Անտեսված կապտաթիթեռ
Անտեսված կապտաթիթեռ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Կապտաթիթեռներ (Lycaenidae) |
Ցեղ | Polyommatus |
Ենթացեղ | Agrodiaetus |
Տեսակ | Անտեսված կապտաթիթեռ (P. zarathustra) |
Միջազգային անվանում | |
Polyommatus zarathustra |
Անտեսված կապտաթիթեռ (լատին․՝ Agrodiaetus neglectus), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18-22 մմ առջևի թևի երկարությամբ ոչ խոշոր չափի թիթեռ է։ Մետաղական փայլով թևերի ընդհանուր երանգը կապույտ է, իսկ շատ ուժեղ արտահայտված եզրի մգացումը երբեմն հասնում է մինչև թևի միջին մասը։ Այս տեսակի էգը դարչնագույն է։ Թևերի ստորին մակերեսն ունի սեռին բնորոշ հետին թևերի վրա լավ արտահայտված սպիտակ մանրագիծ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի էնդեմիկ է։ Տարածված է Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հարավային լանջերում՝ Լիճք գյուղի մոտ և Շվանիձոր գյուղից դեպի հյուսիս[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում են ծովի մակարդակից 1400-1900 մ բարձրություններում և անտառի վերին եզրի չոր մարգագետիններում[1]։
Տալիս են մեկ սերունդ։ Թռիչքը նկատվում է հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը։ Թրթուրը զարգանում է Astragalus robustus բույսի լոկալ ձևի տերևների վրա։ Ձմեռում են երկրորդ հասակի թրթուրները։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Թվաքանակը բավական ցածր է, իսկ թվաքանակի փոփոխության միտումները՝ դեռ չբացահայտված։
Սպառնացող վտանգներից են անասունների գերարածեցումը և ենթակառուցվածքի զարգացումը (ճանապարհաշինություն)։
Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտեսված կապտաթիթեռ» հոդվածին։ |
|