Արաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Արաու
շվեյց. գերմ.՝ Aarau
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Հիմնադրված է1240 թ.
Մակերես12,34 կմ²
ԲԾՄ384 մետր
Պաշտոնական լեզուգերմաներենի շվեյցարական տարբերակ
Բնակչություն21 503 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ062
Փոստային դասիչ5000, 5001[2] և 5004[2]
Ավտոմոբիլային կոդAG
Պաշտոնական կայքaarau.ch
Արաու (Շվեյցարիա)##
Արաու (Շվեյցարիա)

Արաու[3][4], նաև Աարաու[5] (գերմ.՝ Aarau), քաղաք Շվեյցարիայի հյուսիսում, Աարա գետի վրա, Արգաու կանտոնի վարչական կենտրոնը[6]։ Գտնվում է ծովի մակարդակից 368 մ բարձրության վրա։ Մունիցիպալիտետի տարածքը կազմում է 894 հա, որից օգտագործվում է 491 հա-ն։ Арау

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի դինամիկան այսպիսի տեսք ունի․

Բնակչության թիվը իր բարձրագույն կետին է հասել 1960 թվականին, որին հաջորդող տարիների ընթացքում նվազել է 8 %-ով։ Բնակչության 20,4 %-ը կազմում են օտարերկրացիները, որոնցից մոտավորապես մեկ երրորդը նախկին Հարավսլավիայից գաղթածներն են։ Բնակչության բողոքական մասը գնալով նվազել է՝ 2000 թվականին կազմելով բնակչության 43,5 %-ը։ Բնակչության 29,2 %-ը կաթոլիկ են, 4,8 %-ը՝ մուսուլմաններ, 3,2 % -ը՝ ուղղափառներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաուի տարածքում հայտնաբերվել են նեոլիթյան դարաշրջանի արտեֆակտներ, բրոնզե դարի բնակավայրի ավերակներ, հռոմեական փայտե կամրջի մնացորդներ։ Քաղաքը կառուցվել է մոտավորապես 1240 թվականին։ Առաջին հիշատակությունը վերաբերում է 1256 թվականին[7], իսկ քաղաքային իրավունքներ նրան տրվել են 1283 թվականին։ Հաբսբուրգների իշխանության տակ է գտնվել մինչև 1415 թվականին նրա ավերվելը Բեռնի բնակիչների կողմից։ 1712 թվականին այստեղ հաշտություն է կնքվել՝ վերջ դնելով Տոգենբուրգյան պատերազմին։ 1798 թվականի մարտին քաղաքը զբաղեցվել է ֆրանսիական զորքերի կողմից և հայտարարվել Հելվետյան հանրապետության մայրաքաղաք՝ դառնալով միացյալ Շվեյցարիայի առաջին մայրաքաղաքը։ 1803 թվականին քաղաքը դարձել է ընդլայնված Արգաու կանտոնի մայրաքաղաքը։

Արտադրությունը ներառում է զանգակներ, մաթեմատիկական առարկաներ, քիմիական նյութեր, կոշիկներ և այլ ապրանքներ։ Արաուն հայտնի է իր արտադրած գործիքների, կտորների և զանգակների բարձր որակով[8]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տեսքը

Հին քաղաքն ունի քառակուսի ձևավորում՝ բաղկացած չորս մասից։ Քաղաքի յուրահատուկ բնութագիրն է՝ տների վերնաճակատների զարդարանքը, ինչի շնորհիվ Արաուն անվանում են «գեղեցիկ վերնաճակատների քաղաք»։ Աշտարակի ամրությունը 19-րդ դարի է, քաղաքային եկեղեցին՝ 1471-1478 թվականների, քաղաքապետարանի շենքը՝ 1515 թվականի, «Արդարադատության շատրվանը»՝ 1634 թվականի, Օբերերտուրմի ժամային աշտարակը՝ զարդարված կուբիստական ոճով արված «Մահվան պարը» որմնանկարով՝ 1966 թվականի։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեղարվեստական պատկերասրահ(Aargauer Kunsthaus)
  • Ցուցահանդեսներ (Forum Schlossplatz)
  • Արաուի թանգարան (Naturama Aargau)
  • Ոստիկանության թանգարան (Polizeimuseum)
  • Քաղաքի թանգարան (Stadtmuseum)
  • Թանգարան Heimatmuseum
  • Էլեկտրականության թանգարան (Elektro Museum)
  • Պատմության թանգարան (Historisches Museum)
  • Եկեղեցու գանձատուն (Kirchenschatz-Museum)

Քաղաքային կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային ժողովը ընտրում է բնակիչների կողմից 4 տարով և բաղկացած է 50 մարդուց։ Շրջանի մակարդակով ղեկավարման որոշ հարցեր լուծվում են ուղիղ ժողովրդավարության միջոցով։ Կան անհրաժեշտ և ոչ անհրաժեշտ, հանրաքվեի դրվող հարցեր, իսկ բնակչությունն ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաու ֆուտբոլային ակումբը խաղում է շվեդական բարձր լիգայում սկսած 1902 թվականից։ Նա երեք անգամ հաղթել է երկրի չեմպիոնատում (1912,1914,1993) և շահել է Շվեյցարիայի գավաթը(1985)։ Հանդբոլի «ТВ Сур» ակումբը երկու անգամ հաղթել է շվեցարական առաջնությունում։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի տեղացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018FSO, 2019.
  2. 2,0 2,1 https://www.post.ch/de/pages/plz-suche
  3. Швейцария, Лихтенштейн. Лихтенштейн // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 62. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  4. Арау // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 24.
  5. Аарау // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 7.
  6. Аарау // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
  7. Lüthi 2009
  8. Ogrizek & Rufenacht 1949, էջ. 43

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաու» հոդվածին։