Անտոն Դոր
Անտոն Դոր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1833[1][2] Վիեննա, Ավստրիական կայսրություն[1] |
Երկիր | Ավստրիա |
Մահացել է | նոյեմբերի 7, 1919[2] (86 տարեկան) Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն |
Մասնագիտություն | դաշնակահար և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Anton Door Վիքիպահեստում |
Անտոն Դոր (գերմ.՝ Anton Door, հունիսի 20, 1833[1][2], Վիեննա, Ավստրիական կայսրություն[1] - նոյեմբերի 7, 1919[2], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն), ավստրիացի դաշնակահար և երաժշտության ուսուցիչ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոն Դորը ծնվել է Վիեննայում, դաշնամուր է սովորել Կառլ Չեռնիի մոտ, տեսություն՝ Սիմոն Զեխտերի մոտ։ Համերգային կարիերա է սկսել 1850 թվականին։ Որպես մենակատար հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Իտալիայում։ Անտոն Դորը Ստոկհոլմում եղել պալատական դաշնակահար, մոտ տաս տարի դասավանդել Մոսկվայի կոնսերվատորիայում, եղել է Պյոտր Չայկովսկու գործընկերը, ստացել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսորի կոչում[4][5]։ 1869 թվականին վերադարձել է Վիեննա և մինչև 1901 թվականը դասավանդել Վիեննայի կոնսերվատորիայում[5]։ Վիեննայում Դորը մտերիմ հարաբերություններ է ունեցել գերմանացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Յոհաննես Բրամսի հետ, 1903 թվականին հրատարակել է նրա մասին հուշեր[6]։
Անտոն Դորի աշակերտներից են եղել Ալեքսանդր ֆոն Զեմլինսկին, Պավել Պաբստը, Ռուբին Գոլդմարկը, Էմանուել Մուրը, Կառլ Վայգլը, Ֆրից Շտայնբախը։ Դորը խմբագրել է Ֆրանց Շուբերտի դաշնամուրային ստեղծագործությունների հրատարակությունը։
Անտոն Դորը մահացել է Վիեննայում, 1919 թվականին[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Риман Г. Дооръ (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 481.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ «Anton Door - Tchaikovsky Research». en.tchaikovsky-research.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «персоналии - Доор Антон». www.mosconsv.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ 5,0 5,1 «Доор, Антон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Jan Swafford. Johannes Brahms: A biography. — Alfred A. Knopf, 1997. — P. 149. (անգլ.)
- ↑ {AUTHOR}. «Биография Антон Доор». www.peoples.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Դոր» հոդվածին։ |
|