Անտարկտիկական թերակղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտարկտիկական թերակղզի
անգլ.՝ Antarctic Peninsula

թերակղզու նկարը տիեզերքից
Տեղագրություն Անտարկտիդա
Ողողող ջրեր Բելինգսհաուզենի ծով, Ուեդդելի ծով
Ամենաբարձր կետը 0-3184 մ
Երկիր
Թերաղզին Անտրակտիդայի քարտեզի վրա

Անտարկտիկական թերակղզի (անգլ.՝ Antarctic Peninsula), Անտարկտիդա մայրցամաքի խոշորագույն թերակղզին, որը սփռված է նրա հարավային սահմանից հյուսիս (Ադամս հրվանդանի և Ուեդդելի ծով հորինված գծերի արանքում և Էկլունդ կղզուց կետից հարավ՝ Բելինգսհաուզենի ծովում (~74° հարավային լայնությունից)) մոտավորապես 1300 կմ։ Թերակղզու ամենահյուսիսային կետը Պրայմ Հենդ հրվանդանն է (63°13′ հրվ. լյն. և 57°17′ արմ. երկ.)[1], համարվում է մայրցամաքի ամենահյուսիսային կետը։ Մայրցամաքի հյուսիսային մասը (68-ից 63 զուգահեռականներ) կոչվում է Գրեյամայի երկիր, իսկ հարավայինը (74-ից 68 զուգահեռականներ) Պալմերայի երկիր։ Գրեյամա երկրի հյուսիսային մասը, որը ձգվում է 130 կիլոմետր, իր հերթին կրում է Թրինիտի թերակղզի անվանումը։

Թերակղզին ժամանակակից անվանումը ստացել է 1961 թվականին։ Մինչ այդ տարբեր երկրների քարտեզագրության մեջ այն հանդես էր գալիս տարբեր անվանումներով, մասնավորապես ամերիկյան քարտեզներում թերակղզին նշվում էր որպեսզ «Պալմերա թերակղզի», սովետական և բրիտանկան քարտեզներում «Գրեյամա երկիր», արգենտինականում «Սան Մարտինի երկիր»[2]։ Չիլիում թերակղզին պաշտոնապես անվանվում է «Օ’Հիգինսի երկիր»։

Թերակղզուց Դրեյքի նեղուցով 1000 կմ հյուսիս գտնվում է Հրո Երկիր արշեպիլագը[3]։

Թերակղզու սառցե շերտի հաստությունը հասնում է ծովի մակարդակից 1500-2000 մետրի։ Թերակղզում և նրա մոտակայքում տեղաբաշխված կղզիներում գտնվում են շատ գիտահետազոտական կայաններ[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտարկտիկական թերակղզու քարտեզը

Անտարկտիկական թերակղզին փաստացի իրենից ներկայացնում է հյուսիսից հարավ ձգվող լեռնաշղթա, որը իր գեոմորֆոլոգիայով համարվում է հարավամերիկյան Անդերի շարունակությունը[4]։ Այդ հանգամանքը հիման վրա է, որ Արգենտինան և Չիլին ցուցաբերում են տարածքային հավակնություններ թերակղզու նկատմամբ[5]։ Թերակղզու կենտրոնական հատվածը զբաղեցնում է սառցադաշտային սարահարթը, որի բարձրությունը 1500-ից 2000 մետրի է հասնում։ Թերակղզու ամենաբարձր կետը Ջեկսոնի լեռը, որը ունի ծովի մակարդակից 3184 մետր բարձրություն։ Ուրիշ հայտնի գագաթներն են համարվում Կոմանի, Հիլբերտի, Օուենի, Սկոտի և Կաստրոի լեռները։ Արևմտյան և արևելյան ափերի երկայնքով գտնվում են խութային սառցադաշտերը։ Նրանցից առավել խոշորներն են Լարսենի և Ռոննեի (արևմուտքում), Գեորգ VI-ի, Ուորդի, Բախաի և Ուլիկսենի (արևմուտքում) խութային սառցադաշտերը[6]։ Թերակղզու առափնյա հատվածը, հատկապես հյուսիսարևելյանը զբաղեցնում է անտարկիկական տունդրան[4]։

