Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (Գյումրի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (այլ կիրառումներ)
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԳյումրի[1]
Մասն էԱրգելոց «Կումայրի»
ՀասցեՎարպետաց փողոց, Գյումրի, Հայաստան
Հիմնադրվել է1975
Քարտեզ
Քարտեզ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից, մեծ քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել է 1828 թվականին՝ բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի հոկտեմբերի 29-ին, մեծ Վարպետի ծննդյան 100-ամյակի օրերին, Իսահակյանների տունը դարձավ հուշատուն-թանգարան, սակայն այն ենթարկվել է բազմաթիվ ավերածությունների 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ 90-ականների սկզբին թանգարանի շենքը հիմնովին քանդվեց՝ ճարտարապետական նույն ոճով նոր շենք կառուցելու նպատակով, սակայն շատ չանցած՝ շինարարությունն ընդհատվեց ավելի քան մեկ տասնամյակ։ Վերականգնումը՝ Շիրակի մարզպետարանի պատվերով, նոր թափով սկսվեց 2002 թվականի գարնանը և իր հյուրընկալ դռները բացեց բոլորի համար[2]։

Տուն-թանգարանը վերականգնվել և ձևավորվել է հին ոճով այնպես, ինչպես 1957 թվականին նկարագրել են Վարպետի հարազատները։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում վերականգնված են բանաստեղծի աշխատասենյակը, Իսահակյանների հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը, մառանը և թոնրատունը։

Թանգարանի կահավորանքը պահպանվել է այնպես, ինչպես հեղինակի կենդանության օրոք է եղել։ Այստեղ կարելի է տեսնել Իսահակյանի անձնական հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, որտեղ ծնվել է նրա առաջին ստեղծագործությունը, փայտե մանկական օրորոցը և այլն։

Այստեղ է գտնվում նաև ասեղնագործված սեղանի սփռոցը և բարձը, հեղինակի շատ սիրելի սուրճի պատրաստման ամանը, բավական մեծ եվրոպական ոճի հայելին, 2 մ բարձրությամբ փայտե քանդակը, որը հանրահայտ գրողի դիմաքանդակն է։

Թանգարանում կարելի է ծանոթանալ ոչ միայն մեծ բանաստեղծին առնչվող մասունքներին, այլև 19-րդ դարի վերջին քառորդի ունևոր գյումրեցու կենցաղին, նիստուկացին։

Այցելուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարան են այցելել բազմաթիվ հյուրեր, նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը, աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, հանրաճանաչ երգչուհի Ելենա Օբրազցովան և շատ ուրիշներ, որոնք իրենց տպավորություններն են թողել պատվավոր այցելուների հուշամատյանում։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Գյումրու Վարպետաց փողոցում։ Այս փողոցում է գտնվում նաև Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]