Jump to content

Ասլան Աբաշիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաշիձե ազգանունով այլ մարդկանց մասին։
Ասլան Աբաշիձե
վրաց.՝ ასლან იბრაიმის ძე აბაშიძე
2002 թվական
Դրոշ
Դրոշ
Աջարիայի Ինքնավար Հանրապետության ղեկավար
2001 - 2004 թվականի մայիսի 5
Նախորդող Պաշտոնը ստեղծվել է
Հաջորդող Պաշտոնը չեղարկվել է
Դրոշ
Դրոշ
(1-ին) Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահ
1991 թվականի հուլիս - 2004 թվական
Դրոշ
Դրոշ
Աջարիայի ԻԽՍՀ կենցաղային սպասարկման նախարար
1984 - 1986
Դրոշ
Դրոշ
Բաթումի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ
1981 - 1984
Դրոշ
Դրոշ
Վրաստանի ԽՍՀ բնակչության կենցաղային սպասարկման նախարարի տեղակալ
1986 - 1991
 
Կուսակցություն՝ 1) ԽՄԿԿ
2) Ժողովրդավարական վերածննդի միավորում
Կրթություն՝ 1) ԲՊՄԻ
2) Թբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտություն՝ Ռուսաց և անգլերեն լեզուների ուսուցիչ
Տնտեսագետ[1]
Ծննդյան օր հուլիսի 20, 1938(1938-07-20) (86 տարեկան)
Ծննդավայր Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Վրաստան
Ի ծնե անուն վրաց.՝ ასლან აბაშიძე
Հայր Իբրահիմ Աբաշիձե
Մայր Շահեստեր Բեժանիձե
Ամուսին Մագուլի Գոգիթիձե
Զավակներ Գեորգի, Դիանա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ասլան Իբրահիմի Աբաշիձեի (վրաց.՝ ასლან იბრაიმის ძე აბაშიძე, հուլիսի 20, 1938(1938-07-20), Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), Վրաստանի պետական և քաղաքական գործիչ, Աջարիայի Ինքնավար Հանրապետության ղեկավար (1991-2004 թթ.)։

Ծագում է իսլամ ընդունած Աբաշիձե իշխանատոհմից, որը 16-րդ դարի վերջերին օսմանյան սուլթանի գերագույն ղեկավարմամբ կառավարում էր աջարներին[2]։ 1918-1921 թվականներին նրա պապը՝ գրող և թարգմանիչ Մեմեդ Աբաշիձեն, դարձավ Աջարիայի առաջին խորհրդարանի (մեջլիսի) առաջին նախագահը, Աջարիան պահեց Վրաստանի կազմում՝ չթույլատրելով թուրքական բռնագրավում։ 1938 թվականին Մ. Աբաշիձեն գնդակահարվեց, իսկ նրա որդի Իբրահիմը (որդու՝ Ասլանի ծնունդից երկու ամիս առաջ) ձերբակալվեց և աքսորվեց Սիբիր։ Մայրը՝ Շահեսթեր Բեժանիձեն, ծագում է հյուսիսային Աջարիայում իշխող ազնվական տոհմից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բաթումի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը (1962 թ.) և Թբիլիսիի պետական համալսարանի ժողովրդական տնտեսության ֆակուլտետը (1984 թ.)։ 1962 թվականին դատապարտվեց 2 տարի պայմանական ազատազրկման ապօրինի զենք պահելու և չարամիտ խուլիգանության համար։ Դասավանդել է երաժշտական ուսումնարանում՝ ղեկավարելով մասնագիտական-տեխնիկական ուսումնարանը, զբաղվել է կուսակցական աշխատանքով։ Այս տարիներին ծանոթացավ Էդուարդ Շևարդնաձեի ավագ եղբոր՝ Հիպոկրատի հետ, որն այն ժամանակ աշխատում էր Վրաստանի ԽՍՀ արհեստագիտական-մասնագիտական կրթության կոմիտեի նախագահ։

1981 թվականից նշանակվում է Բաթումի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, 1984 թվականից՝ Աջարիայի ԻԽՍՀ կենցաղային սպասարկման նախարար, 1986 թվականից՝ Վրաստանի ԽՍՀ բնակչության կենցաղային սպասարկման նախարարի տեղակալ, իսկ այնուհետև՝ բնակչության կենցաղային սպասարկման պետական՝ «Վրացկենցաղսերվիս» կոնցերնի նախագահ։

Աջարիան ղեկավարելիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Զվիադ Գամսախուրդիայի աջակցությամբ, որի հետ ծանոթ էր մանկությունից, դարձավ Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար, իսկ նույն թվականի հուլիսին ընտրվեց Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահ (վերընտրվեց 1996 թվականին)։ Ընդ որում Գամսախուրդիան որպես ընտրվելու հիմնական նախապայման Աբաշիձեի առջև խնդիր էր դրել Աջարիայի ինքնավար կարգավիճակի աստիճական լուծարում։ 1991-1995 թվականներին միաժամանակ հանդիսանում էր Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ։