Արևմուտքում թերակղզին ողողվում է Բելինգսհաուզենի ծովի ջրերով, հյուսիսում Սկոշա ծովի, արևմուտքում Ուեդդելի։ Թերակղզու մոտակայքի բազմաթիվ կղզիները մեծ մասամբ ծածկված են սառույցվ և ձյունով, ինչպես նաև նրանց միացված տոպրակավոր սառույցներով։ Հյուսիսում գտնվող Ժուենվիլ կղզիների խմբից թերակղզին անջատվում է Անտարկտիկական նեղուցով, իսկ Գեորգ VI-ի նեղուցը նրան բաժանում է Անտարկտիդայի ամենամեծ կղզուց՝ Ալեքսանդր I-ի երկիր։ Ժերլաշ նեղուցը բաժանում է Անտարկտիկական թերակղզին և Պալմերա արշեպիլագը, որ գտնվում է նրա արևմտյան ափին։ Լեմերա նեղուցը բաժանում է թերակղզին Բուտ կղզիներից։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոփ Բայ սառցադաշտ

Անտարկտիկական թերակղզու կլիման համարվում է ամենամեղմը ամբողջ մայրցամաքում։ Ամենատաք ամիսը հունվարն է +1-2 °C: Ամենացուրտ ամիսը հունիսը −15-20 °C: Թերակղզու արևմտյան ափի կլիման բնորոշվում է որպեսզ անտարկտիկական ծովային և համարվում է ամենամեղմը։ Այդ հատվածում ջերմաստիճանը գերազանցում է 0 °C-ի սահմանը 3-ից 4 ամիսների ընթացքում, իսկ ձմռանը հազվադեպ է իջնում −10 °C-ից։ Արևմտյան ափին 68 զուգահեռականից հարավ, ինչպես նաև հյուսիսարևելյան ափին ամսական միջին ջերմաստիճանը գերազանցում է 0 °C միայն 1-ից 2 ամիս, իսկ ձմռան միջին ջերմաստիճանը կազմում է մոտավոր −15 °C: Առավել ցուրտ է համարվում թերակղզու հարավարևելյան հատվածը։

Տեղուների քանակը թերակղզու տարբեր հատվածներում խիստ տարբեր է։ Արևմտյան ափի երկայնքով, հյուսիսային կետից մինչև 68 զուգահեռական տեղումների տարեկան քանակը կազմում է 350-ից 500 մմ։ Այդ տեղումների մեծ մասը գալիս են ամառային ամիսներին անձրի տեսքով։ Հարավարևմտյան ափիին և հյուսիսարևելյան ափին տեղումները սովորաբար կազմում են տարեկան 350 մմ-ից ավելի քիչ։ Թերակղզու արևելյան հատվածում տեղումների տարեկան քանակը կազմում է միայն 100-ից 150 մմ։ Համեմատության համար, նույնանման կղզիներում տեղումների տարեկան քանակը սովորաբար հասնում է 1000-ից 2000 մմ-ի, իսկ Անտարկտիդայի ներքին շրջաններում 100մմ[7]։

Հնէակլիմայական պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրագնդի գլոբալ տաքացման հարցի հետ կապված, Անտարկտիկական թերակղզին և նրա մոտ գտնվող Ուեդդելի ծովը ու խաղաղօվկիանոսյան մայրցամաքային խութը վերջին տասնամյակներում դարձել են ինտենսիվ գեոլոգիական, հնէաբանական և հնէակլիմայական հետազոտությունների համար։ Թերակղզու սառցային ծածկի գլացիոլոգ միասնական ուսումնասիրությունը, ինչպես նաև հնէաբանությունը, սեդիմենալոգիան, ստարտիգրաֆիան, երկրաբանական կառուցվածքը և հրաբխային սառցադաշտային և ոչ սառցադաշտային սալերը հնարավորություն տվեցին վերակառուցել հնէակլիմայական պայմանները և սառցադաշտային ծածկի տատանումը վերջին 100 տարվա ընթացքում։ Այդ հետազոտությունները ցույց տվեցին տարածաշրջանի կլիմայական նկատելի փոփոխությունը մինչ իր ներկայս տեսքը ստանալը Հարավային բևերայն շրջանի մոտ՝ կավճի ժամանակաշրջանում[8][9][10][11][12]։

