագրվում է, որ հաջորդ նստաշրջաններից մեկում կստորագրվի Արկտիկայում նավթի արտահանման կրճատումների վերաբերյալ հուշագիր։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտորդ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային դիտորդ կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնության պահպանության համաշխարհային միություն
  • Արկտիկական երկրների խորհրդարանական ասոցիացիա[2]
  • Կարմիր խաչի միջազգային կոմիտե
  • ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր[3]
  • ՄԱԿ-ի զարգացման ծրագիր
  • Հյուսիսային խորհուրդ
  • Հյուսիսային համաժողով[4]

Ոչ կառավարական դիտորդ- կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վայրի բնության համաշխարհային ֆոնդի արկտիկական ծրագիր
  • Արկտիկայի համալսարան

Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996—1998 թթ նախագահ երկիր — Կանադա,

1998—2000 թթ նախագահ երկիր — ԱՄՆ,

2000—2002 թթ նախագահ երկիր — Ֆինլանդիա

2002—2004 թթ նախագահ երկիր — Իսլանդիա

2004—2006 թթ նախագահ երկիր — Ռուսաստան,

2006—2008 թթ նախագահ երկիր — Նորվեգիա,

2009—2011 թթ նախագահ երկիր — Դանիա,

2011—2013 թթ նախագահ երկիր — Շվեդիա[5].

2013—2015 թթ նախագահ երկիր — Կանադա (2013 թ-ին նախագահությունը ընդունել է Կանադան արդեն երկրորդ անգամ),

2015—2017 թթ նախագահ երկիր — ԱՄՆ,

2017—2019 թթ նախագահ երկիր — Ֆինլանդիա[6],

2019—2021 թթ նախագահ երկիր — Իսլանդիա,

2021—2023 թթ նախագահ երկիր — Ռուսաստան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արկտիկական խորհուրդ
  2. Arctic Parliamentarians (անգլ.)
  3. Программа ООН по окружающей среде (ռուս.)
  4. Northern Forum (անգլ.)
  5. Швеция приняла председательство в Арктическом совете(չաշխատող հղում) // Интернет-агентство BarentsObserver.com. — 16 мая 2011.
  6. «Приоритетной темой срока председательства Финляндии в Арктическом совете станет образование». YLE. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]