Արի Ափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արի Ափ
Բնօրինակ անունանգլ.՝ Ariane Daniela Forster
Նաև հայտնի է որպեսAri Up
Ծնվել էհունվարի 17, 1962(1962-01-17)[1][2]
Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]
Երկիր Գերմանիա
Մահացել էհոկտեմբերի 20, 2010(2010-10-20)[4][1] (48 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Ժանրերփանկ-ռոք
Մասնագիտություներգչուհի և կիթառահար
Գործիքներվոկալ
ԱնդամակցությունThe Slits?
Կայքariup.com
 Ari Up Վիքիպահեստում

Արիան Դանիելա Ֆորստեր (գերմ.՝ Ariane Daniela Forster, հունվարի 17, 1962(1962-01-17)[1][2], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3] - հոկտեմբերի 20, 2010(2010-10-20)[4][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ավելի հայտնի է որպես Արի Ափ (անգլ.՝ Ari Up), բրիտանացի ռոք-կատարող, առավել հայտնի է որպես The Slits փանկ-խմբի հիմնադիր և վոկալիստ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիան Ֆորստերը ծնվել է Մյունխենում, իսկ մեծացել Լոնդոնում[5]։ Նրա հայրը Ֆրանկ Ֆորստերը եղել է գերմանացի երգիչ, արտիստ և նկարիչ, թերթի մեծահարուստ սեփականատիրոջ որդի։ Մայրը՝ Նորան, կապ է ունեցել ռոք-ինդուստրիայի հետ․ նա ծանոթ է եղել Ջիմի Հենդրիկսոմի հետ և այդ ընթացքում երեք տարի հանդիպել է Կրիս Սպեդինգի[6] հետ։ Հայտնի է, որ Yes խմբի վոկալիստ Ջոն Անդերսոնը եղել է աղջկա[7] կնքահայրը։

Շուտով երգչուհու ծնողները բաժանվում են, և Նորան ամուսնանում է Sex Pistols-ի նախկին ֆրոնտմեն Ջոն Լյադոնի հետ, ով դառնում է Արիանի խորթ հայրը։ Ֆրոստերների տունը որոշ չափով եղել է փանկ ապաստարան, որտեղ միշտ հյուրընկալվում էին երգիչներ․ Արիանեն կիթառ է սովորել The Clash[8] խմբի Ջո Ստրումերի մոտ։

1977 թվականի հունվարին տասնչորսամյա Ֆորստերը հիմնադրել է աղջիկների The Slits փանկ-խումբը, որի առաջնային շարքերը մտնում էին Պալմոլիվը (Palmolive, հարվածային), Քեյթ Կորուսը (Kate Korus, կիթառ) և Սյուզի Գատսին (Suzi Gutsy, բաս-կիթառ), ում առաջին համերգի ժամանակ փոխարինեց Թեսա Պոլիտը։ Կորուսի փոխարեն խումբ եկավ Վիվ Ալբերտայնը (Viv Albertine), ով խաղացել է Պալմիլովի հետ The Flowers of Romance-ում։ Չորս տարվա ընթացքում Slits խումբը հրապարակել է ստուդիայի երկու՝ Cut և Return of the Giant Slits ալբոմները՝ արժանանալով բարձր քննադատական գնահատանների և զգալի ազդեցություն ունենալով ժանրի զարգացման վրա։ Այդ ժամանակ Ապիին հաջողվել է աշխատել Talking Heads-ի և Էդրիեն Շերվուդի հետ։ New Age Steppers-ի առաջին սեսիայից նրա մասնակցությամբ ձայնագրված «Fade Away» սինգլը թողարկվեց 1980 թվականի ամռանը և դարձավ Sherwood լեյբլի On-U[5] առաջին թողարկումը։

Սինգլին հաջորդել է անվանական ալբոմ The New Age Steppers-ը՝ Արի Ապի հետ դրա վրա աշխատանքներին մասնակցել է Բրյուս Սմիթը և Շոն Օլիվերը՝ Rip Rig-ը և Panic-ը, Նենե Չերին, Flying Lizards-ի ստեղնահար Սթիվ Բիրսֆորդը, լրագրող (և երգչուհի) Վիվիեն Գոլդմանը, Ջորջ Օբանը (Aswad) և Սթայլ Սքոթը (Roots Radics): Մասնակիցների ողջ վառ բազմազանությամբ հանդերձ, հենց Ափ վոկալն էր գերիշխում ալբոմում։

Հիմնականում այս աշխատանքի ազդեցության տակ նա Slits-ի հետ ձայնագրել է Return Of The Giant Slits ալբոմը՝ խմբի կարիերայում համարվելով վերջինը։ Slits-ը կազմալուծվել է մի քանի շաբաթ անց շրջագայությունից հետո, և Արի Ափը իրեն նվիրել է էքսպերիմենտներին New Age Steppers-ի հետ, մասնավորապես, Action Battlefield և Foundation Steppers ալբոմներում։

Հետո կատարողուհու ստեղծագործական կյանքում սկսում է երկարաժամկետ ընդմիջում․ նա սկզբում ապրել է Բելիզում, հետո Յամայկայում։ Արի Ափը մասնակցել է La Onda Vaselina ալբոմի ձայնագրմանը, այնուհետև 2000-ական թվականների սկզբին հայտնվել է նախ Terranova ալբոմում և Wish You Were Here՝ Love Songs for New York բարեգործական ժողովածուում։ 2005 թվականին Արի Ափը թողարկվեց Dread More Dan Dead առաջին սոլո ալբոմը։

2008 թվականի հոկտեմբեր, Արի Ափ

2006 թվականին Թեսսա Փոլիթի հետ նա բարեփոխեց the Slits-ը նոր կազմով։ Խումբը թողարկել է EP և հյուրախաղեր է անցկացրել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում։ Ժամանակ առ ժամանակ երգչուհին նաև մենահամերգներ է ունեցել The True Warriors նվագակցող խմբի ուղեկցությամբ։ Կատարողների թվում, որոնց հետ վերջին տարիներին համագործակցել է Արի Ափը, եղել են Jammyland All Stars, Brave New Girl, Dubistry, ինչպես նաև Լի Սքրեթչ Պերին (ալբոմ Repentance, 2008)[9][10]։

Մահացել է 2010 թվականին հոկտեմբերի 20-ին քաղցկեղից[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #136600174 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 http://blogs.laweekly.com/westcoastsound/2010/10/rip_ari_up_of_the_slits_dead.php
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Ari Up». www.allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  6. Salewicz, Chris (2010 թ․ հոկտեմբերի 22). «Ari Up: Rebellious and confrontational singer with punk-reggae band the Slits». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. Moynihan, Colin (2010 թ․ հոկտեմբերի 22). «Ari Up, a Founder of the Slits Punk Band, Dies at 48». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. Paoletta, Michael (2002 թ․ հուլիսի 13). «Beat Box». Billboard. էջ 36. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. Jolley, John (2007 թ․ դեկտեմբերի 7). «Lee "Scratch" Perry and Andrew WK: Together At Last!». Tiny Mix Tapes. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 7-ին.
  10. «Ari Up R.I.P. (1962-2010)». narnackrecords.com. 2010 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]