Արագիլակտուց ծղնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արագիլակտուց ծղնի
Արագիլակտուց ծղնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ռակշեանմաններ
Ընտանիք Ծղնիներ
Ցեղ Արագիլակտուց ծղնիներ
Տեսակ Արագիլակտուց ծղնի
Լատիներեն անվանում
Pelargopsis capensis
(Linnaeus, 1766)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Արագիլակտուց ծղնի (լատին․՝ Pelargopsis capensis), ծղնիների ընտանիքի ասիական թռչուն[1]։

Արագիլանման ծղնին հասնում է մինչև 35 սմ երկարության։ Այն ունի խոշոր կարմիր կտուց և շագանակի գույնի գլուխ։ Այն ունի սերուցքագույն պարանոց և կրծքավանդակ։ Թևերի վերին հատվածի փետուրները կապույտ են։

Թռչունների տարածվածության արեալը ձգվում է Հնդկաստանից մինչև Ինդոնեզիա և Ֆիլիպիններ։ Նրանք բնակվում են ինչպես ներքին ջրերի եզրերին, այնպես էլ ծովափերին։

Արագիլակտուց ծղնիները սնվում են տարբեր տեսակի փոքր կենդանիներով՝ փոքր ձկներով, խեցեմորթներով, երկկենցաղներով, փոքր սողուններով, երիտասարդ թռչուններով և միջատներով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանցված են 13 թռչնատեսակներ՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гладков Н. А., Дроздов Н. Н. Отряд Ракшеобразные (Coraciiformes) // Жизнь животных. Том 6. Птицы / под ред. В. Д. Ильичева, И. В. Михеева, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1986. — С. 325. — 527 с.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագիլակտուց ծղնի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագիլակտուց ծղնի» հոդվածին։