Հայ գրականության մեջ Շայբոնը գիտաֆանտաստիկ ոճի հիմնադիրն է։ 1942 թվականին լույս է տեսել նրա այդ բնույթի անդրանիկ վեպը՝ «Գիշերային ծիածան»-ը, որին հաջորդել են «Սպիտակ ստվերների աշխարհում» (1951), «Տիեզերական օվկիանոսի կապիտանները» (1955), «Երկիր մոլորակի գաղտնիքները» (1960) ծավալուն վեպերը։ 1965 թվականին լույս է տեսել Շայբոնի «Սերունդ» իրապատում եռերգության առաջին վեպը՝ «Անսովոր պատմություն»-ը։ Շայբոնը հեղինակ է նաև «Թիկունքում» (1931), «Երջանիկ սերունդ» (1947) և այլ պիեսների։ Նրա սցենարով նկարահանվել են «Սևանի ձկնորսները» (1936) և «Հայաստանի 25-ամյակը» («Հայֆիլմ», 1945) գեղարվեստական կինոնկարները[2][3]։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 448)։