Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Շայբոն (իսկական անուն՝ Աշոտ Գասպարի Գասպարյան , հունվարի 26 , 1905 (1905-01-26 ) [ 1] , Թիֆլիս , Ռուսական կայսրություն [ 1] - հունվարի 15 , 1982 (1982-01-15 ) [ 1] , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ [ 1] ), հայ գրող, բանաստեղծ , արձակագիր, դրամատուրգ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Շայբոն գրական անունն ստեղծել է Արևմտյան Հայաստանի Կորդվաց աշխարհի Շեյ և Բոտան տեղանունների յուրովի հապավումից։
Աշոտ Շայբոնը ծնվել է Թիֆլիսում ։ 1924 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը , 1936 թվականին՝ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը ։ Մինչև 1930 թվականը զբաղվել է մանկավարժությամբ։ 1936-1941 թվականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին ։ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը և ՀԽՍՀ շրջանային թատրոնները բեմադրել են Շայբոնի «Սուվորովականներ» պիեսը։ Ռուսերեն լույս է տեսել Շայբոնի «Մթության հաղթողները» («Սպիտակ ստվերների աշխարհում», Երևան , 1952 ) գիրքը։
Հայ գրականության մեջ Շայբոնը գիտաֆանտաստիկ ոճի հիմնադիրն է։ 1942 թվականին լույս է տեսել նրա այդ բնույթի անդրանիկ վեպը՝ «Գիշերային ծիածան»-ը, որին հաջորդել են «Սպիտակ ստվերների աշխարհում» (1951 ), «Տիեզերական օվկիանոսի կապիտանները» (1955 ), «Երկիր մոլորակի գաղտնիքները» (1960 ) ծավալուն վեպերը։ 1965 թվականին լույս է տեսել Շայբոնի «Սերունդ» իրապատում եռերգության առաջին վեպը՝ «Անսովոր պատմություն»-ը։ Շայբոնը հեղինակ է նաև «Թիկունքում» (1931 ), «Երջանիկ սերունդ» (1947 ) և այլ պիեսների։ Նրա սցենարով նկարահանվել են «Սևանի ձկնորսները» (1936) և «Հայաստանի 25-ամյակը» («Հայֆիլմ» , 1945 ) գեղարվեստական կինոնկարները[ 2] [ 3] ։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Դինամո նվագ, Թիֆլից, 1925, 18 էջ։
Կարմիր քաղաքի շրջմոլիկը, Թիֆլիս, 1925, 43 էջ
Նաիրի քուչա, Թիֆլիս, 1925, 30 էջ։
Զրահավոր գարուն /վիպակ/, Երևան, 1931։
Փոքրիկ լեռնագործներ, Երևան, 1932։
Բրիգադիրիկը, Երևան, 1932։
Վերելքի երգեր, Երևան, 1932։
Կովկաս, Թիֆլիս, 1935, 16 էջ։
Ալլո, լսում եք, մենք հյուսիսում ենք, Երևան, Պետհրատ, 1938, 14 էջ։
Գիշերային ծիածան, Երևան, 1942, 200 էջ։
Հայրենական լիրիկա, Երևան, Հայպետհրատ, 1944, 98 էջ։
Սպիտակ ստվերների աշխարհում, Երևան, 1951, 392 էջ։
Գիշերային ծիածան, Երևան, 1954, 292 էջ։
Տիեզերական օվկիանոսի կապիտանները, Երևան, 1955, 659 էջ։
Տիեզերական օվկիանոսի կապիտանները, Պէյրութ, 1956, 632 էջ։
Երկիր մոլորակի գաղտնիքները, Երևան, 1960, 556 էջ։
Սպիտակ ստվերների աշխարհում, Երևան, 1963, 375 էջ։
Անսովոր պատմություն, Երևան, 1965, 588 էջ։
Գիշերային ծիածան, Երևան, 1981, 280 էջ։
Տիեզերական օվկիանոսի կապիտանները, Երևան, 1986[ 4] ։
Победители тьмы: Научно-фантаст. роман / А. Шайбон; Авториз. пер. с арм. А. Тадеосян.
Суворовцы։ (Пьеса в 4-х действиях с прологом) / А. Шайбон, Р. Капланян; Пер. с арм. Л. А. Карагезян; Ред. М.Ф. Овчинников.
Победители тьмы։ Научно-фантаст. роман. - М., 2012 г. ("Ретро библиотека приключений и научной фантастики")
Բոնդի Ա., Գյուտարարներ (պիես), Երևան, Պետհրատ, 1930, 48 էջ։
Գուրյան Օ., Մսուր, Երևան, Պետհրատ, 1932, 11 էջ։
Էսֆիր Էմդեն, Հեքիաթ հաստ Շուցմանի և գիտնական բժշկի մասին (բանաստեղծություն), Ե., Պետհրատ, 1932, 14 էջ։
Կորշունով Ի., Նոտկինա Լ., Եղիր պատրաստ պաշտպանության (պատմվածք), Երևան, 1932, 12 էջ։
Բիլլ-Բելոցերկովսկի, Սահմանապահներ (պիես), Երևան, 1939, 39 էջ։
Մայակովսկի Վ., Ինչն է լավը, ինչն է վատ, Երևան, Հայպետհրատ, 1944, 16 էջ։
Մայակովսկի Վ., Ինչն է լավը, ինչն է վատ, Երևան, Հայպետհրատ, 1954, 16 էջ։
↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 448.
↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 .
↑ «Zarkfoundation - Աշոտ Շայբոն» . zarkfoundation.com .
↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Շայբոն , Աշոտ» . www.bibliotheque-eglise-armenienne.fr . Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին .
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 448 )։