Արի Ափ
Արի Ափ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ariane Daniela Forster |
Նաև հայտնի է որպես | Ari Up |
Ծնվել է | հունվարի 17, 1962[1][2] Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 20, 2010[4][1] (48 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Ժանրեր | փանկ-ռոք |
Մասնագիտություն | երգչուհի և կիթառահար |
Գործիքներ | վոկալ |
Անդամակցություն | The Slits? |
Կայք | ariup.com |
![]() |
Արիան Դանիելա Ֆորստեր (գերմ.՝ Ariane Daniela Forster, հունվարի 17, 1962[1][2], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3] - հոկտեմբերի 20, 2010[4][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ավելի հայտնի է որպես Արի Ափ (անգլ.՝ Ari Up), բրիտանացի ռոք-կատարող, առավել հայտնի է որպես The Slits փանկ-խմբի հիմնադիր և վոկալիստ[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արիան Ֆորստերը ծնվել է Մյունխենում, իսկ մեծացել Լոնդոնում[5]։ Նրա հայրը Ֆրանկ Ֆորստերը եղել է գերմանացի երգիչ, արտիստ և նկարիչ, թերթի մեծահարուստ սեփականատիրոջ որդի։ Մայրը՝ Նորան, կապ է ունեցել ռոք-ինդուստրիայի հետ․ նա ծանոթ է եղել Ջիմի Հենդրիկսոմի հետ և այդ ընթացքում երեք տարի հանդիպել է Կրիս Սպեդինգի[6] հետ։ Հայտնի է, որ Yes խմբի վոկալիստ Ջոն Անդերսոնը եղել է աղջկա[7] կնքահայրը։
Շուտով երգչուհու ծնողները բաժանվում են, և Նորան ամուսնանում է Sex Pistols-ի նախկին ֆրոնտմեն Ջոն Լյադոնի հետ, ով դառնում է Արիանի խորթ հայրը։ Ֆրոստերների տունը որոշ չափով եղել է փանկ ապաստարան, որտեղ միշտ հյուրընկալվում էին երգիչներ․ Արիանեն կիթառ է սովորել The Clash[8] խմբի Ջո Ստրումերի մոտ։
1977 թվականի հունվարին տասնչորսամյա Ֆորստերը հիմնադրել է աղջիկների The Slits փանկ-խումբը, որի առաջնային շարքերը մտնում էին Պալմոլիվը (Palmolive, հարվածային), Քեյթ Կորուսը (Kate Korus, կիթառ) և Սյուզի Գատսին (Suzi Gutsy, բաս-կիթառ), ում առաջին համերգի ժամանակ փոխարինեց Թեսա Պոլիտը։ Կորուսի փոխարեն խումբ եկավ Վիվ Ալբերտայնը (Viv Albertine), ով խաղացել է Պալմիլովի հետ The Flowers of Romance-ում։ Չորս տարվա ընթացքում Slits խումբը հրապարակել է ստուդիայի երկու՝ Cut և Return of the Giant Slits ալբոմները՝ արժանանալով բարձր քննադատական գնահատանների և զգալի ազդեցություն ունենալով ժանրի զարգացման վրա։ Այդ ժամանակ Ապիին հաջողվել է աշխատել Talking Heads-ի և Էդրիեն Շերվուդի հետ։ New Age Steppers-ի առաջին սեսիայից նրա մասնակցությամբ ձայնագրված «Fade Away» սինգլը թողարկվեց 1980 թվականի ամռանը և դարձավ Sherwood լեյբլի On-U[5] առաջին թողարկումը։
Սինգլին հաջորդել է անվանական ալբոմ The New Age Steppers-ը՝ Արի Ապի հետ դրա վրա աշխատանքներին մասնակցել է Բրյուս Սմիթը և Շոն Օլիվերը՝ Rip Rig-ը և Panic-ը, Նենե Չերին, Flying Lizards-ի ստեղնահար Սթիվ Բիրսֆորդը, լրագրող (և երգչուհի) Վիվիեն Գոլդմանը, Ջորջ Օբանը (Aswad) և Սթայլ Սքոթը (Roots Radics): Մասնակիցների ողջ վառ բազմազանությամբ հանդերձ, հենց Ափ վոկալն էր գերիշխում ալբոմում։
Հիմնականում այս աշխատանքի ազդեցության տակ նա Slits-ի հետ ձայնագրել է Return Of The Giant Slits ալբոմը՝ խմբի կարիերայում համարվելով վերջինը։ Slits-ը կազմալուծվել է մի քանի շաբաթ անց շրջագայությունից հետո, և Արի Ափը իրեն նվիրել է էքսպերիմենտներին New Age Steppers-ի հետ, մասնավորապես, Action Battlefield և Foundation Steppers ալբոմներում։
Հետո կատարողուհու ստեղծագործական կյանքում սկսում է երկարաժամկետ ընդմիջում․ նա սկզբում ապրել է Բելիզում, հետո Յամայկայում։ Արի Ափը մասնակցել է La Onda Vaselina ալբոմի ձայնագրմանը, այնուհետև 2000-ական թվականների սկզբին հայտնվել է նախ Terranova ալբոմում և Wish You Were Here՝ Love Songs for New York բարեգործական ժողովածուում։ 2005 թվականին Արի Ափը թողարկվեց Dread More Dan Dead առաջին սոլո ալբոմը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1c/Ari_up.jpg/150px-Ari_up.jpg)
2006 թվականին Թեսսա Փոլիթի հետ նա բարեփոխեց the Slits-ը նոր կազմով։ Խումբը թողարկել է EP և հյուրախաղեր է անցկացրել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում։ Ժամանակ առ ժամանակ երգչուհին նաև մենահամերգներ է ունեցել The True Warriors նվագակցող խմբի ուղեկցությամբ։ Կատարողների թվում, որոնց հետ վերջին տարիներին համագործակցել է Արի Ափը, եղել են Jammyland All Stars, Brave New Girl, Dubistry, ինչպես նաև Լի Սքրեթչ Պերին (ալբոմ Repentance, 2008)[9][10]։
Մահացել է 2010 թվականին հոկտեմբերի 20-ին քաղցկեղից[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #136600174 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 http://blogs.laweekly.com/westcoastsound/2010/10/rip_ari_up_of_the_slits_dead.php
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Ari Up». www.allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Salewicz, Chris (2010 թ․ հոկտեմբերի 22). «Ari Up: Rebellious and confrontational singer with punk-reggae band the Slits». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Moynihan, Colin (2010 թ․ հոկտեմբերի 22). «Ari Up, a Founder of the Slits Punk Band, Dies at 48». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Paoletta, Michael (2002 թ․ հուլիսի 13). «Beat Box». Billboard. էջ 36. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Jolley, John (2007 թ․ դեկտեմբերի 7). «Lee "Scratch" Perry and Andrew WK: Together At Last!». Tiny Mix Tapes. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Ari Up R.I.P. (1962-2010)». narnackrecords.com. 2010 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.