Բլաֆֆ հանածոների խումբը, հայտնաբերված ինչպես Անտարկտիկական թերակղզում այնպես էլ Ալեքսանդր I-ի կղզում, ներառված պալեոհողերը և բուսական ռեսուրսները, մեզ տալիս են մանրամասն տեղեկություն կավճային համակարգի ալբյան հարկի ժամանակաշրջանի կլիմայական պայմանների մասին։ Այդ հանածոների խումբը, ներկայումս թերակղզու հիմքը հանդիսանալով, հետաձգվել է նախապատմական գետահովիտներով և դելտանրով, ինչպես նաև ներառում է տարբեր ծովային նստածվքներ։ Հնածո հողերի և բուսականույան միջոցով կարելի է ասել, որ տարածաշրջանի կլիման հիմնականում տաք և խոնավ։ Ամառը եղել է ավելի չոր քան ձմեռը։ Գետերը եղել են հիմնական, երբեմն տեղի է ունեցել ուժեղ ջրհեղեղներ, որի պատճառ է հանդիսացել մեծ թվով տեղումները[10][13]։ Տաք ժամանակաշրջանի գագաթնակետը տեղի ունեցավ կավճի ժամանակաշրջանի վերին մասում։ Կոնյան, Սանտոսյան և Կամպանի սկզբում բույսերի հնածո մնացորդները վկայում են տաք կլիմայի և տեղումների առատ քանակի մասին, ինչպես նաև 0 °C-ից ցածր ջերմաստիճանի ամիսների նվազ քանակով[10][14]։

Ջերմաստիճանային մաքսիմումից հետո կլիման զգալիորեն ցրտել է, ինչպես գլոբալ այնպես էր տեղական մակարդակով, որը կարելի է տեսնել Անտարկտիկական թերակղզու քարացած ծառերի միջոցով։ Կլիման նորից տաքանում է պալեոցենում և շուտ էոցենում, որը նույնպես արտահայտվում է հնածո բուսականության միջոցով։ Շուտ էոցենից հետո կլիման նորց դառնում է ցուրտ և խոնավ։ Մանրամասն հետացոտությունները ցույց տվեցին, որ Անտարկտիդայի սառցադաշտային ծածկը գոյացել է կլիմայի պարբերաբար ցրտելու հետ զուգահեռ վերջին 37 մլն տարվա ընթացքում։ Անտարկտիկական թերակղզին մայրցամաքի վերջին տարածաշրջաններ, որը ամբողջովին պատվել է սառցադաշտային շերտով։ Լեռնային սառցադաշտերը թերակղզում սկսել են ձևավորվել ուշ էոցենում, մոտավոր 37-ից 34 մլն տարի առաջ, իսկ սառցադաշտային ծածկը առաջացել է միայն 12,8 մլն տարի առաջ։ Անթրոպոգենի ժամանակաշրջանում արևմտաանտարկտիկական սառցադաշտային շերտը փոխվել է սառցե և միջսառցադաշտային ժամանակաշրջաններից հետո։ Սառցադաշտային ժամանակաշրջանում այն եղել է ավելի հաստ իր ներկայիս տեսքի հետ համեմատ և սփրվել է ընդհուպ մինչև շելֆի սահմանը։ Միջսառցադաշտային ժամանակաշրջանում սառցադաշտային ծածկը աբելի բարակ էր և զբաղեցնում էր ավելի քիչ տարածք[8][9][10]։

Վերջին սառցադաշտային մաքսիմումի ժամանակ՝ 20-ից 18 հազար տարի առաջ սառադաշտային շերտը համեմատաբար ավելի հաստ էր, քան այսօր և չհաշված փոքրիկ նունատակնների ծածկում էր ամբողջ թերակղզին, մոտակա կղզիները և համարյա ամբողջությամբ Ուեդդելի ծովը։ Միջսառցադաշտային ժամանակաշրջանի ընթացքում՝ 18-ից 6 հազար տարի առաջ, շելֆային սառցադաշտերը զգալիորեն նահանջեց։ Սառցադաշտերի նահանջումը Անտարկտիկական թերակղզում որոշ հատվածներում շարունակվել մինև 3-ից 4 հազար տարի առաջ։ 3000 տարի առաջ տարածաշրջանի կլիման դարձավ ավելի ցուրտ[11][12][15]։

