Անտոնիա Արսլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Անտոնիա Արսլան
AntoniaArslan
Ծնվել է 1938[1]
Պադովա, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Ազգություն հայ
Մասնագիտություն մարդաբան, գրող և համալսարանի պրոֆեսոր
Ալմա մատեր Պեդուայի համալսարան
Տիրապետում է լեզուներին իտալերեն[2] և հայերեն
Պարգևներ Մովսես Խորենացու մեդալ և Q3405318?
Կայք antoniarslan.it

Անտոնիա Արսլան (1938[1], Պադովա), հայկական արմատներով իտալացի գրող, գիտնական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսլանը ծնվել է Պադովայում։ Հնագիտություն ուսումնասիրելուց հետո, նա դարձել է Պադովայի համալսարանի ժամանակակից և արդի իտալական գրականության պրոֆեսոր և հրատարակել բազմաթիվ նորարական ուսումնասիրություններ, մասնավորապես 19-րդ և 20-րդ դարերի իտալացի հանրաճանաչ կին գրողների ստեղծագործությունների վերաբերյալ։

Նրա ամենավերջին հրատարակումները վերաբերում են նրա հայկական ծագմանը։ Անտոնիա Արսլանը իտալերեն է թարգմանել Դանիել Վարուժանի պոեզիայի երկու հատորը և խմբագրել է Հայկական ցեղասպանությանը և Իտալիայում հայ փախստականների կյանքին վերաբերող գործերը։

Նրա առաջին վեպը, La masseria delle allodole, հրատարակվել է 2004 թ. անգլերեն տարբերակը լույս տեսավ 2007 թ. որպես Արտույտների ագարակ Geoffrey Brockի թարգմանությամբ, որտեղ նա նկարագրում է իր նախնիների պատմությունը։ [3] Այն պատմում է հայ ընտանիքի մասին, որը փորձում է խուսափել Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական ջարդերից և փախչել Իտալիա, արդեն 40 տարի այնտեղ բնակվող հարազատների մոտ։ [4] Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գրքի հայերեն թարգմանությունը (թարգմանող՝ Սոնա Հարությունյան, խմբագիր՝ Սոնա Սեֆերյան) հրատարակվել է 2007 թվականին, 2012 թվականին վերահրատարակվել, իսկ 2012 թվականին «Զանգակ» հրատարակչությունը հրատարակել է 2-րդ՝ «Զմյուռնիայի ճանապարհը» գրքի հայերեն թարգմանությունը։

«Արտույտների ագարակը» գիրքը թարգմանվել է մոտ 20 լեզուներով և ամբողջ աշխարհում իրացվել է հսկայական տպաքանակներով։ Միայն Իտալիայում, որտեղ հայ համայնքն ընդամենը 2000 մարդուց է բաղկացած, սպառվել է գրքի ավելի քան 300.000 օրինակ։ Արտույտների ագարակը ցնցել է Տավիանի եղբայրներին։ 2007 թ. Տավիանի եղբայրները վեպի սցենարով նկարահանում են ֆիլմ։

2012 թվականին, Իտալիայում լույս է տեսել նրա նոր գիրքը, որը պատմում է «Մշո ճառընտիր» հայկական ամենամեծ ձեռագիրը Եղեռնի ժամանակ փրկած երկու հայ կանանց մասին։

2010 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]