Անտոնին Մրկոս
Անտոնին Մրկոս Antonín Mrkos | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1918[1][2][3] Střemchoví, Dolní Loučky[3] |
Մահացել է | մայիսի 29, 1996[1] (78 տարեկան) Պրահա, Չեխիա |
Քաղաքացիություն | Չեխիա և Չեխոսլովակիա |
Մասնագիտություն | աստղագետ և աստերոիդներ հայտնագործող |
Հաստատություն(ներ) | Պրահայի Կարլի համալսարան, Սկալնատե Պլեսոյի աստղադիտարան և Կլետի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Կոմենսկու անվան համալսարան |
Տիրապետում է լեզուներին | չեխերեն |
Ամուսին(ներ) | Լյուդմիլա Պայդուշակովա |
Antonín Mrkos Վիքիպահեստում |
Անտոնին Մրկոս (չեխ.՝ Antonín Mrkos, հունվարի 27, 1918[1][2][3], Střemchoví, Dolní Loučky[3] - մայիսի 29, 1996[1], Պրահա, Չեխիա), չեխ աստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող, աշխատել է Կլետի աստղադիտարանում, և 1966 թվականից 1991 թվականները ղեկավարել է այն։ 1977 թվականից 1991 թվականները հայտնաբերել է 273 աստերոիդ[4], որոնցից են (5797) Բիվոյը Ամուրի խմբից և Յուպիտերի տրոյացի աստերոիդ (3451) Մենտորը։ Մրկոսը նաև հայտնաբերել է 13 գիսաստղ, որոնց թվին են պատկանում կարճ պարբերությամբ 18D/Պերայնա - Մրկոսի, Հոնդայի - Մրկոսի - Պայդուշակովայի, 124P/Մրկոս և 143P/Կովալ - Մրկոս գիսաստղերը, ինչպես նաև երկար պարբերությամբ C/1957 P1 գիսաստղը։
Անտոնին Մրկոսը ծնվել է Չեխոսլովակիայում, Բրնո-պրիգորոդ շրջանի Ստրժեմխովի գյուղում։ 1938 թվականին ընդունվել է Բրնոյի ամալսարան։ Նրա ուսումն ու հետազոտությունները ընդհատվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։ Պատերազմի ավարտից հետո, 1945 թվականին նա աշխատում էր Սկալանտե Պլեսո աստղադիտարանում, իսկ ավելի ուշ տեղափոխվեց Կլետի աստղադիտարան, որտեղ էլ 1968 թվականից սկսած զբաղվել է աստղալուսանկարչությամբ։ Որի օգնությամբ էլ, 1977 թվականից սկսեց զբաղվել նոր աստերոիդների և գիսաստղերի որոնումով։
Մրկոսը մասնակցել է երրորդ Սովետական անտարկտիկական արշավախմբին 1957 թվականից 1959 թվականները։ Նա երկրորդ Չեխիայի քաղաքացին է, ով այցելել է Անտարկտիդան և առաջին չեխը, ով հասել է հարավային անհասանելության բևեռ։ Հետագայում նա վերադարձավ Անտարկտիդա, մասնակցելով յոթերորդ Սովետական անտարկտիկական արշավախմբին (1961—1963), ինչպես նաև հրավիրվել է երրորդ անգամ, սակայն առողջական խնդիրների հետ կապված չկարողացավ մասնակցել արշավախմբին։ Անտարկտիդայում Մրկոսը հետազոտում էր բևեռափայլերը։
Անտոնին Մրկոսը հանդիսանում է պրոֆեսոր Կառլի և Հարավային Չեխիայի համալսարաններում։ Նրա անունով է անվանվել Չեխիայի մայրաքաղաք Պրահայի փողոցներից մեկը[5]։ Նրա պատվին է անվանվել նաև (1832) Մրկոս աստերոիդը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Evidence zájmových osob StB
- ↑ «Աստերոիդների հայտնաբերողներ» (անգլերեն). Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 11.03.2012-ին.
- ↑ Две новые улицы в географии Праги(չաշխատող հղում) – Доклад городского заседания совета
- ↑ IAU. «1832 Մրկոս աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Страница на сайте деревни Дольни-Лоучки
- Краткая биография на сайте «CeskeNoviny.cz» Արխիվացված 2014-01-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնին Մրկոս» հոդվածին։ |
|