1991 թվականի օգոստոսի 19-ին, իմանալով Մոսկվայի խռովության մասին, այդ մասին հեռախոսով հայտնում է Գամսախուրդիային՝ միաժամանակ խորհուրդ տալով կատարել ԱԴՊԿ բոլոր պահանջները։ 1991 թվականի դեկտեմբերին քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո նա ստեղծեց իր սեփական բանակը՝ որպես հակակշիռ զինված խմբավորումներին, որոնք միավորել էին Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցներին և հակառակորդներին։ 1992 թվականին գլխավորեց «Վերածննդի համավրացական միություն» կուսակցությունը (1997 թվականից՝ «Վրաստանի ժողովրդավարական վերածննդի միավորում»), որը 1992 և 1995 թվականների Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հասավ որոշակի հաջողության և ստեղծեց խորհրդարանական խմբակցություն։

1992 սեպտեմբերի 28-ին փաստացի հայտարարեց ինքնավարության տնտեսական կառույցների անկախությունը Թբիլիսիից։ Ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարների՝ Աբաշիձեն չէր ձգտում լիակատար անկախության, այլ զարգացնում էր այն որպես «ազատ տնտեսական գոտի», բայց մաքսային հասույթները մնում էին հանրապետությանը։ Բաթումի մերձակայքում տեղակայված ռուսական ռազմաբազային տրամադրեց առավելագույն զեղչային ռեժիմ։ 1994 թվականին ողջունեց Վրաստանի անդակցումը ԱՊՀ-ին։ Ըստ ԶԼՄ-ների՝ ընկերական հարաբերությունների մեջ էր Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ։

Աբաշիձեի խոսքերով՝ իր դեմ կատարվել է 17 մահափորձ, սակայն աջարական ընդդիմությունը կարծում էր, որ դրանց մեծամասնությունը կեղծ էին։

2000 թվականին առաջադրվել էր Վրաստանի նախագահի թեկնածու, բայց հանեց իր թեկնածությունը՝ հօգուտ Էդուարդ Շևարդնաձեի, չնայած ընտրություններին մասնակցում էր Աբաշիձեի գլխավորած «Վրաստանի վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Պատիաշվիլին։ Նույն թվականին առանց այլընտրանքային հիմքի ընտրվեց Աջարիայի ղեկավար՝ ստանալով ընտրողների քվեների 99 %-ը ընտրություններին մասնակցության 90 %-ի պայմաններում։

Առճակատում Թբիլիսիի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վարդերի հեղափոխությունից» հետո Ասլան Աբաշիձեի հարաբերությունները Միխեիլ Սաակաշվիլու հետ չհարթվեցին։ 2004 թվականին Սաակաշվիլին հայտարարեց, որ «Աբաշիջեի կլանը հանդիսանում է հանցագործների, մարդասպանների և թմրանյութերի առաքիչների հանցախումբ»[3], ինչից հետո՝ մայիսին, Աջարիայում մտցրեց ուղղակի նախագահակաան կառավարում։ Ինքնավար հանրապետության սահմաններին մոտեցվեց վրացական հատուկ նշանակության ջոկատը, իսկ մյուս կողմից դիմակայում էին Աջարիայի ՆԳՆ ուժերը։ Լայնածավալ զինված ընդհարումից հնարավոր եղավ խուսափել Ռուսաստանի և Վրաստանի բանակցությունների արդյունքում, քանի որ առաջին կողմը խոստացել էր չհակադարձել Թբիլիսիի վերահսկողության հաստատմանն ինքնավարության վրա և Աջարիայից հեռացնել Աբաշիձեին անձեռնմխելիության երաշխիքների դեպքում, որոնք Միխեիլ Սաակաշվիլին հրապարակայնորեն տվեց կենտրոնական հեռուստաալիքների եթերում։ 2004 թվականի մայիսի 5-ին Աբաշիձեն հրաժարական տվեց, իսկ հաջորդ օրը Բաթում ժամանեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովը, որը նույն օրն էլ Աբաշիձեին տարավ Մոսկվա։

Ասլան Աբաշիձեն Աջարիայի դրոշի, զինանշանի, օրհներգի երաժշտության և բառերի մի մասի հեղինակն է։ Վրաստանի բանակի գեներալ-մայոր է, իսկ ռուսական բանակի՝ գնդապետ։ Հոբբին նկարչությունն ու քնադակագործությունն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Аджарская Автономная Республика: глава автономии». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. Георгий Зедгенидзе. Как в Грузии возрождается аджарский сепаратизм. http://slon.ru/world/adzhariya-982932.xhtml
  3. ««Клан Абашидзе — банда преступников, убийц и наркобаронов»». Коммерсантъ. 23.04.2004.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասլան Աբաշիձե» հոդվածին։