Jump to content

Պալեոցեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պալեոցեն, պալեոցենյան բաժին, պալեոգենի ստորին մասը։ Բաժանվում է ստորին և վերին ենթաբաժինների։ Արևմտյան Եվրոպայում պալեոցենում առանձնացվում են մոնսի և տանետի հարկերը։ Պալեոցեն անունը առաջարկել է գերմանացի հնէաբուսաբան Անդրեաս Շիմպերը, 1874 թվականին։

Հայաստանի տարածքում պալեոցենը մեծ մասամբ հանդիպում է դանիական հարկի հետ և կոչվում է դատ-պալեոցեն, որը ֆլիշային նստվածքների ձևով զարգացած է Մմերձերևանյան շրջանում (Գառնի), Վեդի գետի ավազանում (Կոտուց), Վայոց ձորում, Շիրակում, Զանգեզուրում, ինչպես նաև որոշ հորատանցքերում (Դվին, Վեդի և այլն)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալեոցեն» հոդվածին։