Անտոնիա Արսլան
Անտոնիա Արսլան Antonia Arslan | |
---|---|
Ծնվել է | 1938[1][2][3] Պադովա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | մարդաբան, համալսարանի դասախոս, թարգմանչուհի, գրող և վիպասան |
Հաստատություն(ներ) | Պադովայի համալսարան |
Գործունեության ոլորտ | գրող |
Անդամակցություն | Վենետիկի գիտությունների, գրականության և արվեստի համալսարան |
Ալմա մատեր | Պադովայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[4][5] և հայերեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Paolo Veronese?[3] |
Հայր | Michele Arslan? |
Կայք | antoniarslan.it(իտալ.) |
Antonia Arslan Վիքիպահեստում |
Անտոնիա Արսլան (1938[1][2][3], Պադովա, Իտալիա), հայկական արմատներով իտալացի գրող, գիտնական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսլանը ծնվել է Պադովայում։ Հնագիտություն ուսումնասիրելուց հետո, նա դարձել է Պադովայի համալսարանի ժամանակակից և արդի իտալական գրականության պրոֆեսոր և հրատարակել բազմաթիվ նորարարական ուսումնասիրություններ, մասնավորապես 19-րդ և 20-րդ դարերի իտալացի հանրաճանաչ կին գրողների ստեղծագործությունների վերաբերյալ։
Նրա ամենավերջին հրատարակումները վերաբերում են նրա հայկական ծագմանը։ Անտոնիա Արսլանը իտալերեն է թարգմանել Դանիել Վարուժանի պոեզիայի երկու հատորը և խմբագրել է Հայկական ցեղասպանությանը և Իտալիայում հայ փախստականների կյանքին վերաբերող գործերը։
Նրա առաջին վեպը, La masseria delle allodole («Արտույտների ագարակը») հրատարակվել է 2004 թ. (անգլերեն տարբերակը՝ 2007 թ., Geoffrey Brockի թարգմանությամբ), որտեղ նա նկարագրում է իր նախնիների պատմությունը[6]։ Այն պատմում է հայ ընտանիքի մասին, որը փորձում է խուսափել Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական ջարդերից և փախչել Իտալիա, արդեն 40 տարի այնտեղ բնակվող հարազատների մոտ[7]։ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գրքի հայերեն թարգմանությունը (թարգմանող՝ Սոնա Հարությունյան, խմբագիր՝ Սոնա Սեֆերյան) հրատարակվել է 2007 թվականին եւ վերահրատարակվել՝ 2012 թվականին։ Նոյն 2012 թվականին «Զանգակ» հրատարակչությունը հրատարակել է երկրորդ՝ «Զմյուռնիայի ճանապարհը» գրքի հայերեն թարգմանությունը։
«Արտույտների ագարակը» գիրքը թարգմանվել է մոտ 20 լեզուներով և ամբողջ աշխարհում իրացվել է հսկայական տպաքանակներով։ Միայն Իտալիայում, որտեղ հայ համայնքն ընդամենը 2000 մարդուց է բաղկացած, սպառվել է գրքի ավելի քան 300.000 օրինակ։ «Արտույտների ագարակը» ցնցել է Տավիանի եղբայրներին, որոնք վեպի սցենարով նկարահանել են ֆիլմ 2007 թ.։
2012 թվականին, Իտալիայում լույս է տեսել Արսլանի նոր գիրքը, որը պատմում է «Մշո ճառընտիր» հայկական ամենամեծ ձեռագիրը Եղեռնի ժամանակ փրկած երկու հայ կանանց մասին։
2010 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ 2,0 2,1 MAK (польск.)
- ↑ 3,0 3,1 3,2 OPAC SBN (իտալ.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Antonia Arslan, autrice del libro "La masseria delle allodole", in Biblioteca civica Արխիվացված 2018-12-27 Wayback Machine, Città di Bolzano.
- ↑ Plot summary Արխիվացված 2018-12-28 Wayback Machine at Copac.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիա Արսլան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիա Արսլան» հոդվածին։ |
|