Անտառամուտ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտառամուտ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Անտառամուտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Փամբակ (համայնք) | Փամբակ համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1870 թ. | ||
Այլ անվանումներ | Քոլագերան | ||
Մակերես | 5.49 կմ² | ||
ԲԾՄ | 1300 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 306[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | անտառամուտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Անտառամուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1]։
Վանաձոր քաղաքից հեռու է մոտ 14 կմ հյուսիս-արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1870 թվականին։ Նախկինում մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ և կոչվել Քոլագիրան։ Անտառամուտ է վերանվանվել 1948 թվականին[3]։
Գյուղը հիմնադրել են հարևան Կուրթան գյուղից եկած Ավետիքյանները (Մատրուկանք), Հարությունյանները (Ըրիցանք), Գևորգյանները (Գևորգանք), Ոսկանյանները (Գյարանանք կամ Մորմոնջանք) և Սուքիասյանները (Սքոյանք)։ Մինչ 1872 թվականը գյուղ են տեղափոխվել մնացած 9 տոհմերը։
Գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել 1941-45թթ․ պատերազմին, 140 մարդ մեկնել է ռազմաճակատ, որոնցից 64-ը զոհվել է, իսկ երեքը՝ Գուրգեն Արշակի Գևորգյանը (1915-1993),Դավիթ Սիմոնի Մեսրոպյանը (1918-2011) և Փաշո Ենոքի Գևորգյանը (1917-1979) մասնակցել են նաև սովետա-ֆիննական պատերազմին։ Զոհված մարտիկների պատվին 1968 թվականին գյուղում կառուցվել է հուշարձան-պուրակ։
Անտառամուտը զերծ չի մնացել նաև ստալինյան բռնապետությունից․ 1937-1939 թվականներին գյուղից աքսորվել է 11 մարդ։
Բնությունը և կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղակայված է ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա։ Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։ Այստեղ՝ Նավերի ձոր հանդամասում, գտնվում է «Աղվեսի քար» կոչվող վայրը, որում կան հին բերդի ավերակներ[4]։։
Կլիման բարեխառն լեռնային է՝ տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։
Գյուղի մոտակայքում կան նաև գորշ ածխի երևակումներ, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի տվյալների` Անտառամուտի մշտական բնակչությունը կազմել է 306, առկա բնակչությունը՝ 278 մարդ[2]։ Հիմնական բնակիչները հայեր են (լոռեցիներ)[3][5]։
Անտառամուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Տարի | 1886 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 233 | 470 | 539 | 637 | 641 | 407 | 494 | 410 | 306[2] |
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (110 հա), խոտհարքները (55 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր ու արոտավայրեր՝ կազմելով, համապատասխանաբար, 22 և 218 հեկտար։ Գյուղի մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։
Պատմամշակույթային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի շրջակայքի հանդամասերում կան ավերակ գյուղատեղիներ, հին բերդի մնացորդներ։ Ունի կիսավեր եկեղեցի։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Փամբակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 11․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 283 — 1008 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 197 — 992 էջ։
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 17» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 8-ին.