Կլիմայի փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոբալ տաքացումը ցույց է տալիս զգալի ազդեցություն թերակղզու կլիմայի վրա։ Միայն XX դարի երկրորդ կեսին տարեկան միջին ջերմաստիճանը ավելացել է 2,5 °C-ով։ Անտարկտիկական թերակղզու մոտակա շելֆում գտնվում է Լարսենի սառցադաշտը, որի չափսերը վերջին տարիների ընթացքում կտրուկ նվազել է[16]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտագործում և անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուս կղզի և Անտարկտիկական թերակղզու հարակից վայրեր

Անտարկտիկական թերակղզին հայտնաբերվել է 1820 թվականի հունվարի 30-ին (ռուսական հետազոտական խմբի կողմից՝ Ֆաբիան Բելլինգսհաուզենի գլխավորմամբ Արքայադուստ Մարթայի ափից հոսող սառցադաշտային շելֆի հայտնաբերումից երեք օր հետո) բրիտանացի ծովագնաց Էդվարդ Բրանսֆիլդի կողմից, ով քարտեզագրեց թերակղզու հյուսիսաարևմտյան սահմանը և անվանեց այն «Թրինիտիի երկիր», ի պատիվ Trinity House-ի[17]։ Պատմաբան Ռոլանդ Խանտվորդի կարծիքով, հենց այդպես է բացահայտվել Անտարկտիդան[18]։

1820 թվականի նոյեմբերի 16-ին Անտարկտիկական թերակղզու հյուսիսային ափը կրկին նկատվեց ամերիկացի Նատանիելմեն Պալմերի կողմից։ 1821 թվականի հունվարին Բելլինգսհաուզենի արշավախմբի կողմից հայտաբերվեց Ալեքսանդր I-ի կղզին (Անտարկտիդայի խոշորագույն կղզին ընդհուպ մինչև 1941 թվական համարվում է թերակղզու մի մասը)։ 1832 թվականի փետրվարին բրիտանացի ծովագնաց Ջոն Բիսկոն Ալեքսանդր I-ի կղզուց հարավ արևելք նկատեց ցամաք, որը հետագայում ստացավ Գրեիամաի երկիր անվանումը (ի պատիվ բրատանակն ադմիրալների մեջ առաջին լորդ Ջեյմս Գրեիամաի)[3][19][20]։ 1838 թվականի փետրվարին ֆրանսիացի ծովագնաց Դյումոն Դյուրվիլը վերանվանեց Թրինտի թերակղզին Լուիսա Ֆիլիպեի երկիր (ֆր.՝ Terre Louis Philippe) անունով, սխալմամբ կարծելով, որ այն առանձնացված է թերակղզուց[17]։

Առաջին գիտահետազոտական արշավ, որը աշխատում էր Անտարկտիկական թերակղզու շրջակայքում դարձավ Շվեդական անտարկտիդական արշավախումբը Օտտո Նորդենշելդենի գլխավորությամբ (1901-1904), որը բացի ընդլայնված գիտական ծրագրի, հետազոտում էր Գրեիամա երկրի արևմուտքի կղզիների խումբը։ 1934-ից 1937 թվականներին բրիտանական «Գրեիմաի երկիր» արշավախումբը Ջոն Ռաիմիլաի գլխավորությամբ, որը հետազոտում էր թերակղզու հատվածը և իրականացնում էր աերոֆոտոնկարահանումներ, ապացուցեց որ Գրեիմաի երկիրը առանձի արշեպիլագ չէ և համարվում է Անարկտիդայի մի հատվածը[3][20]։ Մեծ ավանդ թերակղզու հետազոտության գործում ունեցան Ռիչարդ Բյերդաի (1939-1941) և Ֆիննա Ռոննենի (1946-1948) արշավախմբերը։

