Անուշավան Թումանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անուշավան Թումանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1882[1] |
Ծննդավայր | Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 25, 1963[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց[1] |
Մասնագիտություն | հեղափոխական, ուսուցիչ և կուսակցական աշխատող |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Անուշավան Գևորգի Թումանյան (սեպտեմբերի 20, 1882[1], Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 25, 1963[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Անդրկովկասի հեղափոխական շարժումների մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1899 թվականից։
Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Եղել է 1899 թվականին Ջալալօղլիում Ս. Շահումյանի կազմակերպած մարքսիստական խմբակի անդամ։ Մասնակցել է Լեջանի (1906 թվական) և Հաղպատի (1907 թվական) բոլշևիկյան կոնֆերանսներին։ 1918 թվականին հեղափոխական գործունեություն է ծավալել դաշնակների Լոռու գնդի զինվորների շրջանում։ 1921-1938 թվականներին մանկավարժական և կուսակցական աշխատանք է կատարել Ստեփանավանում և Կիրովականում, 1939-1954 թվականներին եղել է կուսակցական արխիվի տնօրեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 233)։ |