Jump to content

Արթուր Էշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Էշ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Arthur Ashe
Ազգություն՝աֆրոամերիկացի
Մասնագիտացում՝թենիսիստ, սպա և գրող
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 10, 1943(1943-07-10)[1][2][3][…]
Ծննդավայր՝Ռիչմոնդ, ԱՄՆ[1]
Մահվան ամսաթիվ՝փետրվարի 6, 1993(1993-02-06)[4][2][3][…] (49 տարեկան)
Մահվան վայր՝Նյու Յորք, ԱՄՆ[5]
Ակումբ՝United States Davis Cup team?[4] և UCLA Bruins men's tennis?
185 սանտիմետր
Քաշ՝73 կիլոգրամ

Արթուր Ռոբերտ Էշ-կրտսեր (անգլ.՝ Arthur Robert Ashe, Jr.; հուլիսի 10, 1943(1943-07-10)[1][2][3][…], Ռիչմոնդ, ԱՄՆ[1] - փետրվարի 6, 1993(1993-02-06)[4][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի թենիսիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Ռոբերտ Էշը ծնվել և մեծացել է Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում։ Նա դարձել է սևամորթ առաջին թենիսիստը, որը զգալի հաջողությունների է հասել՝ հաղթելով Մեծ սաղավարտի 3-րդ մրցաշարում։ Կարիերան տևել է 1966-1980 թվականներին։ 1969 թվականին ճանաչվել Է ԱՄՆ-ի լավագույն մարզիկ։ 1979 թվականին ստիպված է եղել ավարտել կարիերան՝ սրտի նոպայի պատճառով։

Բացի թենիսից, նա քաղաքական ակտիվիստ էր, որը պայքարում էր ՀԱՀ-ում սևամորթ բնակչության իրավունքների համար։ Բողոքի ակցիաներ կազմակերպելով՝ մի քանի անգամ հայտնվել է ճաղերի ետևում[6]։

1983 թվականին սրտի վիրահատության ժամանակ արյան փոխներարկման ժամանակ վարակվել է ՁԻԱՀվիրուսով։ Սակայն այդ մասին իմացել է միայն մեկ այլ վիրահատության ժամանակ, որը նրան անցկացրել են 1988 թվականին՝ ուղեղում։ Կյանքի մնացած մասը նվիրված է ՁԻԱՀ-ի դեմ պայքարին, ստեղծել է ՄԻԱՎ-ի կանխարգելման հիմնադրամ[7]։

Մահացել էՆյու Յորքում 1993 թվականի փետրվարի 6–ին՝ շաբաթ օրը, թոքաբորբի հետևանքով, որի դեմ չկարողացավ հաղթահարել ՁԻԱՀ-ով թուլացած օրգանիզմը։ Թաղված է Ռիչմոնդում։

Արթուր Էշի պատվին անվանակոչվել է թենիսի մարզադաշտը, որը ԱՄՆ-ի բաց առաջնության կենտրոնական կորտն է։ Սա աշխարհի ամենատարողունակ թենիսի մարզադաշտն է (22547 հանդիսատես)[8]։

Էշը ուներ կին և մեկ որդեգրած երեխա՝ Կամերան։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր հաղթել է 33 մրցաշար և Դևիսի գավաթ։

Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչները մենախաղում (7)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակներ(3)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցաշար Ծածկույթ Եզրափակչի մրցակիցը Հաշիվ
1. 1968 US Open Խոտ ՆիդերլանդներԹոմ Օկեր 14-12 5-7 6-3 3-6 6-3
2. 1970 Australian Open Խոտ ԱվստրալիաԴիկ Քիրլի 6-4 9-7 6-2
3. 1975 Ուիմբլդոնի մրցաշար Խոտ Ամերիկայի Միացյալ ՆահանգներՋիմի Կոնորս 6-1 6-1 5-7 6-4

Պարտություններ(4)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցաշար Ծածկույթ Եզրափակչի մրցակիցը Հաշիվ
1. 1966 Australian Championship Խոտ ԱվստրալիաՌոի Էմերսոն 4-6 8-6 2-6 3-6
2. 1967 Australian Championship Խոտ ԱվստրալիաՌոի Էմերսոն 4-6 1-6 4-6
3. 1971 Australian Open Խոտ ԱվստրալիաՔեն Ռոզուոլլ 1-6 5-7 3-6
4. 1972 US Open Խոտ ՌումինիաԻլիե Նաստասիե 6-3 3-6 7-6(1) 4-6 3-6

Մեծ սաղավարտի մենախաղի ելույթների ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար 1959 1960 1961 1962 1963 1964 1965 1966 1967 1968 1969 1970 1971 1972 1973 1974 1975 1976 19771 1978 1979 Career SR Career Win–Loss
Australian Open A A A A A A A F F A A W F A A A A A QF A SF A 1 / 6 25–5
French Open A A A A A A A A A A 4R QF QF A 4R 4R A 4R A 4R 3R 0 / 8 25–8
Wimbledon A A A A 3R 4R 4R A A SF SF 4R 3R A A 3R W 4R A 1R 1R 1 / 12 35–11
US Open 1R 2R 2R 2R 3R 4R SF 3R A W SF QF SF F 3R QF 4R 2R A 4R A 1 / 18 53–17
Win–Loss 0–1 1–1 1–1 1–1 4–2 6–2 8–2 7–2 4–1 11–1 13–3 15–3 15–4 6–1 5–2 9–3 10–1 7–3 3–1 10–4 2–2 N/A 138–41
SR 0 / 1 0 / 1 0 / 1 0 / 1 0 / 2 0 / 2 0 / 2 0 / 2 0 / 1 1 / 2 0 / 3 1 / 4 0 / 4 0 / 1 0 / 2 0 / 3 1 / 2 0 / 3 0 / 1 0 / 4 0 / 2 3 / 44 N/A

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1968 թվականին Մեծ սաղավարտի մրցաշարում հաղթելու համար Արթուր էշն ընդամենը 280 դոլար է ստացել[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Tingay L. 100 years of WimbledonLondon Borough of Enfield: Guinness Superlatives, 1977. — P. 193.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 544. — ISBN 978-0-942257-70-0
  5. 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/1993/02/08/obituaries/arthur-ashe-tennis-star-is-dead-at-49.html?ref=arthurashe
  6. Артур Эш: право на жизнь(չաշխատող հղում)
  7. «Звезды не гаснут». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 14-ին.
  8. Ashe & Armstrong Stadiums Արխիվացված 2005-11-16 Wayback Machine
  9. Нищие чемпионы

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Էշ» հոդվածին։