Աշոտ Ճենտերեճյան
Աշոտ Ճենտերեճյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1952 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | մարտի 5, 2017 (64 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | ջութակահար |
Աշխատավայր | Հայաստանի մշակույթի նախարարություն |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1971) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Աշոտ Հրաչի Ճենտերեճյան (օգոստոսի 29, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 5, 2017, Երևան, Հայաստան), հայ ջութակահար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Ճենտերեճյանը ծնվել է 1952 թվականի օգոստոսի 29 -ին Երևան քաղաքում։ Ավարտելով Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը 1971 թվականին ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ սովորելով ժամանակի ականավոր պրոֆեսորների դասարաններում։
1976-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։
1970-ականներին երկվորյակ եղբոր՝ Արմեն Ճենտերեճյանի հետ հիմնելով խորհրդային կատարողական արվեստում նախադեպը չունեցող ջութակային դուետը Աշոտ Ճենտերեճյանն սկսեց ծավալուն համերգային գործունեություն՝ ելույթներ ունենալով Խորհրդային Միության, Եվրոպայի և Միջին Արևելքի բազմաթիվ երկրներում։
«Ճենտերեճյան դուետ»-ի համերգային գործունեությանը զուգահեռ աշխատել է Հայաստանի Ազգային Օպերայի և բալետի, Ֆիլհարմոնիկ և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերում, միաժամանակ ծավալելով ակտիվ մանկավարժական գործունեություն երաժշտական դպրոցներում, ուսումնարաններում, կոնսերվատորիայում։
2004-2007 թվականներին աշխատել է Ստեփանակերտի ՀԲԸՄ-ի նորաստեղծ կամերային նվագախմբում որպես կոնցերտմայստեր, այնուհետև 2007-2010 թվականներին աշխատել Բերձորի երաժշտական դպրոցում՝ զուգահեռ տնօրինելով Բերձորի նվագախումբը[1]։
2011 թվականին Համազգային Կրթական Մշակութային Միության Լիբանանի շրջանային վարչության հրավերով տեղափոխվել է Բեյրութ և 5 տարի շարունակ ղեկավարել «Բարսեղ Կանաչեան» երաժշտական քոլեջը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականին պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգրով, իսկ 2006 թվականին Արցախի Հանրապետության Մշակույթի Նախարարության պատվոգրերով և Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ 2021 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել նրան նվիրված հուշ-երեկո[2]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած էր, ուներ 3 զավակ։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշոտ Ճենտերեճյանը մահացել է 2017 թվականի մարտի 5-ին Երևանում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ…»».
- ↑ «Ջութակահար Աշոտ Ճենտերեճյանի հիշատակը նշանավորվեց երաժշտին նվիրված համերգային ծրագրով».
- ↑ «Աշոտ Ճենտերեճյանն է մահացել». arevelk.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.