1961 թվականին 10-րդ Խաղաղօվկիանոսյան գիտական կոնգրեսը առաջարկեց թերակղզուն շնորհել «Անտարկտիկական» անվանումը։ 1964 թվականին այդ որոշումը ընդունեցին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիաի համապատասխան կառույցները։ Այդպես լուծվեծ հին վեճը բրիտանացիների, որոնք օգտագործում էին «Գրեիամայի երկիր» անվանումը, և ամերիկացիների, որոնք անվանում էին «Պալմերայի թերակղզի» կամ Պալմերայի երկիր։ Այդ պահից ի վեր «Գրեիամայի երկիր» անվանում օգտագործվում էր Անտարկտիկական թերակղզու հատվածի համար, Ջերեմիի և Ագասիսի հրվանդանների հյուսիսային սահմանը, իսկ «Պալմերայի երկիր» անվանումը այդ սահմանից հարավ։ Բայց Չիլիում թերակղզին հաճախ օգտագործվում է որպեսզ «Օ’Խիգինսի երկիր», իսկ Արգենտինայում «Տերա դե Սան Մարտին»[2][21]։

Հետազոտական կայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոտերա կայանին մոտիկ հետազոտական նավ

Անտարկտիկական թերակղզում և նրա շրջակայքի կղզիներում տեղաբաշխված է ամենամեծ թվով հետազոտական կայանների տեղաբաշխումը Անտարկտիդայում, որը բացատրվում է այդ տարածաշրջանւ ավելի մեղմ կլիմայով։ Դրանից բացի, թերակղզու մոտակա կղզիները ավելի հաճախ են այցելում տուրիստական նավերը։ Թերակղզու և կղզիների հետազոտական կայանները ներառում են՝ Խեներալ Բեռնանդո Օ’Խիգինս (Չիլի), Բելինգհաուզենի (Ռուսաստան), Կոմանդանտե Ֆերրաս (Բրազիլիա), Ռոտերա (Մեծ Բրիտանիա), Սան Մարտինի (Արգենտինա), Մարամբիո (Արգենտինա), Էսպերանսա (Արգենտինա), Կապիտան Արթուրո Պրատ (Չիլի), Արցտովսկի (Լեհաստան), Պալմերա (ԱՄՆ), Չանչեն (Չինաստան), Ակադեմիկ Բերնադսկի (Ուկրաինա)։ Կան նաև տարբեր պետությունների բազմաթիվ լքված կայաններ։ Սառցի և տեղումների նմուշների հիման վրա հետազոտվում է տարբեր կլիմայական փոփոխություններ, ինչպիսին է օրինակ Փոքր սառցե դարաշրջանը։

Արգենտինակա Էսպերանսա հետազոտական կայանը դարձել է Էմիլիո Պալմի ծննդավայրը՝ առաջին մարդու որը ծնվել է Անտարկտիդայում[22]։

Ֆլորա և ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոկը Անտարկտիկական թերակղզում
Ադելին պինգվինները թերակղզում

Թերակղզու հյուսիսային հատվածում ծաղկային բուսականության քիչ տեսակ է, որոնք աճում են Անտարկտիդայում (միայն երկու տեսակ)։ Անտարկտիկական անապատի տարածքը արևմտյան ափին 400 կմ²[23]։

