Արամ Թամազյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Թամազյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | իրավաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Արամ Արծվիի Թամազյան (հունիսի 30, 1952, Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ[1]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1975 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1975-1984 թթ. - Հայաստանի ներքին գործերի նախարարության համակարգում քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ։
- 1984-1992 թթ. - Հայաստանի գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ։
- 1992-1996 թթ. - Արմավիրի շրջանի միջշրջանային դատախազ։
- 1996-2001 թթ. - Երևան քաղաքի դատախազ։
- 2001-2004 թթ. - Հայաստանի գլխավոր դատախազ։
- 2005 թ. հունիսի 9-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ։ Իրականացրել է գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության, պետական շահերի պաշտպանության վարչության, ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի և այդ բնագավառների աշխատանքների համակարգումը։ Դատախազության որակավորման հանձնաժողովի նախագահ։
- 2014 թ. սեպտեմբերի 12-ին Հայաստանի նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից[2]։
- 2014 թ. սեպտեմբերի 12-ին Հայաստանի Նախագահի հրամանգրով նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ[3]։
Հեղինակ է երեք մենագրությունների և չորս տասնյակից ավելի գիտական հոդվածների։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է.
- Մխիթար Գոշի մեդալով[4]։
- «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով,
- «Օրենքի պատվար» մեդալով,
- «Հայաստանի անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» մեդալով
Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրավաբանական գիտությունների դոկտոր,
- Հայաստանի արդարադատության պետական խորհրդական,
- Հայաստանի վաստակավոր իրավաբան (2012)
Նախորդող |
Երևան քաղաքի դատախազ Արամ Թամազյան 12 մարտի 1996 թ. - 20 փետրվարի 2001 թ. |
Հաջորդող Հրաչյա Բադալյան |
Նախորդող Բորիս Նազարյան |
Հայաստանի Գլխավոր դատախազ Արամ Թամազյան 20 փետրվարի 2001 թ. - 18 մարտի 2004 թ. |
Հաջորդող Աղվան Հովսեփյան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արամ Թամազյանը ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.«Արամ Թամազյանը ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Ա. ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. Ա. Թամազյանին Մխիթար Գոշի մեդալով պարգեվատրելու մասին
Կատեգորիաներ:
- Հունիսի 30 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Աշտարակ քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Մխիթար Գոշի մեդալակիրներ
- ՀՀ վաստակավոր իրավաբաններ
- Անձինք այբբենական կարգով
- Հայաստանի գլխավոր դատախազներ
- Արդարադատության պետական խորհրդականներ
- Իրավաբանական գիտությունների դոկտորներ
- Հայ իրավաբաններ