Ատենեումյան դիմանկար
Ատենեումյան դիմանկար | |
---|---|
տեսակ | գեղանկար և անավարտ ստեղծագործական աշխատանք |
նկարիչ | Գիլբերտ Սթյուարտ[1] |
տարի | 1796 |
բարձրություն | 121,9 սանտիմետր[2] |
լայնություն | 88 ± 1 սանտիմետր |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Ազգային դիմանկարների պատկերասրահ (Վաշինգտոն) և Բոստոնի գեղարվեստի թանգարան[1] |
հավաքածու | Ազգային դիմանկարների պատկերասրահ (Վաշինգտոն) և Բոստոնի գեղարվեստի թանգարան[1] |
հիմնական թեմա | Ջորջ Վաշինգտոն |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
The Athenaeum Portrait of George Washington Վիքիպահեստում |
«Ջորջ Վաշինգտոն» (անգլ.՝ George Washington) կամ «Ատենեումյան դիմանկար» (անգլ.՝ The Athenaeum Portrait), ամերիկացի նկարիչ Գիլբերտ Ստյուարտի անավարտ նկարը, որը նա ստեղծել է 1796 թվականին։ Ներկայում այն Բստոնի Գեղարվեստի թանգարանի և Վաշինգտոնի Դիմանկարների ազգային պատկերասրահի համատեղ սեփականություն է[3][4]։
Մարթա Վաշինգտոնի համապատասխան դիմանկարը, որը նույնպես հայտնի է որպես Ատենեումյան դիմանկար[5][6] ցուցադրվում է Բոստոնի գեղարվեստի թանգարանում՝ ամուսնու դիմանկարի կողքին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1795 թվականին Վաշինգտոնը մի քանի անգամ կեցվածք է ընդունել Ստյուարտի համար, ինչի արդյունքում ստեղծվել են Ատենեումյան, Լանսդաունյան և Վոգանյան դիմանկարները, որ կոչվել են իրենց սեփականատերերի անուններով[7] (մասնավորապես Ատենեումյան դիմանկարը Ստյուարտի ահվանից հետո ուղարկվել էր Բոստոնի Ատենեում)։ Վոգանյան դիմանկարն ունի մի քանի հեղինակային պատճեններ, որոնցից երկուսը պահվում են Դիմանկարների ազգային պատկերասրահում[8][9], ևս մի քանիսը՝ Մետրոպոլիտեն թանգարանում[10] և Ֆրիկի հավաքածոււմ[11]։
Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Ստյուարտը ստեղծել է Ջորջ Վաշինգտոնի ավելի քան հարյուր դիմանկարներ[12], որոնցից 70-ը եղել են նրա կենդանության օրոք ստեղծված Ատենեումյան դիմանկարի պատճենները[13][14], այդ թվում նաև 1821 թվականի դիմանկարը (Արվեստի ազգային պատկերասրահ)[12], որն ստեղծվել է ԱՄՆ առաջին հինգ նախագահների մյուս դիմանկարների հավաքածուի կազմում[15], որոնք էին Ջոն Ադամսը[16], Թոմաս Ջեֆերսոնը[17], Ջեյմս Մեդիսոնը[18], Ջեյմս Մոնրոն[19]։ Ատենեումյան դիմանկարի տարբերակները պահվում են տարբեր թանգարաններում, այդ թվում՝ ԱՄՆ Կապիտոլիումում[20], Քլարկի արվեստների թանգարանում[21], Ուոլտերս գեղարվեստի թանգարանում[22], Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցի թանգարանում[23], Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում[24], Փենսիլվանիայի կերպարվեստի թանգարանում[25], Քրայսլերի արվեստի թանգարանում[26], Հանթինգթոնի գեղարվեստի հավածաքուում[27], Միդլբերի քոլեջի արվեստի թանգարանում[28], Մետրոպոլիտեն թանգարանում[29], ինչպես նաև մասնավոր հավաքածուներում[30]։
Չնայած Գիլբերտ Ստյուարտը Ատենեումյան դիմանկարը թողել է անավարտ, Վաշինգտոնի հենց այս նկարն է տեղ գտել ԱՄՆ-ի մեկ դոլարանոց թղթադրամի վրա[31]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.mfa.org/collections/object/george-washington-34341
- ↑ http://npg.si.edu/object/npg_NPG.80.115
- ↑ «George Washington (1796, Gilbert Stuart)». Գեղարվեստի թանգարան. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «George Washington (The Athenaeum Portrait)». National Portrait Gallery. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ National Portrait Gallery
- ↑ National Portrait Galllery article
- ↑ Amy Pastan (9 февраля 2015). «Gilbert Stuart's Washington: Rare Views of Our First President». National Portrait Gallery. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «George Washington (Vaughan portrait)». National Portrait Gallery. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «George Washington (Vaughan-Sinclair portrait)». National Portrait Gallery. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «George Washington by Gilbert Stuart». Մետրոպոլիտեն թանգարան. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «George Washington by Gilbert Stuart». Ֆրիկի հավաքածու. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ 12,0 12,1 «George Washington (Gilbert Stuart)». Արվեստի ազգային պատկերասրահ. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «George Washington (Gilbert Stuart Paints the First Five Presidents)». Արվեստի ազգային պատկերասրահ. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «George Washington on Display». Հանթինգթոնի գրադարան. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «Gilbert Stuart Paints the First Five Presidents». Արվեստի ազգային պատկերասրահ. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «John Adams (Gilbert Stuart)». Արվեստի ազգային պատկերասրահ. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «Thomas Jefferson (Gilbert Stuart)». Արվեստի ազգային պատկերասրահ. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «James Madison (Gilbert Stuart)». Արվեստի ազգային պատկերասրահ. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «James Monroe (Gilbert Stuart)». Արվեստի ազգային պատկերասրահ. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «George Washington by Gilbert Stuart». ԱՄՆ Սենատ. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «George Washington (Gilbert Stuart)». Sterling & Francine Clark Art Institute. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «Portrait of George Washington». Walters Art Museum. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «Portrait of George Washington by Gilbert Stuart». Rhode Island School of Design Museum. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «Portrait of George Washington (Athenaeum Type)». Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «George Washington (Athenaeum-type portrait)». Pennsylvania Academy of the Fine Arts. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «Athenuem-Type Portrait Of George Washington». Chrysler Museum of Art. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «George Washington (Gilbert Stuart)». Հանթինգթոնի գրադարան. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «Portrait of George Washington». Middlebury College. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «George Washington (Gilbert Stuart)». Մետրոպոլիտեն թանգարան. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «Portrait of George Washington». Christie's. Վերցված է 9 августа 2017-ին.
- ↑ «George Washington by Gilbert Stuart». Բրուքլինի թանգարան. Վերցված է 9 августа 2017-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Ջորջ Վաշինգտոն», հեղինակ՝ Գիլբերտ Ստյուարտ». Գեղարվեստի թանգարան.
- ««Ջորջ Վաշինգտոն» (Ատենեումյան դիմանկար)». National Portrait Gallery.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ատենեումյան դիմանկար կատեգորիայում։ |