Գլոբալ տաքացման հետևանքով Անտարկտիկական թերակղզում առաջացավ տունդրա։ Գիտնականների կանխատեսումներով 100 տարի հետո Անտարկտիդայում կարող են հայտնվել առաջին ծառները[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Prime Head: Antarctica». Geographical Names.
  2. 2,0 2,1 2,2 АНТАРКТИЧЕСКИЙ ПОЛУОСТРОВ // Большой энциклопедический словарь. — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Stewart, J. Antarctic An Encyclopedia. — McFarland & Company Inc, New York., 2011. — 1776 с. — ISBN 978-0-7864-3590-6
  4. 4,0 4,1 C Michael Hogan (2013 թ․ հոկտեմբերի 1). «Antarctic Peninsula». The Encyclopedia of Earth.
  5. Авхадеев В. Р. «Проблема современных территориальных претензий на Антарктику и возможные пути её разрешения». Центр Морского права.
  6. «Антарктический полуостров». Планета Земля. 8-10-2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  7. World Wildlife Fund and S. Draggan. (2009) Antarctic Peninsula. in C. J. Cleveland, ed., Encyclopedia of Earth. National Council for Science and the Environment, Washington, DC
  8. 8,0 8,1 Anderson, J.B. (1999) Antarctic Marine Geology. Cambridge University Press. University of Cambridge, Cambridge, United Kingdom. 297 pp. ISBN 978-0-521-59317-5.
  9. 9,0 9,1 Anderson, J.B., S. Warny, R.A. Askin, J.S. Wellner, S.M. Bohaty, A.E. Kirshner, D.N. Livsey, A.R. Simms, Tyler R. Smith, W. Ehrmann, L.A. Lawverh, D. Barbeaui, S.W. Wise, D.K. Kulhanek, F.M. Weaver, and W. Majewski (2012) Progressive Cenozoic cooling and the demise of Antarctica’s last refugium. Proceedings of the National Academy of Science. 108:11356-11360.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Francis, J. E., A. Ashworth, D.J. Cantrill, J.A. Crame, J. Howe, R. Stephens, A.-M. Tosolini, and V. Thorn (2008) 100 Million Years of Antarctic Climate Evolution: Evidence from Fossil Plants in A. K. Cooper, P. J. Barrett, H. Stagg, B. Storey, E. Stump, W. Wise, and the 10th ISAES editorial team, eds., pp. 19-27, Antarctica: A Keystone in a Changing World. Proceedings of the 10th International Symposium on Antarctic Earth Sciences. The National Academies Press, Washington, DC.
  11. 11,0 11,1 Heroy, D.C., and J.B. Anderson (2005) Ice-sheet extent of the Antarctic Peninsula region during the Last Glacial Maximum (LGM) — insights from glacial geomorphology. Geological Society of America Bulletin 117:11:1497-1512.
  12. 12,0 12,1 Ingolfsson, O., C. Hjort, and O. Humlum (2003) Glacial and Climate History of the Antarctic Peninsula since the Last Glacial Maximum. Arctic, Antarctic, and Alpine Research. 35:2:175-186.
  13. Falcon-Lang, H. J., D. J. Cantrill, and G. J. Nichols. (2001) Biodiversity and terrestrial ecology of a mid-Cretaceous, high-latitude floodplain, Alexander Island, Antarctica. Journal of the Geological Society of London. 158:709-724.
  14. Hayes, P. A., J. E. Francis, and D. J. Cantrill, (2006) Palaeoclimate of Late Cretaceous Angiosperm leaf floras, James Ross Island, Antarctic. in J. E. Francis, D. Pirrie, and J. A. Crame, eds., pp, 49-62, Cretaceous-Tertiary High Latitude Palaeoenvironments, James Ross Basin. Geological Society London Special Publication. 258:49-62.
  15. Johnson, J.S. M.J. Bentley, S.J. Roberts, S.A. Binnie, and S.P.H.T. Freeman (2011) Holocene deglacial history of the northeast Antarctic Peninsula — A review and new chronological constraints. Quaternary Science Reviews. 30:3791-3802.
  16. Разрушение шельфовых ледников Антарктиды
  17. 17,0 17,1 William James Mills Exploring polar frontiers : a historical encyclopedia. — ABC-CLIO, Inc, 2003. — P. 662. — 844 p. — ISBN 1-57607-422-6
  18. Роланд Хантворд Покорение Южного полюса. Гонка лидеров. — М. Манн, Иванов и Фербер, 2012. — С. 22. — 640 с. — ISBN 978-5-91657-323-7
  19. А.Ф. Трешников История открытия и исследования Антарктиды. — Москва: Географгиз, 1963. — С. 36-38.
  20. 20,0 20,1 Scott, Keith (1993). The Australian Geographic book of Antarctica. Terrey Hills, New South Wales: Australian Geographic. էջեր 114–118. ISBN 1-86276-010-1.
  21. Scott, Keith (1993). The Australian Geographic book of Antarctica. Terrey Hills, New South Wales: Australian Geographic. էջեր 114–118. ISBN 1-86276-010-1.
  22. «Born Freezing: Meet Antarctica's First Citizen». WebEcoist. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  23. газета «Известия». Россия возобновляет бурение Антарктиды
  24. «Радио «голос России». Интернет-домен верхнего уровня aq». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտարկտիկական թերակղզի» հոդվածին։