Jump to content

Լյուդմիլա Պայդուշակովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդմիլա Պայդուշակովա
Ծնվել էհունիսի 29, 1916(1916-06-29)[1][2]
Ռադոշովցե, Skalica District, Սլովակիա
Մահացել էհոկտեմբերի 6, 1979(1979-10-06)[1] (63 տարեկան)
Վիսոկե Տատրի, Պոպրադ, Eastern Slovakia, Չեխոսլովակիա
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Սլովակիայի գիտությունների ակադեմիայի աստղագիտական ինստիտուտ
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերԿոմենսկու անվան համալսարանի բնագիտական ֆակուլտետ
Պարգևներ
Ամուսին(ներ)Անտոնին Մրկոս

Լյուդմիլա Պայդուշակովա (սլովակ.՝ Ľudmila Pajdušáková), հունիսի 29, 1916(1916-06-29)[1][2], Ռադոշովցե, Skalica District, Սլովակիա - հոկտեմբերի 6, 1979(1979-10-06)[1], Վիսոկե Տատրի, Պոպրադ, Eastern Slovakia, Չեխոսլովակիա), սլովակ աստղագետ։

Լյուդմիլա Պայդուշակովայի գործունեության հիմնական ոլորտը արեգակնային աստղագիտությունն է, մասնավորապես արևային ցիկլի 11-ամյա բնութագրերը, արեգակնային պսակի ասիմետրիայի բնույթը և այլն։ Բացահայտել է նաև 5 գիսաստղեր՝ կարճ Հոնդա - Մրկոս - Պայդուշակովա[3] և երկարաժամկետ C/1946 K1 (Պայդուշակովա - Ռոտբարտ - Վեբեր), C/1948 E1 (Պայդուշակովա - Մրկոս), C/1951 C1 (Պայդուշակովա), C/1953 X1 (Պայդուշակովա)։

Աշխատել է Սկալնատե Պլեսոյի աստղադիտարանում (Վիսոկե Տատրի, Սլովակիա), 1958-1979 թվականներին եղել է աստղադիտարանի 3-րդ տնօրենը։ 1962-1974 թվականներին եղել է Սլովակիայի աստղագիտական ընկերության (Slovenská astronomická spoločnosť pri SAV) նախագահը։

Հավանական է, որ Լյուդմիլա Պայդուշակովան ամուսնացած է եղել Անտոնին Մրկոսի հետ։ 1951 թվականին «Գիսաստղերի մասին գրառումներ» հոդվածում [PASP 63 (1951) 209] Լիլանդ Քանինհեմը, քննարկելով C/1951 C1 գիսաստղը, Լյուդմիլային դիմում է «օրիորդ Պայդուշակովա (տիկին Մրկոս)»։ Կան նաև Լյուդմիլա Պայդուշակովա Մրկոսի կողմից հրապարակված այլ գիտական փաստաթղթեր 1952-1958 ժամանակահատվածում։ Սակայն կենսագրական տվյալներում ոչ մի տեղ չի հիշատակվում այս ամուսնության մասին։

«3636 Pajdušáková» աստերոիդը կոչվել է Լյուդմիլա Պայդուշակովայի անունով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Evidence zájmových osob StB
  3. «Zem tesne minula slovenská kométa» (Slovak). hnonline.sk. 2011 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]